Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 970-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը

              ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 970-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հավանություն է տրվել Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր)։ Ծրագրին զուգահեռ նույն ուղղությամբ շինարարություն իրականացնող մի խումբ կառուցապատողների կողմից համախմբման սկզբունքով ձեռնարկվել են միջոցառումներ Ծրագրի 1-ին և 2-րդ փուլերով նախատեսված հիմնական ուղղությունների մի շարք ճյուղերով գազատարների կառուցման ուղղությամբ:

              Շինարարությամբ ավարտված Ծրագրով սահմանված ուղղությունների գազատարների տեխնիկական շահագործման, սպասարկման և ընթացիկ նորոգման գործառույթները ՀՀ նորմատիվաիրավական ակտերով սահմանված կարգով ապահովելու նպատակով, անհրաժեշտ է դիտարկել նաև ավարտական փաստաթղթերի առկայության պայմաններում, այլ անձանց սեփականությունը հանդիսացող գազամատակարարման համակարգերի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ձեռքբերումը:

              Միևնույն ժամանակ, Որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով առաջադրված դրույթների կատարումն ապահովելու նպատակով, գազամատակարարման համակարգերի կառուցումն այլ անձանց կողմից իրականացված գազամատակարարման համակարգերի Ընկերության կողմից ձեռքբերման դեպքում, առաջացել է համապատասխան միացման վճարի մեծության սահմանման անհրաժեշտություն:

              Ընկերության կողմից իրականացվել է գազասպառման համակարգերի գազամատակարարման ցանցին միացման տեխնիկական պայմանների տրամադրման պահանջ ներկայացված դիմումների վերլուծություն, որի արդյունքում բացառվել են ներկայումս ժամկետանց, ինչպես նաև կրկնակի հայտերով ներկայացված դիմումները և արդիականացվել են պահանջվող սպառման ծավալները:

Հաշվի առնելով նաև իրականացվող խոշորամասշտաբ կառուցապատման դինամիկ փոփոխվող աշխարհագրությունը, ինչպես նաև դրա հետևանքով զուգահեռ զարգացող այլ կոմունիկացիոն ուղիները, դրանց զուգահեռ գազատարների նախագծման ու անցկացման հետ կապված լրացուցիչ աշխատանքների ծավալները, Ընկերության կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզ է դարձել, որ անհրաժեշտ է վերանայել ծրագրի կատարման ժամանակացույցը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է հստակեցնել, որ Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովման ծրագրով սահմանված որևէ ուղղության գազամատակարարման համակարգերի կառուցումն այլ անձանց կողմից իրականացվելու դեպքում տվյալ համակարգերը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ձեռքբերման ժամանակ կառուցումն իրականացնող անձանց կողմից կվճարվի գազամատակարարման ցանցի այդ պահի ծանրաբեռնվածությանը համապատասխան միացման վճար։

Բացի այդ, նախատեսվում է ճշգրտել Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովման ծրագրի իրականացման ժամկետները և իրականացնումից ակնկալվող արդյունքները, ինչն էլ հիմք կհանդիսանա միացման վճարների ճշգրիտ մեծությունների սահմանման համար։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովման ծրագրի շրջանակում սահմանվող միացման վճարները ամբողջությամբ կփոխհատուցեն ծրագրի արժեքը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում վերոնշյալ փաստաթղթերից։ Սակայն, ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 970-Լ որոշման ընդունումը բխել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2.6 ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ» և «2.7 ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» կետերից։

  • Discussed

    05.12.2023 - 21.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1662

Print