«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ
-
5 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
2023 թվականի հուլիսի 12-ին ընդունվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-254-Ն օրենքը, համաձայն որի 2023 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ում և «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում (էլեկտրաէներգետիկական շուկայում հաշվեկշռման ծառայություն մատուցողի) առաջացող լրացուցիչ գումարները ենթակա են վճարման այդ գումարների հավաքման և դրանց հաշվին սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար կառավարության կողմից բացված համապատասխան արտաբյուջետային հաշվին:
Հաշվի առնելով նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայում (այսուհետ՝ Մեթոդիկա)։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 12.07.2023թ. №ՀՕ-254-Ն օրենքով նախատեսված՝ Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում առաջացող լրացուցիչ գումարների ենթակա են նվազեցման ընկերության անհրաժեշտ հասույթից, դրանք նվազեցնելու հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն իրականացնել Մեթոդիկայում։ Մասնավորապես, Մեթոդիկայի 19-րդ կետի 3-րդ ենթակետի բանաձևում ընկերության աննհրաժեշտ հասույթի ճշգրտման ժամանակ դրանից նվազեցնել օրենքով սահմանված դեպքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ տարեկան 170 միլիոն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի ձեռքբերման և վաճառքի արդյունքում Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողի մոտ առաջացող և վճարման ենթակա լրացուցիչ գումարը, որի հաշվարկման և վճարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի օրենքով նախատեսված դեպքերում՝ Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում առաջացող լրացուցիչ գումարները ընկերության անհրաժեշտ հասույթից նվազեցնելու կարգը։
-
Discussed
05.12.2023 - 21.12.2023
-
Type
Decision
-
Area
Energy and natural resources, Energy (electricity, heat supply, gas supply systems)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 1633
Print