Add to favourites

The draft has been accepted

«Այն ոլորտների ցանկը սահմանելու մասին, որոնցում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից հիմնական միջոցների տեղափոխության դեպքում ուղեկցող փաստաթղթերի առկայությունը պարտադիր չէ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Այն ոլորտների ցանկը սահմանելու մասին, որոնցում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից հիմնական միջոցների տեղափոխության դեպքում ուղեկցող փաստաթղթերի առկայությունը պարտադիր չէ» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը գոր­ծու­նեության այն ոլորտների սահ­մա­նումն է, որոնցում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից հիմնական միջոցների տեղափոխության դեպքերում ուղեկցող փաս­տաթղթերի առկայությունը պարտադիր չէ:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ հար­կային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի հա­մա­ձայն, ՀՀ տարածքում մատա­կա­րար­վող կամ տեղափոխվող` շարժական, նյութական գույք հանդիսացող ապրանքների (բացա­ռու­թյամբ խողովակա­շա­րե­րով և էլեկտրահաղորդման գծերով ապրանքների և արտար­ժույթի) մատակարարումը կամ տեղափոխությունը պարտադիր կարգով իրականացվում է ուղեկցող փաստաթղթերով:

Խնդիրը կայանում է նրանում, որ գործունեության իրականաց­ման մի շարք ոլորտների շրջանակներում հիմնական միջոցների տեղափոխությունների առանձնահատկություններով պայմանավորված (օրինակ` տեղափոխման վայրի հասցեի բացակայության, հիմնական միջոցների տեղաշարժի հաճախականությամբ և այլն)հիմնական միջոցների տեղա­փո­խու­թյան դեպքերում ուղեկցող փաստաթղթերի դուրսգրումը չհիմնավորված խնդիրներ է ստեղ­ծում հարկ վճարողների համար:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­ն­ել այն գործունեության ոլորտները, որոնցում ընդգրկված հարկ վճարողների կողմից հիմնական միջոցների տեղափոխության գործարքների փաստաթղթավորումը պարտադիր չէ:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան այն գործու­նեու­թյան ոլորտներն են, որոնցում ընդգրկված հարկ վճարողների կողմից հիմնական միջոցների տեղափոխության գործարքների փաստաթղթավորումը պարտադիր չէ:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել այն գործունեության ոլորտները, որոնցում ընդգրկված հարկ վճարողների կողմից հիմնական միջոցների տեղափոխության գործարք­ների փաստաթղթավորումը պարտադիր չէ:

 

 

 

 

  • Discussed

    15.01.2018 - 05.02.2018

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9662

Print