ՏԵՂԵԿԱՆՔ– ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ
2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի՝ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է։
Նույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված են տեղական վճարների տեսակները, որի հիման վրա սույն որոշման նախագծով ներկայացվում է Երևան քաղաքում սահմանել տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը:
Առաջարկվում է Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված վճարների դրույքաչափերը սահմանել ըստ գոտիների՝ կիրառելով 2023 թվականի համար սահմանված դրույքաչափերի նկատմամբ բարձրացված դրույքաչափեր, ինչը ուղղված է Երևանի կենտրոնը բեռնաթափմանը:
Հաշվի առնելով վերոգրյալը, Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։