Add to favourites

The draft has been accepted

«Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                    ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՄՅԱ                                                                  

ՈՐՈՇՈՒՄ  

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին և 83-րդ հոդվածին համապատասխան՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է՝

  1. Հաստատել Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշմամբ Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագիրը ենթակա է հրապարակման օրենքով սահմանված կարգով:
  • Discussed

    20.11.2023 - 05.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

01.12.2023 15:00

During public discussions, public open hearings will be held on December 1, 2023 at 15:00 in the briefing hall on the 5th floor of the administrative building of Yerevan Municipality at 1 Argishtii Street.

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2737

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.11.2023

3. Հնգամյա Ծրագրում և Ծրագրում ներառված չեն ինչպես Երևանի զարգացման մասին ՀՀ վարչապետի, այնպես էլ Երևանի քաղաքապետի նախընտրական բազմաթիվ խոստումների ու Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագրի մի շարք միջոցառումներ, որոնք մնացել են անկատար ու անավարտ։ Մասնավորապես, խոսք չկա Մալաթիա-Սեբաստիա համայնքում մետրոպոլիտենի կառուցման վերաբերյալ, ինչը նախատեսված էր Երևանի զարգացման 2018-2022 թթ. հնգամյա ծրագրում:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.11.2023

2. Անընդունելի ենք համարում, որ Հնգամյա ծրագրի հենց սկզբում ներկայացված է Երևանի քաղաքապետի ուղերձում նշվում է. «Սիրելի՛ երևանցի Երևան քաղաքի զարգացման վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտեցումը դու տեսել ես նախորդ հինգ տարիների ընթացքում: Տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրների մի մասը մեր թիմը կարողացել է լուծել՝ …: Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին և քաղաքը զարգացնելու, այն մարդկանց համար դարձնելու մեր գաղափարին»: Այս ուղերձը անընդունելի է հետևյալ մի քանի պատճառներով.  Նախ ուղերձում առնվազն սխալ շեշտադրում է կատարվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջանքերով է, որ Երևանում վերացել են տասնամյակներ կուտակված հիմնախնդիրների մի մասը: Հակառակաը, այդ խնդիրները ոչ թե լուծվել են, այլ էլ ավելի խորացել ու շատացել են: Դրանց թվում հատկապես պետք է նշենք Երևան քաղաքի կառուցապատման մեջ լուրջ թերությունները՝ հատկապես բնակելի շինարարության աննախադեպ ծավալների աճման, դրա կոռուպցոն բնույթի և քաղաքաշինական նորմերին իսպառ հակասող փաստերով, ինչը հանգեցրել է Երևան քաղաքի ծանրաբեռնվածության մեծացման, դրանում օդի աղտոտածվուծյան մակարդակի բարջրացման, անասելի խցանումների, երթևեկության դժվարությունների, ճանապարհային երթևեկության պատահարների մեծացման, դրանց արդյունքում մարդկանց զոհերի և վնասվածքների, կոմունալ-կենցաղային, գազամատակարարման ու ջրամատակարարման լուրջ հիմնախնդիրների,  Ապա պետք է նշել, որ Երևան քաղաքի կառավարումն իրականացվում է բազմակուսակցական սկզբունքով և Երևանի քաղաքապետն ընտրվել է «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիայի և Երևանի ավագանու առնվազն մեկ կուսակցության լոյալություն ցուցաբերելու արդյունքում: Հետևապես Հնգամյա ծրագիրը պետք է արտահայտի Երևանի ավագանին կազմող բոլոր կուսակցությունների միասնական նպատակադրումները և ոչ թե միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական խոստումները,  հետևապես Երևան քաղաքի զարգացումը չպետք է իրականանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սկզբունքներին և քաղաքը զարգացնելու, այն մարդկանց համար դարձնելու մեր գաղափարին համահունչ: Ի դեպ ուղերձում նշված հետևյալ բառակապակցությունից «… այն մարդկանց համար դարձնելու մեր գաղափարին համահունչ» ավտորատիզմի և ինքնասիրահարվածության շունչ է փչում: Ելնենով վերոհիշյալից առաջարկում ենք ամբողջությամբ խմբագրել ուղերձը և այն դարձնել Երևան քաղաքում կառավարման համակարգին և ժողովրդավարության սկզբունքներին համահունչ:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.11.2023

Բացի վերոհիշյալից, քննարկվող Նախագծերի վերաբերյալ մեր կազմակերպությունն ունի հետևյալ հարցերն ու առաջարկությունները․ 1. Հարկ ենք համարում նշել, որ արմատապես փոխվել է Երևան քաղաքի զարգացման ծրագրերի կազմման ուղղված աշխատանքների որակը՝ դրա մակարդակի բարձրացման ուղղությամբ: Այդ գործընթացը սկսվել է 2023 թ. ծրագրի մշակումից: Նոր խոսք է ասված Երևան քաղաքի 2024-2028 թթ զարգացման հնգամյա ծրագրի (այսուհետ՝ Հնգամյա ծրագիր) կազմման գործում. Ծրագրի ծավալն էապես կրճատվել է, դրաակի ձևակերպումների անհարկի կրկնում վերացել են որոշնությունները, ծրագրային գերակայությունները ներկայացվել են բովանդակային առումով ավելի հստակ և նպատակային: Նույնպիսի փոփոխություններ ն կատարվել նաև Երևան քաղաքի զարգացման 2024 թ. ծրագրի նախագծում (այսուհետ՝ Ծրագիր) ինչը շահեկանորեն տարբերվում է նախորդ տարիների ծրագրերից. դրանում ակնհայտ են տրամաբանական կառուցվածքը, հիմնախնդիրների ճշգրիտ ներկայացումն ու դրանց լուծման առարկայական ու գործուն ուղիները: Ծրագիրը հիմնականում ներկայացնում է Երևան քաղաքի քաղաքային տնտեսության առանձին բնագավառներում և վարչական շրջաններում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև 2024 թվականին նախատեսված միջոցառումները՝ հիմք ընդունելով Երևանի զարգացման 2024-2028 թթ. Հնգամյա ծրագիրը։ Այդուհանդերձ, բավարար չէ Հնգամյա ծրագրի և Ծրագրի գերակայությունների փոխկապակցվածույթունը կարևորագույն այնպիսի փաստաթղթղերի հետ, ինչպիսիք են.  ՄԱԿ կողմից ընդունված «Ձևափոխելով մեր աշխարհը՝ Կայուն զարգացման 2030 օրակարգ» փաստաթուղթը (այսուհետ՝ ԿԶՕ) (Կայուն զարգացման նպատակները),  2017 թ. Նոյեմբերի 24-ն կնքված ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (այսուհետ՝ ՀԸԳՀ) ,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363 – Ա որոշմամբ հաստատված և ՀՀ ազգային ժողովի կողմից հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագիրրը» : ինչի ուղղությամբ հետագայում հրամայական է ավելի լավարկել ծրագրային աշխատանքը, որի ժամանակ անհրաժեշտ ենք համարում կառուցողական համագործակցությունը համապատասխան ոլորտներում փորձ ունեցող քաղաքացիական ասարկության մասնագիտացված կառույցների (այդ թվում մեր կազմակերպության) հետ:

See more