«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 595-Ն որոշման մեջ նշված օֆշորային գոտի եզրույթը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով ամրագրված նոր եզրույթին համապատասխանեցնելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով վերանայվել է հարկման տեսանկյունից ՀՀ հարկային համակարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր կամ ազատական համակարգեր ունեցող երկրները բնութագրելու նպատակով կիրառվող օֆշորային գոտի եզրույթը:
Խնդիրը կայանում է նրանում, որ, վերոգրյալով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջանում նաև համապատասխան փոփոխություններ կատարել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 595-Ն որոշման մեջ: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրամիության կողմից «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր կամ ազատական համակարգեր ունեցող երկրներ են սկսել դիտարկվել նաև Արևելյան ամերիկյան Սամոան, Թունիսը, Հարավային Կորեան, Մոնղոլիան, Նամիբիան և Տրինիդադ և Տոբագոն, անհրաժեշտություն է առաջացել այդ երկրները նույնպես դիտարկել որպես ՀՀ հարկային համակարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր կամ ազատական համակարգեր ունեցող երկրներ:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 595-Ն որոշման մեջ նշված օֆշորային գոտի եզրույթը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` հարկման տեսանկյունից ՀՀ հարկային համակարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր կամ ազատական համակարգեր ունեցող երկրների բնութագրման համար օրենսգրքով կիրառվող նոր եզրույթին և ընդլայնել որոշմամբ սահմանված երկրների աշխարհագրական տարածքների ցանկը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներն (աշխարհագրական տարածքներն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 595-Ն որոշման մեջ նշված օֆշորային գոտի եզրույթը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` հարկման տեսանկյունից ՀՀ հարկային համակարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր կամ ազատական համակարգեր ունեցող երկրների բնութագրման համար օրենսգրքով կիրառվող նոր եզրույթին և ընդլայնել որոշմամբ սահմանված երկրների աշխարհագրական տարածքների ցանկը:
-
Discussed
12.01.2018 - 05.02.2018
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 8577
Print