Add to favourites

Under development

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի Սեպտեմբերի 9-Ի N 1251-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը      

Նախագծի անհրաժեշտությունը պայամանավորված է Հայաստանի Հանրապետության ռեզիդենդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները դեպի Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծման կարգավորման անհրաժեշտությամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Վրաստանում ավտոմեքենաների մաքսազերծման համար օրենքով սահմանված վճարների չափերի՝ ԵԱՏՄ օրենսդրությամբ նախատեսված վճարումերի չափերի հետ համեմատած զգալիորեն ցածր լինելու պատճառով Հայաստանի Հանրապետությունում ավտոմեքենաները օրենքով սահմանված կարգով մաքսազերծելու և գրանցելու փոխարեն ավտոմեքենաները մաքսազերծվում և գրանցվում են Վրաստանում և ներմուծվում ու տնօրինվում են Հայաստանի Հանրապետությունում ձևական ժամանակավոր ներմուծում ձևակերպելու ճանապարհով:

Ներկա պահին ՀՀ տարածքում վերոհիշյալ կարգավիճակով շահագործվում են մոտ 10000 միավոր ավտոմեքենա: Արդյունքում վճարումներ չեն կատարվում պետական բյուջե թե մաքսատուրքերի, թե ավելացված արժեքի հարկի և թե գույքահարկի մասով։ Դրա փոխարեն ՀՀ-ում շահագործվող ավտոմեքենաների համար վերը նշված գումարները վճարվում են հարևան երկրների պետական բյուջե:

Հարկ է նշել, որ ներկայացված հարցի կարգավորումն առաջակում ենք իրականացնել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) համատեքստում։ Մասնավորապես՝ Օրենքի 13-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ Տրանսպորտային միջոցի պետական հաշվառումը տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հիման վրա (բացառությամբ «Մաքսային տարանցում» և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների) տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքման և ամրագրման գործառույթ է, որի հետևանքով տրվում են տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (հաշվառման վկայագրի վրա, բացի հաշվառման տվյալներից, հայերենով և անգլերենով նշվում է նաև «Օտարման հիմք չէ» գրառումը) և (կամ) հաշվառման համարանիշ, բացառությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր մինչև 2 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում հաշվառման վկայագիր և համարանիշներ չեն տրվում։

Օրենքի 22-րդ հոդվածով սահմանվում է, որ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները ենթակա են հաշվառման ներքին գործերի լիազոր մարմնի կողմից, իսկ մինչև 2 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները` մաքսային մարմնի կողմից:

Սույն հոդվածի իրավակարգավորումից պարզ է դառնում, որ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծումը ենթակա է հաշվառման մինչև երկու ամիս ժամկետովի դեպքում մաքսային մարմնի կողմից, իսկ երկու ամիս և ավել ժամկետով ներմուծման դեպքում հաշվառվում են ներքին գործերի լիազոր մարմնի (ոստիկանության) կողմից։

Միևնույն ժամանակ, Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցներին տրվում են ժամանակավոր հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:

Խնդրո առարկա հարցը լուծելու նպատակով առաջարկվում է  սահմանել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծելիս կիրառել որոշակի սահմանափակումներ։

 Մասնավորապես, առաջարկվում է՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից տրանսպորտային միջոցները Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից ժամանակավոր ներմուծել և հաշվառել առավելագույնը չորս ամիս ժամկետով, սակայն ոչ ավել քան մեկ օրացույցային տարվա ընթացքում երկու անգամ։

Ինչպես նաև, ներկայացված նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցներին՝ անկախ ներմուծման ժամկետից տրվեն ժամանակավոր հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր` անկախ այն հանգամանքից, թե տրանսպորտային միջոցի համարանիշերը պարունակում են ոչ լատիներեն տառեր կամ ոչ արաբական թվեր։

Ընդ որում, անկախ ներմուծման ժամկետից՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցները ենթակա են հաշվառման ներքին գործերի լիազոր մարմնի կողմից։

  1. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Ներկայացված նախագծով առաջարկվում է, որ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծումը թույլատրրել առավելագույնը չորս ամիս ժամկետով, բայց ոչ ավելի քան յուրաքանչյուր օրացույցային տարվա ընթացքում երկու անգամ։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Նախագիծը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերին:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։  

6.Ակնկալվող արդյունքը   

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցների համար՝ մաքսատուրք, ավելացված արժեքը հարկ և  գույքահարկը երրորդ երկիր վճարելու փոխարեն, կվճարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

  1. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2050, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026ԹԹ. ԾՐԱԳԻՐ, ՈԼՈՐՏԱՅԻՆ և/ԿԱՄ ԱՅԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «6.9 ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» կետից։ Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվեն հավասար պայմաններ բոլոր քաղաքացիների համար, ինչպես նաև  դրա արդյունավետության բարձրացման միջոցով նվազագույնի կհասցնվի ստվերային տնտեսությունը և երաշխավորելու է ֆիզիկական անձանց նկատմամբ գործունեության հավասար պայմաններ:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում երկարաժամկետում նախատեսվում է եկամուտների ավելացում՝ հաշվի առնելով, որ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրք, ավելացված արժեքը հարկ և  գույքահարկը երրորդ երկիր վճարարելու փոխարեն, կվճարվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

 

 

 

 

  • Discussed

    27.11.2023 - 13.12.2023

  • Type

    Law

  • Area

    State revenue, Economy, Transport, Financial, Economical, Road traffic safety, Information technologies

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5364

Print

Suggestions

Rollin Herman

30.11.2023

Նույն Ռուսաստանում այսօր գործում է զուգահեռ ներմուծման օրենք, որի միջոցով ցածր մաքսատուրքով կամ առանց մաքսատուրքերի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվում են տարբեր ապրանքներ շրջանցելով ԵԱՏՄ կանոնադրությունը։

Pat Schoen

30.11.2023

Ռուսաստանը մեզ դաշնակից չէ , միգուց է ամենա թշնամի պետությունն է․ Ժամանակնե դուրս գալու ռուսական ստրկացման տակից, բավական է կատարել ԵԱՏՄ և ՀԱՊԿ թելադրանքը ժամանակն է կատարել ճիշտ քայլեր , այսպես որ շարունակենք եվրոպան ձեռ կքաշի մեզանից․

Mikhail Arakelyan

30.11.2023

Հնարավորություն տվեք մարդկանց նորմալ պայմաններով մաքսազերծել: Իմաստ է որնա հնարավորինս ատելուտուն ավելացն էլ ձեր հանդեպ? Խի չեք ուզում նենց որոշում կայացնեք որ 10000 ընտանիք չատի ձեզ? Էտ 10000 ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացի չեն? Եթե հնարավորություն ունենաինք ձեր նշված մաքսատուրքը տալուն ՀՀ ից մեքենա կգնեինք, ոչ թե Վրաստանից։ 3000$ մեքենան եմ գնել 8000000 մաքսատուրքեք սահմանել։ խելքին մոտա էտ թվերը? Նորմալ պայմաններ առաջարկեք մակսազերծենք պրծնեմք համ դուք համ մենք

See more