Under development
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ–ԾՐԱԳՐԱՅԻՆ, ԳԻՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ–ԾՐԱԳՐԱՅԻՆ, ԳԻՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային–ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 23-րդ հոդվածից, ՀՀ ԱԺ 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի՝ Գիտության բաժնի՝ «Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում» և «Գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում» նպատակներից և ՀՀ վարչապետի 2023 թվականի հունիսի 27-ի N 693-Ա որոշմամբ հաստատված՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-155-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների 5-րդ կետից:
Կապված գիտության ոլորտում տեղի ունեցած բարեփոխումների հետ և գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակով՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերը կարիք ունեն էական փոփոխությունների։ Մի շարք իրավական ակտերի վերջին խմբագրությունները դեռևս 2000-ական թվականների են և հաշվի չեն առնում ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև ստեղծում են իրավական խոչընդոտներ մի շարք նորարարական ծրագրերի իրականացման համար:
Ներկայումս գործում են ՀՀ կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի NN 1121-Լ, 1122 և 1123 որոշումներով հաստատված գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման, գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման և գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգերը, որոնք էապես կարիք ունեն վերանայման և համապատասխանեցման գործող օրենքներին և ոլորտում իրականացվող պետական քաղաքականության պահանջներին, մասնավորապես, հիմքեր ստեղծելով կատարողականի հիման վրա ֆինանսավորման մոդելի կիրառման համար:
Անհրաժեշտ է հստակեցնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեությանն ուղղված ֆինանuավորման ձևերը, դրանց հատկացման չափանիշները և մեխանիզմները` ապահովելով համապատաuխան չափորոշիչներով միջոցների հաuցեագրված հատկացումն ու դրանց օգտագործման պատաuխանատվության բարձրացումը: Բացի այդ, նախագծի ընդունումը թույլ կտա արդյունավետ վերահսկողություն իրականացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեությանը հատկացված ֆինանuական միջոցների օգտագործման նկատմամբ:
Անգամ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանuավորման բազմաձևության (բազային, պայմանագրային (թեմատիկ), նպատակային-ծրագրային) առկայության պայմաններում, պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացվող գիտական և գիտատեխնիկական աշխատանքները հաճախ կրկնում են բազային ֆինանսավորմամբ նախատեսված հետազոտությունները, իսկ նպատակային-ծրագրային ծրագրերը նպատակաուղղված չեն համապետական նշանակության ռազմավարական ծրագրերի շրջանակներում իրականացվող սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և գիտամշակութային հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը, հասարակության կենսական պահանջների բավարարմանը, համաշխարհային շուկա մրցունակ արտադրանքի արտահանմանը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակները, ինչպես նաև գիտության ոլորտում տեղի ունեցած բարեփոխումները՝ անհրաժեշտություն է առաջացել հաստատել գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային–ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը՝ նկարագրելով ֆինանսավորման ամբողջական գործընթացը, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեսակները և կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման գործիքները:
Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը մեծ է, ինչի պատճառով էլ գործող որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու փոխարեն՝ առաջարկվում է ընդունել նոր որոշում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային–ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային–ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կնպաստի գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը, կապահովի ՀՀ գիտության ոլորտի առաջընթացը և դինամիկ զարգացումը, ինչպես նաև սահմանված կլինի գիտական արդյունքի որակի ավելի բարձր նշաձող:
Նոր ֆինանսավորման կարգերում ներառված կլինեն կազմակերպությունների ֆինանսավորման կատարողականի վրա հիմնված մեխանիզմները, ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման և բոնուսային կամ տույժային մեխանիզմները, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեսակները:
- ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային–ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային–ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային–ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ ԱԺ 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի՝ Գիտության բաժնի՝ «Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում» և «Գիտության ոլորտը կարգավորող իրավակա դաշտի կատարելագործում» նպատակներից:
-
Discussed
30.11.2023 - 15.12.2023
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 2488
Print