Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի հիմնավորումը |
||
1. |
Անհրաժեշտությունը |
|
|
Նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին անհրաժեշտ աջակցող միջոցների տրամադրման գործընթացները ապահովելու անհրաժեշտությունից։ |
|
2. |
Առկա իրավիճակը և խնդիրները |
|
|
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված ռազմական հարձակման հետևանքով սկսվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների զանգվածային բռնի տեղահանություն։ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին անհրաժեշտ աջակցող միջոցներ տրամադրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման մեջ։ |
|
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
|
ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի 2-րդ ենթակետում Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար սահմանվում է բացառություն՝ ինչի արդյունքում կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ներկայացնելու պահանջը վերջիններիս չի վերաբերվում։ Բացի այդ սահմանվում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար անձը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված անձնագիրը։ Նշված ձևակերպումը ներառում է ինչպես 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, այնպես էլ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց։ |
|
4․ |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
|
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
|
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
|
Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին անհրաժեշտ աջակցող միջոցների տրամադրման գործընթացների ապահովում ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված կարգով։ |
|
6. |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները |
|
|
Տեղահանված անձանց աջակցող միջոցների տրամադրումը կիրականացվի ՀՀ պետական բյուջեի 1160 «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Պետական հավաստագրերով աջակցող միջոցների տրամադրում» 12001 միջոցառման շրջանակներում։ |
|
7. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ |
|
|
Նախագիծը փոխկապակցված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։ |
|
-
Discussed
22.11.2023 - 08.12.2023
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 1775
Print