ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետով և 37-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Թալին համայնքի 2023թ-ի տարեկան ճշտված բյուջեն՝
Եկամուտների մասով – 1914495.4 (հազ. դրամ) /վարչական բյուջե/
Եկամուտների մասով – 721046.4 (հազ. դրամ) /ֆոնդային բյուջե
Պահուստային ֆոնդ – 210,000 (հազ. դրամ)
Ծախսերի մասով – 1934742.3 (հազ. դրամ) /վարչական բյուջե /
Ծախսերի մասով – 938252.8 (հազ. դրամ) /ֆոնդային բյուջե/
Պակասուրդ – 237453,3 (հազ. դրամ)
2.Հաստատել Թալին համայնքի 2023թ-ի տարեկան ճշտված բյուջեն համաձայն կից հավելվածի։
3. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1-ի։
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։
5.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի։
6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հատված 4-ի։
7. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։
8.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն ՝ հատված 6-ի։
9.Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում, պահպանելով ծախսերի համամասնությունները։
10.«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ։
11.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 29 սեպտեմբերի 2023 թ-ի <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի 2023թվականի տարեկան ճշտված բյուջեն հաստատելու մասին>> N 96-Ն որոշումը:
12.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
21.11.2023 - 10.12.2023
-
Type
Decision
-
Area
Financial
-
Ministry
Talin municipality of Aragatsotn region
Views 2004
Print