Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի № 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
5 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------ --------------------------- 2023 թ. № --------- -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 30-Ի № 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.17»-րդ ենթակետը և համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ, 34-րդ հոդվածների և 36-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի ««Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին, մրցանակակիրներին, ինչպես նաև օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղերը գրաված մարզիկներին և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր, ավագ, երկրորդ, անձնական մարզիչներին և բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստը սահմանող կարգը հաստատելու մասին» № 985-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 1-ին և 6-րդ կետերի 3-րդ ենթակետերը:
- որոշման հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետից հանել «և երիտասարդների» բառերը:
- որոշման հավելվածի 1-ին կետը լրացնել 6-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«6) «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ չունեցող և նպաստի շահառու հանդիսացող մարզիկներին նպաստը տրամադրվում է մինչև տվյալ մարզաձևերի վարկանիշային մրցաշարերի ավարտի ամսաթվին հաջորդող ամսվա մեկը, եթե նրանք վարկանիշ ձեռք չեն բերում»:
- որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում.
ա) «երիտասարդների հավաքական թիմերի ավագ, երկրորդ և անձնական մարզիչները» բառերից հետո լրացնել «(միայն հունա-հռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ և բռնցքամարտ մարզաձևերում),»,
բ) «Հայաստանի Հանրապետության պատանիների հավաքական թիմերի ավագ և երկրորդ մարզիչները,» բառերը հանել:
- որոշման հավելվածի վերջին պարբերությունը համարակալել՝ Որոշման հավելվածի վերջին պարբերությունը «Ներկայացված» բառից առաջ լրացնել «7.» թվով:
- որոշման հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «300.000» թիվը փոխարինել «600.000» թվով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ գործողությունը տարածվում է 2023 թվականի նոյեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա, բացառությամբ սույն Որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
-
Discussed
08.12.2023 - 28.12.2023
-
Type
Decision
-
Area
Sport and youth
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 2321
Print