Add to favourites
ՀՀՇՆ «ԲԵՌՆՎԱԾՔՆԵՐ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
-
10 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 29.11.2023 23:48:57 | Առաջարկում ենք հանրությանը ներկայացնել. սույն շինարարական նորմի նախագիծը համարվում է շինարարական նորմի մշակու՞մ, լրամշակու՞մ, թե՞ СНиП 2.01.07-85* շինարարական նորմի ռուսերենից թարգմանություն: Ցանկացած դեպքում առաջարկում ենք հանրությանը նախագծի հետ ներկայացնել նաև շինարարական նորմի նախագծի հիմնավորումները: Փաստացի՝ տպավորություն է ստեղծվում, որ ներկայացրածը СНиП 2.01.07-85* շինարարական նորմի ռուսերենից թարգմանություն է, որը բնագրից տարբերվում է որոշ կետերի և տողերի հերթականության փոփոխմամբ և որոշ գործակիցների ընդանրապես անտեսմամբ: Շահագրգիռ անձինք համեմատության համար «НАГРУЗКИ И ВОЗДЕЙСТВИЯ» СНиП 2.01.07-85* շինարարական նորմին կարող են ծանոթանալ հետևյալ հղումով. https://files.stroyinf.ru/Data2/1/4294854/4294854819.pdf: Օրինակ՝ СНиП 2.01.07-85* Стр. 3 «2. ВЕС КОНСТРУКЦИЙ И ГРУНТОВ»-ը համեմատեք նախագծի 12-րդ էջի «7. ԿՈՆՍՏՐՈւԿՑԻԱՆԵՐԻ ԵՎ ԳՐՈւՆՏՆԵՐԻ ՔԱՇԸ»-ի հետ, կամ СНиП 2.01.07-85* Стр. 5 «РАВНОМЕРНО РАСПРЕДЕЛЕННЫЕ НАГРУЗКИ»-ը համեմատեք նախագծի 12-րդ էջի 31և 32 կետերի հետ և այլն: | Նորմերի մշակումը պայմանավորված է ԵԱՏՄ և Եվրամիության երկրներում գործող շինարարության ոլորտի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի համապատասխանեցման անհրաժեշտությամբ: Բեռնավածքներ և ազդեցություններ շինարարական նորմերում հատկապես կարևորվել է բեռնվածքների և ազդեցությունների դասակարգման, շենքերի և շինությունների հաշվարկներում բեռնվածքների, ազդեցությունների և դրանց զուգակցությունների սահմանման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով առաջին և երկրորդ խմբերի սահմանային վիճակները, ինչպես նաև Հայաստանի բնակլիմայական պայմանները: Հետևաբար նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համապատասխանեցման գործընթացը պահանջում է քաղաքաշինության ոլորտում ձեռքբերված համապատասխան խիստ մասնագիտական գիտելիքների և փորձի ներդրում, մասնագիտական թարգմանության, ինչպես նաև հիմնական մեկ կամ մի քանի փաստաթղթերի (այդ թվում օտարալեզու) անհրաժեշտ դրույթների (նորմերի) տեղայնացում: | Ընդունվել է ի գիտություն: |