«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
0 - Agree
-
9 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է տրանսֆերային գնագոյացման կարգավորումների լիարժեք և արդյունավետ ներդրման, ինչպես նաև վերջիններիս կիրառման համար համապատասխան իրավական կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և բնույթը
Ընդհանուր առմամբ, նախագծի նպատակն է արդեն իսկ սահմանված կարգավորումներում կատարել փոփոխություններ և լրացում՝ տրանսֆերային գնագոյացման վարչարարության իրականացման արդյունավետությունը բաձրացնելու նպատակով։ Փոփոխությունների և լրացումների մի մասը տեխնիկական, մյուս մասը` հստակեցնող բնույթի են: Մասնավորապես․
Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով «հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկիր» սահմանման փոփոխությունն է։ Սահմանումը հանգեցնում մի շարք տարընկալումների, ինչպես նաև ապացուցողականության խնդիրների։ Մասնավորապես, հարցադրումների մեծ մասը վերաբերելի են, թե ինչպես պետք է պարզել վերահսկվող գործարքի ոչ ռեզիդենտ կողմը արդյո՞ք շահութահարկ վճարել է, թե՞ ոչ կամ ի՞նչ դրույքաչափով է վճարել։ Արդյո՞ք, էլեկտրոնային եղանակով ստացած հավաստումը հիմք կարող է հանդիսանալ հարկային մարմնի համար։ Այս և բազմաթիվ նմանատիպ հարցերի արդյունքում, առաջարկվում է վերանայել ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի «Հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների (աշխարհագրական տարածքների) ցանկը սահմանելու մասին» թիվ 595-Ն որոշումը, որտեղ հստակ կսահմանվեն նաև հարկման հատուկ ռեժիմներից օգտվող կազմակերպությունների կամ միավորումների հետ կապված առանձնահատկություններ։
Հստակեցվել է տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառման շրջանակները մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար։ Մասնավորապես, սահմանվել է, որ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի՝ մշտակա հաստատությանը վերագրելի լինելու դեպքում կիրառելի կլինեն տրանսֆերային գնագոյացման կարգավորումները։
Նախագծով առաջարկվող փոփոխությունների և առաջարկների մի մասը վերաբերում է հարկային մարմնի կողմից տրանսֆերային գնագոյացման վերլուծությունների արդյունքում, հարկային մարմնի կողմից ներկայացված առաջարկի հիման վրա տրանսֆերային տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված) ներկայացնելու ընթացակարգին։ Առաջարկվող փոփոխությունների արդյունքում հարկ վճարողների համար սահմանվում են էլ ավելի բարենպաստ պայմաններ տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկներ առանց տույժերի և տուգանքների ներկայացնելու համար։ Միաժամանակ, հստակեցվում են նաև ժամկետներ հարկային մարմին և հարկ վճարող երկխոսության ընթացքը ֆիքսելու համար։
Նախատեսվող փոփոխություններից է նաև հարկ վճարողների կողմից վերահսկվող գործարքների մասին ծանուցման համար նախատեսված ժամկետի երկարաձգումը մինչև հունիսի 30-ը ներառյալ։ Այս փոփոխությունը ևս բխում է հարկ վճարողների կողմից ներկայացված բազմաթիվ առաջարկներից։ Մասնավորապես, պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների աուդիտորական եզրակացությունը ներկայացվում է մինչև հունիսի 30-ը, որից հետո հրապարակվում են ֆինանսական հաշվետվություններ։ Այս պարագայում, պարտադիր աուդիտի դեպքում կարող են ի հայտ գալ տրանսֆերային գնագոյացման ռիսկեր, որոնք հարկ վճարողը չի կարողացել բացահայտել և հնարավորություն կունենա ներկայացնել վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձև առանց տուգանքների, ինչպես նաև հրապարակ-ված կլինեն ֆինանսական հաշվետվությունները, ինչը թույլ կտա ձևավորել առավել արժանահավատ պարզած ձեռքի հեռավորության տիրույթ։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է տրանսֆերային գնագոյացման վարչարարության շրջանակներում նախատեսվող պատասխանատվության միջոցներին։ Մասնավորապես, գործող կարգավորումներով, հարկային մարմնի կողմից տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման ներկայացման մասին գրավոր ծանուցում ստանալուն հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում, եթե հարկ վճարողը չներկայացնի փաստաթղթավորումն, ապա նախատեսվում է տուգանք՝ ծանուցված վերահսկվող գործարքի արժեքի 10 տոկոսի չափով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկ վճարողների կողմից ծանուցվում են մի քանի հարյուր միլիոն կամ նույնիսկ տասնյակ միլիարդ դրամը գերազանցող գործարքներ, տվյալ պատասխանատվության չափը կարող է էական լինել և ոչ համաչափ։ Ուստի, առաջարկվում է տվյալ պատասխանատվության միջոցի չափը նվազեցնել՝ սահմանելով 1 միլիոն, 3 միլիոն կամ 5 միլիոն ՀՀ դրամի չափով տուգանք՝ կախված նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի չափից։
3․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ-ի կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է, որ սույն նախագիծը կնպաստի տրանսֆերային գնագոյացման վարչարարության արդյունավետության բարձրացմանը, հարկային հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովմանը, հարկ վճարող-հարկային մարմին հարաբերության թափանցիկության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև կկանխի հարկվող բազայի քայքայման և շահույթի տեղաշարժի փորձերը: Նախագիծը կխթանի նաև փոխկապակցված հարկ վճարողների միջև միջսահմանային գործարքների պայմանների, դրանց դիմաց ստացված եկամուտների և առաջացված հարկվող բազայի ճշգրիտ ներկայացմանը և հարկմանը:
-
Discussed
17.11.2023 - 02.12.2023
-
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2732
Print