Under development
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-Ի N 60-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին
-
5 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2023 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հավատարմագրման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի «Սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները և դրանց ներկայացվող պահանջները և շուկայահանման կարգը սահմանելու մասին» N 60-Ն որոշման N 2 հավելվածի․
- 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5. Օրենսդրական չափագիտության ոլորտներում շուկայահանվող կամ շահագործման ենթակա և տեսակը հաստատված չափման միջոց շուկայահանող կամ շահագործող անձը շուկայահանումից կամ շահագործումից առաջ հայտ է ներկայացնում Չափագիտության ազգային մարմին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգաչափման իրականացման իրավունք ստացած իրավաբանական անձին՝ առաջնային ստուգաչափման համար` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հրամանով հաստատված չափման միջոցների ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգի համաձայն։»:
- 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ կետերով.
«7. Հանրային ծառայությունների ոլորտում շուկայահանվող կամ շահագործման ենթակա և տեսակը հաստատված չափման միջոց շուկայահանող կամ շահագործող անձը շուկայահանումից կամ շահագործումից առաջ հայտ է ներկայացնում Չափագիտության ազգային մարմին` առաջնային ստուգաչափման համար՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հրամանով հաստատված չափման միջոցների ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգի համաձայն:
- Սույն որոշմամբ սահմանված պահանջներին և չափանիշներին չհամապատասխանող չափման միջոցների շահագործումն օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում արգելվում է, ինչի մասին նշում է կատարվում ստուգաչափման վկայականի դարձերեսին:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
Discussed
29.11.2023 - 19.12.2023
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1155
Print