Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Հերիքնազ Գևորգյան 07.12.2023 01:08:46 Ես կարծում եմ,որ այդ և մյուս տարիների ծնվածների ավանդները կարելի է հնարավորինս արագ կազմակերպել,նրանց շարքերը գնալով ստվարանում են,ու շատերը չեն հասցնում ստանալ իրենց երկար տարիների վաստակը ։ Նախագծով նախատեսված՝ ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար տարիքային շեմ սահմանելիս հաշվի է առնվել հատկացվող բյուջեի և հնարավոր շահառուներին տրամադրվելիք փոխհատուցման գումարի համապատասխանությունը։ Մասնավորապես, 2024թ․ համար նախատեսված է ավանդի փոխհատուցման համար հատկացնել 1.5 մլրդ դրամ՝ (2023թ․ 1.1 մլրդ դրամի դիմաց, երբ տարիքային շեմը բարձրացվեց կես տարով): Եվ, , առկա բյուջետային ռեսուրսների շրջանակում տարվա ընթացքում հաշվառված ավանդատուների մասով հերթացուցակներ առաջացնելու ռիսկը կանխելու նպատակով նախատեսվում է տարիքային շեմը բարձրացնել միայն մեկ տարով: Հարկ է նշել նաև, որ գործող իրավակարգավորումների համաձայն՝ ավանդի դիմաց փոխհատուցման իրավունք տրված է նաև՝ 1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակից անձանց, 2. մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձանց, 3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ զոհված (մահացած) կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձանց: Այսինքն՝ ՀՀ 2024թ. պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակներում փոխհատուցում տրվելու է նաև վերը թվարկված սոցիալական խմբերին պատկանող անձանց: Միաժամանակ, տարվա ընթացքում լրացուցիչ ռեսուրսների առկայության դեպքում կարող է քննարկվել խնդրո առարկա տարիքային շեմը բարձրացնելու հարցը։ Հարկ է նկատի ունենալ նաև, որ ծրագիրը շարունակական է և նախատեսվում է փոխհատուցել ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդի դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող բոլոր անձանց։