Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակումը բխում է ՀՀ վարչապետի 13.09.2023 N 938-Ա որոշման հավելվածի 5-րդ կետի պահանջից, համաձայն որի՝ մինչև դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետք է ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացվի ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը» ՀՀ կառավարության որոշման համապատասխան նախագիծը, որի մշակման համար որպես երկրորդ կատարող նշված է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշենք նաև, որ 2023 թվականի հունիսի 14-ին ընդունվել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքը (ՀՕ-202-Ն), որը հիմնական կարգավորումների մասով ուժի մեջ է մտել 2023 թվականի հոկտեմբերի 13-ից։ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսվել է, որ կամավորը պարտավոր է ՀՀ կառավարության սահմանած կարգով անցնել պարտադիր բժշկական զննություն, եթե կամավոր աշխատանքը կատարվելու է այնպիսի աշխատանքներում, որոնք պահանջում են նախնական և պարբերական բժշկական զննություն։ Միաժամանակ, «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եզրափակիչ դրույթներով նախատեսվել է, որ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պարտադիր բժշկական զննության պարտականությունը կամավորի համար ուժի մեջ է մտնում նշված 7-րդ կետով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը։
«Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված անցումային կարգավորմամբ էլ նախատեսվել է, որ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվելու է այդ օրենքի պաշտոնական հրապարակմանը (պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2023 թվական) հաջորդող օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ինչով էլ պայմանավորված է ՀՀ վարչապետի 13.09.2023 N 938-Ա որոշման հավելվածի 5-րդ կետի պահանջի կատարման համար սահմանված վերը նշված ժամկետը։
2. Առաջարկվող կարգավորման նպատակը
Նախագծով նախատեսվում են կարգավորումներ, որոնց համապատասխան կապահովվի «Կամավոր աշխատանքի մասին» օենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պահանջն առ այն, որ ՀՀ կառավարության սահմանած կարգով կամավորը անցնի պարտադիր բժշկական զննություն, եթե կամավոր աշխատանքը կատարվելու է այնպիսի աշխատանքներում, որոնք պահանջում են նախնական և պարբերական բժշկական զննություն։
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի մշակումը ռազմավարական փաստաթղթերի հետ կապված չէ:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագիծը մշակվել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի կիրարկման ապահովման շրջանակներում և նախատեսվում է, որ ի թիվս այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ապահովելու է կամավոր աշխատանքի վերաբերյալ միասնական օրենսդրական կարգավորումների ամբողջական ներդրումը։
-
Discussed
20.11.2023 - 05.12.2023
-
Type
Decision
-
Area
Job and employment
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 1927
Print