Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

                                                      ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Գյուղատնտեսական կենդանիների շուկաները հանդիսանում են անասնահամաճարակային նշանակության կամ անասնաբուժական պետական վերահսկման ենթակա օբյեկտներ։ Վերջիններիս գործունեությունը կազմակերպող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պարտավոր են ծանուցել անասնաբուժության ոլորտի վերահսկողություն իրականացնող մարմնին նշելով գործունեության վայրը:

Այս առումով հարկ է նշել, որ հանրապետությունում, մինչ այժմ, գյուղատնտեսական կենդանիների շուկաների գործունեությունը կանոնակարգված չէ, քանի որ բացակայում է համապատասխան կարգավորող իրավական ակտը։

Ուստի, անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը, որի իրավական դրույթների կարգավորման շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների շուկաներում կիրականացվի պատշաճ անասնաբուժական վերահսկողություն և կանոնակարգված վաճառք։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Գյուղատնտեսական կենդանիների շուկաների գործունեության վերաբերյալ իրավական ակտերի բացակայության պատճառով հնարավոր չի լինում իրականացնել պատշաճ վերահսկողություն։

Այսօր վաճառքը տեղի է ունենում զուտ վաճառողի և գնորդի միջև մասնավոր պայմանավորվածության արդյունքում, իսկ այդ գործընթացը վերահսկելի չէ անասնաբույժ մասնագետի կողմից։

Գյուղատնտեսական կենդանիների չվերահսկված վաճառքը հղի է մի շարք վտանգավոր կողմերով։ Դրանք են՝

 ա) վաճառվող կենդանին կարող է ունենալ հիվանդություններ, որոնք գտնվում են դեռևս գաղտնի շրջանում և կլինիկապես կարտահայտվեն վաճառքից հետո՝ ավելի ուշ ժամանակաշրջանում։

բ) առաջանում է վարակիչ հիվանդության տարածման վտանգ մեկ վայրից դեպի մյուսը։

գ) կենդանու ֆիզիոլոգիական ցուցանիշները կարող են չհամապատասխանել առաջարկված վաճառքի գնին։

դ) չեն ստուգվում անասնաբուժական փաստաթղթերը, իսկ երբեն էլ վերջիններս բացակայում են։

Վաճառքից հետո, այս և այլ հանգամանքներով պայմանավորված կարող են ծագել անցանկալի հարաբերություններ վաճառողի և գնորդի միջև։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն նախագծի ընդունման նպատակն է ապահովել իրավական ակտ, համաձայն որի կկանոնակարգվի շուկաների գործունեությունը, հնարավորություն կստեղծվի վերահսկել գյուղատնտեսական կենդանիների վաճառքը և կանխարգելել հիվանդությունների տարածման ռիսկը։

Վաճառքի ենթակա կենդանիները համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ․ հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման պետք է ունենան առողջության մասին հավաստող փաստաթղթեր, որոնք ապահովում են հետագծելիությունն ընդհուպ մինչև կենդանական ծագման հումքի և մթերքի ստացում։

Միաժամանակ, նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Կապը կառավարության ծրագրի և ռազմավարական ծրագրերի հետ

Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի՝ «Գյուղատնտեսությունը» բաժնի ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվեն գյուղատնտեսական կենդանիների վաճառքի համար կանոնակարգված շուկաներ՝ պահանջվող նորմերին համապատասխան։ Կենդանիների վաճառքի կանոնակարգված գործունեությունը կապահովի պատշաճ վերահսկողություն, որի արդյունքում կնվազեցվի վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը, ինչպես նաև կստեղծվեն բարենպաստ պայմաններ անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության համար։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի վերահսկումը, նախրի կառավարումը և հետագծելիության բարելավումը՝ «դաշտից պատառաքաղ» սկզբունքով։

  • Discussed

    30.11.2023 - 15.12.2023

  • Type

    Procedure

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3044

Print

Suggestions

Թաթուլ Ստեփանյան

01.12.2023

<<Հիվանդության կասկածանքով կենդանիներ հայտնաբերելու դեպքում՝ կենդանիները մեկուսացվում են և իրականացվում է կլինիկական հետազոտություն անասնաբույժի կողմից, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ տեսուչի ցուցումով և հանձանարարությամբ>>։ Այս պահանջի կատարման համար << ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ>> բաժնում չեք անրադարձել։

Թաթուլ Ստեփանյան

01.12.2023

Առաջարկում եմ շուկայի տարածքում կենդանիների բարեկեցությանը վերաբերող բաժին ևս ավելացնել։

See more