ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1916-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1916-Ն «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի անհրաժեշտությունը.
«Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման տեխնոլոգիական, նորագույն և ճշգրիտ եղանակով իրականացնելու անհրաժեշտությամբ:
Ներկայումս ՀՀ-ում հարգորոշում հիմնականում իրականացվում է թերթավոր սիլիկատային քարի վրա հարգորոշման ասեղների և հակազդուկների միջոցով, որի արդյունքների ճշգրտությունը հաճախ կախված է տարբեր հանգամանքներից՝ հակազդուկների ժամկետից, էտալոնային ասեղների համաձուլվածքի և ստուգվող նմուշի համաձուլվածքի անհամապատասխանությունից, ինչպես նաև սուբյեկտիվ գնահատականից, մասնավորապես՝ թերթավոր սիլիկատային քարի վրա թողնված հետքի 583 և 585 հարգերի երանգի սուբյեկտիվ ընկալումից։
Առավել խնդրահարույց է սպիտակ ոսկու համաձուլվածքներում օգտագործվող պալադիումի առկայությունը, որը հնարավոր չէ ստուգել թթվային հակազդուկների միջոցով և պետք է դիմել տարրալուծման ժամանակատար մեթոդին։
Նախաձեռնված ուսումնասիրությունների վերլուծության, փորձագիտական այցերի և երկար տարիներ ոլորտում հարգորոշման ու հարգադրոշմման գործունեություն իրականացնող արտոնագրված տնտեսվարողների և ոլորտի այլ մասնակիցների հետ քննարկումների արդյունքում պարզվել է նորագույն, ճշգրիտ և արագագործ, ոչ կործանարար մեթոդի կիրառման առավելությունները, որով հնարավոր է ստուգել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի և համաձուլվածքների պարունակությունը ռենտգենային ֆլոուրեսենցիայի (energy dispersive X-Ray fluorescence) սարքավորման միջոցով։
Համաձայն ՀՀ Կառավարություն 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N 1969-Ն որոշման՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նմուշառման և լաբորատոր փորձաքննության կարգը հաստատելու մասին» կարգի 2-րդ կետի համաձայն լաբորատոր փորձաքննությունն նույնպես իրականացնում է (energy dispersive X-Ray fluorescence) (ED-XRF) սարքավորման միջոցով։
Նշենք, որ ՀՀ-ում գործում են 8 հարգորոշման և հարգադրոշման կազմակերպություններ, որոնք նույնպես՝ որպես հավելյալ ստուգում, կիրառում են վերոհիշյալ տեխնոլոգիայով աշխատող սարքավորումները։
«Ոսկու աշխարհ», «Տաշիր», «Մետաքս գոլդ» «Առինջ մոլ» առևտրի կենտրոններում տնտեսվարողների կողմից նույնպես օգտագործվում են նման սարքավորումներ և ծառայության մատուցման շրջանակներում իրականացնում են թանկարժեք մետաղների փորձաքննություն արտադրողների և սպառողների համար։
2․ Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունման նպատակն է՝ հարգորոշում իրականացնող կազմակերպություններին հնարավորություն տալ կիրառել նորագույն տեխնոլոգիական լուծումներ, ճշգրիտ և արագագործ սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր է ստուգել (հաստատել) թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղների պարունակությունը պատրաստված իրի մեջ։ Նմանատիպ սարքավորումները թույլ են տալիս բացահայտել ավելի քան 20 տեսակի մետաղներ՝ այդ թվում նաև ոչ թանկարժեք։
Մինչ այժմ կիրառվող եղանակով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշումը իրենից ներկայացնում է արդեն իսկ հնացած եղանակ՝ պայմանավորված մարդկային գործոնով, որը ոչ միշտ կարող է լինել վստահելի։
Ոսկերչության զարգացմանը զուգընթաց ավելի նրբացել են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, իսկ մեխանիկական ներգործության այս եղանակով հարգորոշում իրականացնելիս դրանք վնասվում են և կարող են կրել գեղագիտական, արվեստային արժեքի կորուստ։
Վերոհիշյալ ռենտգենային ֆլոուրեսենցիային անալիզատորի աշխատանքի արդյունքը կախված չէ մարդկային կամ այլ գործոններից, (օրինակ՝ հակազդուկների ժամկետից, թերթավոր սիլիկատային քարի վրա թողնված հետքի երանգի սուբյեկտիվ ընկալումից, էտալոնային ասեղների համաձուլվածքի և ստուգվող նմուշի համաձուլվածքի անհամապատասխանությունից, չի վնասում գեղագիտական տեսքը և այլն) ճշգրիտ է, որի թվային մոնիտորի վրա տոկոսային հարաբերությամբ արտացոլվում են ցանկացած համաձուլվածքում առկա մետաղների պարունակությունը։
Հաշվի առնելով ոսկերչական զարդերի արտադրության, ներմուծման, արտահանման ծավալները և ղեկավարվելով ՀՀ թանկարժեք մետաղների մասին օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև հիմք ընդունելով ոլորտի ընկերությունների հետ քննարկումների վերլուծությունների արդյունքները՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշումը նպատակահարմար է իրականացնել ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ, կարգավորող համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ և առաջարկվում է լրացում կատարել 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշման մեջ։
3․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն անհրաժեշտ իրավական հիմքերը, այդ թվում ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ պետական վերահսկողություն Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից:
Նախագծի արդյունքում որակական առումով կունենանք՝
– հարգորոշման առավել արագ և ճշգրիտ իրականացում,
– ոսկեգործական արտադրանքի հարգորոշման ոչ կործանարար մեթոդի կիրառում,
– վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից փորձաքննության իրականացում շարժական սարքավորումներով,
– սպառողի շահերի պաշտպանություն,
– թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիություն գործընթացի նախադրյալ
Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ և երրորդ երկրներում նույնպես լայնորեն կիրառվում է վերոհիշյալ հարգորոշման եղանակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ այս մեթոդն ունի բարձր ճշտություն՝ այս եղանակով հարգորոշված հայկական արտադրանքը հնարավորություն կունենա ինտեգրվել ԵԱՏՄ երկրներում գործող ոսկերչական զարդերի հարգերի փոխճանաչելիության գործընթացին արդեն իսկ նախապատրաստված, ինչպես նաև կնպաստի ՀՀ ներմուծվող արտադրանքի հարգորոշման գործընթացները ևս ռենտգենային ֆլոուրեսենցիային անալիզատորի միջոցով իրականացնելուն։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
5․ Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը է առաջանում:
6․ Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագիծը ՀՀ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ենթադրում:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Սույն նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված պահանջներից և ապահովում է Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 7.1 կետով սահմանված դրույթից, ինչպես նաև 2023 թվականի ապրիլի 13 N 534-Լ Որոշմամբ ընդունված «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը հաստատելու մասին»։
-
Discussed
17.11.2023 - 07.12.2023
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1837
Print