Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N1339-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N -   Ն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N1339-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմիններ սահմանելու մասին» N1339-Ն որոշումը լրացնել նոր 2.1 և 2.2 կետերով հետևյալ խմբագրությամբ.

«2.1. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված տեղեկատվության ոչ ամբողջական լինելու, անճշտությունների, սխալների, վրիպակների հայտնաբերման դեպքում տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող պարենային արտադրանքի մասով՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, իսկ ոչ պարենային արտադրանքի մասով՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից մեկօրյա ժամկետում տեղեկացվում է հայտատուին և առաջարկվում երկօրյա ժամկետում վերացնել դրանք: Արտադրանքի գրանցման մասին տեղեկատվության ներառումը պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում իրականացվում է անճշտությունների,  սխալների, վրիպակների վերացումից հետո եռօրյա ժամկետում:

2.2. Սույն որոշման 2.1. կետով սահմանված ժամկետում թերությունները չուղղելու դեպքում արտադրանքի գրանցման վկայականի հերթական համարը և արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը չի ներառվում Եվրասիական տնտեսական միության պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում, իսկ սահմանված ժամկետից հետո ներկայացված գրանցման մասին դիմումը դիտարկվում է որպես նոր դիմում»:

  1. Որոշման հավելվածով հաստատված «Տեղեկատվություն» 10-րդ կետում «կոդը» բառից հետո լրացնել նոր «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր» բառերով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                           

                   ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                       ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ                     

 

  • Discussed

    16.01.2018 - 06.02.2018

  • Type

    Decision

  • Area

    Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8536

Print