Nver Danielyan
16.01.2018
Mek patuhan asvac@ shat chapazancvac e
6 - Agree
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-------- ----------------------- 2018 թվականի N - Ն
«ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1404-Ն որոշմամբ հաստատված հավելվածի ծրագրի 3.3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի ------------ի ------ի
N ---- - Ն որոշման
«ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
I.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
II. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
III. ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի ------------ի ------ի
N ---- - Ն որոշման
ՑԱՆԿ
«Մեկ պատուհան» համակարգի միջոցով արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և այլ կազմակերպությունների
Հ/հ |
Պետական կառավարման մարմնի, այլ կազմակերպության անվանումը |
Տրամադրվող փաստաթղթի տեսակը |
1. |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
1. Ժամանակավոր, կենսաբանական գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի հայտնաբերման ժամանակ՝ ախտահանման, կրծողազերծման, միջատազերծման աշխատանքների կատարման մասին տեղեկանք. |
2. |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն |
1. Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման լիցենզիա. |
3. |
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն |
1. Վտանգավոր թափոնների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի, օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի անդրսահմանային փոխադրումների մեկանգամյա լիցենզիաներ, եզրակացություններ (թույլատրող փաստաթուղթ). |
2. ՀՀ տարածքից բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ արտահանելու ու ՀՀ տարածք ներմուծելու թույլտվություն. |
||
3. ՀՀ տարածքից վայրի կենդանիների արտահանման և ՀՀ տարածք ներմուծման թույլտվություն. |
||
4. Վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում-մեկանգամյա լիցենզիա. |
||
5. Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ ու դրանց մասեր և (կամ) ածանցյալներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում-մեկանգամյա լիցենզիա. |
||
6. Կենդանական ու բուսական աշխարհի վայրի տեսակներ, որոնք ընկնում են անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայի գործողությունների տակ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է-ՍԻԹԵՍ թույլտվություն (հավաստագիր). |
||
4. |
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն |
1. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի արտահանման լիցենզիա. |
2. Մշակութային արժեքների արտահանման և ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ). |
||
5. |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն |
1. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզիա. |
2. Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման լիցենզիա. |
||
3. Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա. |
||
4. Մարտական զենքի արտադրության լիցենզիա. |
||
6. |
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածների և բնական պաշարների նախարարություն |
1. Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ընդերքի մասին տեղեկատվության արտահանման լիցենզիաներ. |
2. Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա հանքային հումքի տեսակների արտահանման լիցենզիաներ. |
||
7. |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
1. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակման թույլտվություն. |
2. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակման թույլտվություն. |
||
3. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակման թույլտվություն.
|
||
8. |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
1. Առանձին տեսակի ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման լիցենզիա. 2. Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ներմուծման և (կամ) արտահանման լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ). |
9. |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն |
Երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ). |
10. |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
1. Արտահանման անասնաբուժական սերտիֆիկատ` 6ա, 6բ, 6գ, 6դ, 6ե, 6զ, 6է, 6ը, 6թ, 6ժ, 6ի հայերեն ռուսերեն, արտահանման անասնաբուժական սերտիֆիկատ` 6ա, 6բ, 6գ, 6դ, 6ե, 6զ, 6է, 6ը, 6թ, 6ժ, 6ի հայերեն անգլերեն. 2. Միասնական անասնաբուժական սերտիֆիկատ 1, 2, 3, 4. 3. Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման անվտանգության սերտիֆիկատ 7բ. 4. Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտահանման անվտանգության սերտիֆիկատ 7ա, հայերեն անգլերեն. 5. Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտահանման անվտանգության սերտիֆիկատ 7ա, հայերեն ռուսերեն. 6. Մարդու սպառման համար նախատեսված մեղրի և այլ մեղվաբուծական արտադրանքի արտահանման առողջության սերտիֆիկատ. 7. Մարդու սպառման համար վայրի ջրային կենդանիների արտահանման առողջության սերտիֆիկատ. 8. Արտահանման բուսասանիտարական հավաստագիր, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր, բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ակտ. |
Discussed
16.01.2018 - 31.01.2018
Type
Decision
Area
Justice, Healthcare, Security, Agriculture, Education and science, State revenue, Nature protection, Energy and natural resources, Cultural, Economy, Transport, Financial, Electronic justice
Ministry
State Revenue Committee
Views 11904
Print16.01.2018
Mek patuhan asvac@ shat chapazancvac e