The project has not been accepted
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
Կապան համայնքի 2024 թվականի բյուջեի նախագիծը մշակվել է հիմք ունենալով համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը, համայնքի 2024 թվականի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և համապատասխան ,,Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, և ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին, որի ձևավորման հիմքում ընկած են հիմնական սկզբունքները՝ ֆինանսական միջոցների պլանավորում, պահուստային ֆոնդի ստեղծում, խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, հավաստիությունը և հստակությունը, հրապարակայնությունը։
Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է միտումնային մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք անցած տարվա ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների վրա։
Կանխատեսվող ծառայությունների քանակը և որակը հիմնականում կախված են կանխատեսվող եկամուտների ծավալից, առկա տնտեսական պայմաններից, մասնավորապես՝ սղաճից։
Հաստատել Կապան համայնքի 2024 թվականի բյուջեն`
1) եկամուտների գծով` 4,255,705․5 հազար դրամ,
2) ծախսերի գծով` 4,255,705․5 հազար դրամ:
-
Discussed
04.12.2023 - 19.12.2023
-
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
Kapan municipality of Syunik marz
Views 1983
Print