Add to favourites

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Սերգեյ Հովսեփյան 05.12.2023 20:21:04 Ողջունում եմ օրենքի փոփոխությունը, սակայն կա որոշակի բաց: 1. Անհասկանալի է թե ինչ է իրենից ենթադրում «խմբագրական պատասխանատվությունը»: Ի՞նչ է ընկալվում որպես «խմբագրություն»: 2. Այս փոփոխությունը տարածվելո՞ւ է օտարերկրյա հեռուստաալիքների վրա: Օրինակի համար չինական հեռուստաալիքը, որը մալուխային կապով է հեռարձակում իր լուրերը ՀՀ տարածքում: 3. Հստակեցված չէ ԶԼՄ-ի և սոցցանցերի տարբերակումը: Ներկայիս տեսքով օրենքը ենթադրում է նաև սոցցանցերը: Առաջարկում եմ հստակեցնել «Ինտերնետ» ցանցում գործող կայքերի դիրքը: Այն որ լրատվամիջոցը սոցցանցեր է վարում ու կիսվում այնտեղ իր լուրերով չի նշանակում, որ սոցցանցը հանդիսանում է լրատվամիջոց: Պետք է դադարեցվի այդ պրակտիկան: Այն կարող է լինել լուրերի աղբյուր, բայց ոչ միջոց: Հատկապես տարանջատման կարիք է զգացվում Փոփոխության նախագծի հոդված 1-ի պատճառով, որտեղ առաջարկվում է լրացում կատարել «հայցվորի պատվին, արժանապատվությանը...» տողը: Խորը մտահոգություն է առաջացնում կրկին սոցցանցերի պահով: Տպավորություն է ստեղծվում, որ ցանկանում են թիրախավորեն լրագրողներին, նույնիսկ ոչ խմբագրությանը: 4. Անհրաժեշտ է լրատվամիջոցների հաշվառում, ռեեստր իր սեփականատերերով: Ինպես վերջերս շատ են նշում Առաջին ալիքի մեդիագրագիտության հաղրդումները «Մեր մասին»-ը հասկանալու համար: Հստակ չի առաջարկվում վերականգնել ԶԼՄ-ների գրանցումը Մեդիա խորհրդում, ինչը ես համարում եմ սխալ մոտեցում: Այսպես նույնիսկ հարևան տիկին Աշխենը, որը իր բլոգն է վարում կհամարվի լրատվամիջոց: Գրանցումը պատասխանատվություն է դնում խմբագրության և լրատվամիջոցի վրա, ինչը շատ կարևոր է: Գրանցումը պետք է հասկացվի որպես հաշվառում ու «լրատվամիջոցի սերտիֆիկատ» ձեռք բերումով: Որ օրինակի համար հարևան երկրի CBC-ն հայրենակիցները չընկալեն տեղական լրատվամիջոց: Այսօր գոյություն ունի ամենաթողության վիճակ ու ցանկացաց կայք, որը այս կամ այն կերպ լուրեր է տարածում համարվում է լրատվամիջոց: 5. Տարատեսակ հանձնաժողովների, խորհրդների առկայությունը մարդկային ռեսուրսի վատնում է: «հանրային նշանակության տեղեկատվություն ներկայացնելու նպատակով օգտագործվող ցանկացած հաղորդակցության միջոց» ավելի շատ վերաբերում է ԿԱՊԻ ոլորտին, որը համակարգվում է ԲՏԱ նախարարության կողմից: Գոյություն ունի ԶԼՄ օրենք և ՏԼՄ օրենք: Ստացվում է մի օրենքը Արդարադատության տակ մյուսը՝ ԲՏԱ-ի տակ: Մեկը սպասարկվելու է Մեդիա խորհրդով, մյուսը՝ Հեռուստատեության և ռադիոյի հանձնաժողովով: Հեռուստատեսությունը նույնպես ունի ԶԼՄ-ի բաղադրիչ: Երրկուսն էլ ԿԱՊԻ ոլորտի մասին են խոսում, որը համակարգում է ԲՏԱ-ն: Հեռուստատեսության դեպքում գրանացումը պարտադիր է, լրատվամիջոցի դեպքում ոչ: Բացի այդ ՏԼՄ օրենքում հստակ նշվում է, որ այն գործում է ԶԼՄ օրենքը հաշվի առնելով ու Հանրային հեռարձակողի խորհրդը «սահմանում է Հանրային հեռարձակողի այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնողներն իրավունք չունեն աշխատելու զանգվածային լրատվության այլ միջոցներում»: Չեմ ասի, որ Ռոսկոմնադզորը լավ օրինակ է, բայց որպես գործիք, որը պետք է համակարգեր դաշտը այն շատ լավն է, ու իր գործունեությունը տարածվում է ողջ «կապի» տիրույթի վրա:
2 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 07.12.2023 17:19:27 Ե՛վ մեդիա խորհուրդը, և՛ լրագրողական էթիկայի հանձնաժողովը առանցքային դեր են խաղում մեդիա ոլորտի ամբողջականության պահպանման, պատասխանատու լրագրության խթանման և հանրային շահերի պաշտպանության գործում: Այս կազմակերպությունների համար կարևոր է համագործակցել, հաղորդակցվել թափանցիկ և հարմարվել մեդիա դաշտի զարգացող մարտահրավերներին: Լրատվամիջոցների խորհրդի և Լրագրողական էթիկայի հանձնաժողովի դերերն ու պարտականությունները վճռորոշ են լրատվամիջոցների էթիկայի չափանիշները պահպանելու և պատասխանատու լրագրություն ապահովելու համար: Թեև հատուկ գործառույթները կարող են տարբեր լինել՝ կախված երկրից կամ կազմակերպությունից։ Առաջարկում եմ սույն օրենքում ներառել նաև կազմակերպության իրավունքների ու պարտականությունների մասին դրույթներ; օրինակ՝ Կազմակերպությունն իրավունք ունի․ 1. Լրատվական կազմակերպությունների, անհատների կամ այլ կազմակերպությունների միջև վեճերում հանդես գալ որպես միջնորդ: 2. Պարտադրել լրագրության մեջ էթիկական չափանիշներին և մասնագիտական վարքագծի պահպանումը: 3. Հաղորդակցվել հանրության հետ ԶԼՄ-ների հետ կապված հարցերի շուրջ: 4. Տրամադրել առաջարկություններ ԶԼՄ-ների հետ կապված քաղաքականության մշակման և/կամ փոփոխման համար: 5. Մշակել և վերանայել լրագրողների էթիկայի համապարփակ կանոնադրությունը: 6. Վերանայել և գնահատել լրագրողների կամ լրատվամիջոցների դեմ բարձրացված էթիկական մտահոգությունները: 7. Իրականացնել լրագրողական էթիկայի վերապատրաստման ծրագրեր: 8. Հետաքննել էթիկայի չափանիշների խախտման հետ կապված բողոքները: 9. Պարբերաբար գնահատել և թարմացնել էթիկական ուղեցույցները՝ արտացոլելու համար լրատվամիջոցների լանդշաֆտի փոփոխությունները: 10. Գործել անկախ քաղաքական կամ առևտրային ազդեցություններից: Կազմակերպությունը պարտավոր է․ 1. Պաշտպանել լրագրողների՝ կարծիք արտահայտելու և զեկուցելու իրավունքները՝ առանց անհարկի միջամտության: 2. Իրազեկել հանրությանը լրատվամիջոցների չափանիշների, էթիկայի և ԶԼՄ խորհրդի դերի մասին: 3. Նպաստել պատասխանատու լրագրության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը: 4. Մշակել ուղեցույցներ լրագրողական (մասնագիտական) վարքագծի, ճշգրտության, արդարության և ազնվության վերաբերյալ հաշվետվությունների համար: 5. Տրամադրել խորհրդատվություն կարծիքներ էթիկական երկընտրանքների վերաբերյալ և ուղղորդել լրագրողներին էթիկական որոշումներ կայացնելիս: 6. Կրթել լրագրողներին, լրատվամիջոցների մասնագետներին և հանրությանը լրագրության էթիկական չափանիշների և լավագույն փորձի մասին: 7. Ապահովել արդար և անաչառ հետաքննություն և առաջարկել համապատասխան գործողություններ՝ հիմնված արդյունքների վրա: 8. Միջոցներ ձեռնարկել լրագրողների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար, հատկապես, երբ նրանց աշխատանքը ռիսկեր է պարունակում: 9. Հետևել առաջացող էթիկական մարտահրավերներին և ուղեցույցները համապատասխանեցնել դրանց։ 10. Պահպանել հանձնաժողովի անկախությունն ու ամբողջականությունը՝ հանրային վստահությունը պահպանելու համար։ 11. Ձեռնարկել համապատասխան միջոցներ, ինչպիսիք են նախազգուշացումները, տուգանքները լրատվամիջոցների դեմ, որոնք խախտում են սահմանված չափանիշները:
3 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 14.12.2023 20:34:56 Սույն առաջարկները հիմնված են Պեկինի գործողությունների ծրագրի «Կանայք և մեդիա» ոլորտին վերաբերող 239 (d) և 241 (d) կետերի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Գենդերային հավասարությունը և մեդիան» թիվ CM/Rec(2013)1 հանձնարարականի վրա, որոնց շրջանակում ինքնակարգավորվող մարմինները, վարքագծի/էթիկայի ներքին կանոնները և ներքին վերահսկողությունը դիտարկվում են որպես գենդերային հավասարությանը նպաստող առավել արդյունավետ գործող մեխանիզմներ։ Նշված փաստաթղթերում մատնանշվում է, մի կողմից, կին լրագրողների իրավունքների պաշտպանության, մեդիա ոլորտի որոշումների ընդունման մակարդակում, այդ թվում ինքնակարգավորվող մարմիններում կանանց ներգրավման անհրաժեշտությունը, մյուս կողմից, լրատվամիջոցների բովանդակության գենդերային զգայունության ապահովման և կնոջ ոչ կարծրատիպային կերպարի ստեղծման հարցերում ինքնակարգավորվող մարմինների դերն ու կարևորությունը։ - Հստակեցնել Մեդիա խորհրդի և ինքնակարգավորման մարմինների կազմի սեռային համամասնությունը՝ ամրագրելով ոչ պակաս, քան 30% կանանց ներկայացվածություն այդ մարմիններում:
4 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 14.12.2023 20:35:34 - Ներդնել լրագրողական էթիկայի կանոնագրերի, մասնավորապես օրենքով նախատեսված Մեդիա խորհրդի և ինքնակարգավորման մարմինների կանոնագրերի մեջ գենդերային հավասարության ապահովման սկզբունքը և սեռի հատկանիշով խտրականության, սեքսիզմի դրսևորումների, ինչպես նաև ատելության խոսքի բացառման պահանջը:
5 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 14.12.2023 20:35:34 - Հստակեցնել Մեդիա խորհրդի գործառույթները, նախատեսել Մեդիա խորհրդի գործառույթների թվում լրատվամիջոցների բովանդակության գենդերային զգայունության պարբերական մշտադիտարկումներ իրականացնելու իրավասությունը՝ դիտարկելով այն որպես գենդերային անհավասարության ու խտրականության դրսևորումները բացահայտելու հիմնական գործիք։
6 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 14.12.2023 20:36:01 - Մշակել հստակ չափանիշներ, որոնց հիման վրա են իրականացվելու լրատվամիջոցների բովանդակության գենդերային զգայունության մշտադիտարկումները։
7 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 14.12.2023 20:36:01 - Ամրագրել հստակ մեխանիզմներ, որոնց միջոցով Մեդիա խորհուրդը և ինքնակարգավորման մարմիններն արաձագանքնելու են հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվող բողոքներին և մտահոգություններին գենդերային հավասարության սկզբունքի պահպանման և գենդերային խտրականության դրսևորումների վերաբերյալ։
8 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 14.12.2023 20:36:12 - Ներդնել Մեդիա խորհրդի գործառույթների մեջ նաև խրախուսման մեխանիզմներ գենդերային զգայուն քաղաքականություն իրականացնող ԶԼՄ-ների համար:
9 ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ 14.12.2023 20:36:31 - Կիրառել ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմինների կազմավորման ընթացքում «Հավասարության խմբագիր» ինքնակարգավորող մեխանիզմի հաջողված փորձը։