ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
11 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի` ավագանին որոշում է.
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2024 թվականի հետևյալ դրույքաչափերը՝
1)համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար՝ 61000 (վաթսունմեկ հազար) դրամ.
2)համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման համար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ՝ յուրաքանչյուր հենասյան համար.
3)համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայությունների համար՝ յուրաքանչյուր հուղարկավորության համար՝ 10000 (տասը հազար) դրամ.
4)Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից ոռոգման ջրի մատակարարման համար՝ ոռոգվող հողամասի մեկ քառակուսի մետրի համար՝ 20 (քսան) դրամ․
5)համայնքային սեփականություն հանդիսացող Բյուրեղավանի Մշակույթի տան շենքի տարածքը վարձակալության տրամադրելու համար՝
ա. դահլիճի տարածքը տրամադրելու համար՝ 1 ժամվա համար 15000 (տասնհինգ հազար) դրամ․
բ. սենյակները տրամադրելու համար՝ մեկ ամսվա համար՝ 30000 (երեսուն հազար) դրամ․
6)համայնքային սեփականություն հանդիսացող Նուռնուս և Ջրաբերի բնակավայրերի վարչական շենքերի ազատ տարածքները (սենյակները) վարձակալության տրամադրելու համար՝ մեկ ամսվա համար՝ 20000 (քսան հազար) դրամ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
20.11.2023 - 08.12.2023
-
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
Byurexavan Municipality of Kotayk Marz
Views 1721
Print