Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 494-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 494-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N494-Ն որոշմամբ սահմանված է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը  և ներկայացման կարգը:

Մասնավորապես, համաձայն նշված որոշմամբ սահմանված՝ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևի (հավելված 2)՝ հանձնաժողով են ներկայացվում վերջիններիս կողմից մատուցվող՝ ամրակցված և շարժական կապի ծառայություններին վերաբերվող տեղեկատվությունները՝ ներառյալ ըստ  կիրառվող տեխնոլոգիաների: Այս կապակցությամբ, նկատի ունենալով ՀՀ շարժական ծառայությունների ոլորտում շարժական կապի 5G տեխնոլոգիայի վրա հիմնված ցանցերի ներդրումը, ինչպես նաև տեխնոլոգիական զարգացմամբ պայմանավորված ամրակցված կապի մի շարք տեխնոլոգիաների կիրառության նվազումն ու տվյալ տեխնոլոգիաների բաժանորդների ոչ էական կշիռը ընդհանուր ամրակցված կապի բաժանորդների քանակի մեջ, անհրաժեշտություն է առաջացել լրամշակել վերոնշյալ որոշումը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նշվածով պայմանավորված լրամշակվել է 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 494-Ն որոշումը, որով նախատեսվում է հաշվետվությամբ ներկայացվող ցուցանիշների ցանկում ներառել նաև շարժական կապի 5G տեխնոլոգիան, ինչպես նաև տվյալ ցանկից հանել ամրակցված կապի մի քանի ոչ արդիական տեխնոլոգիաները, որոնց մասով տեղեկատվության առկայության դեպքում, դրանք կարող են լրացվել հաշվետվության մեջ՝ այլ տեխնոլոգիաների համար նախատեսված տողում: Միևնույն ժամանակ, նախատեսվում է սահմանել է, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն ցանցի լիցենզիայի կամ ծանուցում ներկայացրած անձի գործունեության կասեցման ժամանակահատվածի ընթացքում որոշմամբ սահմանված ձևերին համապատասխան հաշվետվությունները հանձնաժողով չեն ներկայացվում:

  1. Ակնկալվող արդյունքը

     Նախագծի ընդունումը կնպաստի էլեկտրոնային հաղորդագրության բնագավառում առավել արդիական վիճակագրական ցուցանիշների հավաքագրման, մշակման և վերլուծական աշխատաների իրականացման արդյունավետությանը, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում հաշվետվություններ ներկայացնող անձանց շրջանակի հստակեցմանը:

    

 

 

 

  • Discussed

    04.12.2023 - 19.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Telecommunication(electronic communication)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1792

Print