Add to favourites

The draft has been accepted

«Երևան համայքում 2024 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:34:32 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ 35. Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում 2024 թ. տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով (https://www.e-draft.am/projects/6482/about) նախատեսված է, որ. «Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական տուրքի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:»: Ըստ մեզ ձևակերպումը հստակ չէ և երկիմաստ: Խնդրում ենք այն ավելի հստակ ձևակերպել՝ հասկանալու համար արտոնություն կա, թե՝ ոչ: Տեղական տուրքի գծով արտոնությունները սահմանվում են «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենի 16-րդ հոդվածով, համաձայն սուն հոդվածի 3-րդ կետի՝ տեղական տուրքերի և (կամ) վճարների արտոնություններ են տեղական տուրքի և (կամ) վճարի դրույքաչափի նվազեցումը ավագանու սահմանած տոկոսի չափով, տուրքի և (կամ) վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումը կամ հաշվարկված տեղական տուրքի և (կամ) վճարի վճարումից ազատումը: Որոշման նախագիծը կազմված է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենի 16-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: Նախագծում փոփոխություն չի կատարվել
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:34:32 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ 36. Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում 2024 թ. տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի (https://www.e-draft.am/projects/6482/about) հիմնավորում բաժնում նշված է, որ. «2024 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևանի ավագանու որոշման նախագծին առնչվող նյութերի էլեկտրոնային տարբերակը ներկայացված է «Ֆայելեր» հատվածում, մինդեռ այդ կայքում չգտանք այդ հատվածը և ֆայլերը: Տեխնիկական վրիպումը շտկված է: Որոշման նախագծին առնչվող նյութերի էլեկտրոնային տարբերակը ներկայացված է «Նախագծեր» հատվածում: Նախագծում փոփոխություններ չեն կատարվել: