«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի №911-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
-
0 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ——————— 2023 թվականի № -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի №911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի №1796-Ն և 1797-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» №911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) №1 հավելվածը «Ազգային անվտանգության ծառայության պաշտոններ» սյունյակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «Պետական պահպանության ծառայության պաշտոններ» սյունյակով.
«
Պետական պահպանության ծառայության պաշտոններ |
գլխավոր |
ավագ |
միջին |
կրտսեր |
»:
2) №2 հավելվածը «Հակակոռուպցիոն կոմիտեում շնորհվող դասային աստիճաններ» 24-րդ սյունյակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «Պետական պահպանության ծառայությունում շնորհվող կոչումներ» 25-րդ սյունյակով.
25. |
Պետական պահպանության ծառայությունում շնորհվող կոչումներ |
գեներալ-լեյտենանտ |
գեներալ-մայոր |
գնդապետ |
փոխգնդապետ |
մայոր |
կապիտան |
ավագ լեյտենանտ |
լեյտենանտ |
ավագ ենթասպա |
ենթասպա |
«
»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. ...................... ........
Երևան
-
Discussed
24.11.2023 - 11.12.2023
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
State Protection Service
Views 1726
Print