Թաթուլ Ստեփանյան
27.11.2023
Առաջարկում եմ ամբողջապես վերանայել սպանդանոցային մորթին համատարած անցում կատարելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ընդունած մարտավարությունն ու նրանից բխող իրավական և պրակտիկ գործողությունները։ Համաձայն գործող օենսդրության կենդանիների սպանդը պետք է իրականացնել սպանդանոցներում։ Սպանդանոցը ինժիներական, ֆունկցիոնալ առումներով ձևակերպված է, ու որոշ տվյալների համաձայն ՀՀ-ում գործում են մի քանի տասնյակ սպանդանոցներ, որոնց կառուցման, կահավորման, ենթակառուցվածքների ձևավորման, աշխատուժի ներգրավման և այլ անհրաժեշտ ծախսերի համար գործարար համայնքը Երևանում և մերձակա մարզերում ներ է դրել մի քանի հարյուր հազար ԱՄՆ Դոլլար, իսկ պերիֆերիայիում հողի գնի հետ կապված՝ մի փոքր պակաս։ Ընդ որում, այս գործարար շերտ, համաձայն տարբեր լրատվական միջոցների տեղեկատվության օգտվել է պետական աջակցության ծրագրերից, ինչը ենթադրում է, որ ծախսվել և ծախսվում են պետեկան բյուջետային միջոցներ։ Սույն նախագծի հարգելի հեղինակներ, եթե ընդունվում է այս որոշումը, ապա ստեղծվում են անհավասար պայմաններ նույն ոլորտում, նույն գործունեությամբ զբաղվող տարբեր տնտեսվարողների համար, և դա ստեղծվում է ոչ թե դեպքերի բնականոն զարգացման շնորհիվ, այլ պետական մարմինների կողմից որդեգրած, չհիմնավորված /Տես Հիմնավորում բաժինը/ վարագծի պատճառով։ Կրկին ցանկանում եմ հիշեցնել, որ համեմատաբար մեղմ ու խիստ պայմանների միջև բիզնեսն աստիճանաբար անցում է կատարելու ի հոգուտ մեղմի, ինչի պատճառով էլ որոշ ժամանակ անց արձանագրելու եք կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի որակական անկում։