Add to favourites

The draft has been accepted

«Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:50:10 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ 4. Ծրագրում որպես կարևորագույն ձեռքբերում է նշվում այն հանգամանքը, որ. «Մյուս կարևոր ձեռքբերումն այն է, որ 2022 թվականի մայիսի 17-ին Երևանը դարձել է «Տեղային Բաց Կառավարման Գործընկերություն» նախաձեռնության անդամ, որի շրջանակում, համագործակցելով քաղաքացիական հասարակական կազմակերպությունների, ՀԿ-ների, ինպես նաև ակտիվ քաղաքացիների հետ, Երևանը մշակել և հաջղությամբ իրականացրել է իր՝ 2023-2024 թթ. տեղային ԲԿԳ գործողությունների ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել համայնքային կառավարման համակարգը դարձնել առավել թափանցիկ, հաշվետու, նորարար և մասնակցային:»: Ողջունելով ծրագիրը և դրա շրջանակներում իրականացված աշխատանքները 2023 թ., այդուհանդերձ ստիպված ենք նշել, որ Երևանի քաղաքապետարանի նախորդիվ գործունեությունը թույլ չի տալիս եզրակացնել, որ լուրջ քայլերն են կատարվել քաղաքացիական հասարակության հետ մասնակցային գործընկերության և կառուցողական երկխոսության ամրապնդման ուղղությամբ: Դրա վառ ապացույցներ են մեր սույն առաջարկությունների 1-ին բաժնում ներկայացված փաստերը: Տեղական բաց կառավարման գործընկերություն նախաձեռնությանը միանալու, այնուհետև գործողությունների ծրագրի մշակման և կազմման բոլոր փուլերոմ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք-էջում տեղադրվել են հրապարակային հայտարարություններ, որոնցով բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք, քաղաքացիական հասարակութան ներկայացուցիչները, ակտիվ քաղաքացիները հրավիրվել են մասնակցելու, առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելու նպատակով: Նախագծում փոփոխություն չի կատարվել
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:50:10 Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ 5. Թեև Ծրագրում ներկայացված են տարբեր ոլորտների զարգացման ծրագրերի կոնկրետ միջոցառումներ, այդուհանդերձ դրանցում մեծամասամբ բացակայում են արդյունքային ցաւցանիշները, որոնք հիմք կհանդիասանային Հնգամյա ծրագրի և Ծրագրի մոնիթորինգի ու իրականացման գնահատման համար: Հետևաբար պետք է ամրագրել, որ Հնգամյա ծրագրիը, Ծրագիրը, Բյուջեի նախագիծը կազմվել են ռազմավարական պլանավորման ու ծրագրային բյուջետավորման ընդունված մեթոդաբանությունների շեղումերով: Այդ հանգամանքն էլ հիմք է դարձել Երևան քաղաքի 2024 թ. բյուջեի նախագծի ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությունից շեղումներին: Երևան համայնքի բյուջեն կազմված է ծախսային բյուջետավորման սկզբունքով՝ հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 15-ի 730-Ն հրամանը, որը թերևս համայնքների բյուջետավորմանը վերաբերող միակ նորմատիվ իրավական ակտն է: Նախագծում փոփոխություն չի կատարվել
3 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:50:51 6. Համաձայնվելով մայրաքաղաքում առողջապահության ոլորտում ներկայացված հիմնախնդիրների հետ, այդուհանդերձ կարծում ենք, որ հիմնախնդիրներ են նաև.  Պոլիկիլինիկաներում լաբորատոր հետազոտությունների ծավալի սահմանափակ լինելը, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիները, այդ թվում նաև սոցիալական ու հատուկ խմբերում ընդգրկված անձինք ստիպված են լինում դիմելու այլ լաբորատորիների՝ վճարովի հիմունքներով ծառայություններ ստանալու համար,  Պոլիկիլինիկաներում գործիքային հետազոտությունների ցածր, շատ դեպքերում ոչ վստահելի մակարդակը, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիները, այդ թվում նաև սոցիալական ու հատուկ խմբերում ընդգրկված անձինք ստիպված են լինում դիմելու այլ ախտորոշիչ կազմակերպությունների՝ վճարովի հիմունքներով ծառայություններ ստանալու համար,  միաժամանակ պոլիկիլինիկաներում գործիքային հետազոտությունների ծառայություններ մատուցող կաբինետների քանակը սահմանափակվում է 1-ով, ինչի արդյունքում ոչ միայն հերթեր են գոյանում, այլև դրանում ծառայություն մատուցող մասնագետները աշխատում են խիստ լարված ռեժիմով, ինչը բնականաբար ազդում է նրանց հետազոտությունների որակի վրա: Հետևաբար առաջարկում ենք Ծրագրի «Առողջապահություն» բաժնում լրացնել վերոհիշյալ հիմնախնդիրները և դրանց համապատասխան Ծրագրում նախատեսել միջոցառումներ, իսկ բյուջեում՝ ծախսեր: Բարձրացված առաջարկներն անմիջական կապ ունեն բուժհաստատությունների տեխնիկական հագեցման հետ, որը և հանդիսանում է առաջնային հիմնախնդիր և արտացոլված է Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրում: Երևանի քաղաքապետարանի ենթակա ԱԱՊ բուժհաստատությունները պարբերաբար հագեցվում են ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատոր հետազոտության սարքավորումներով: Ինչ վերաբերում է պոլիկլինիկաներում լաբորատոր հետազոտությունների ծավալի սահմանափակ լինելու խնդրին, ապա նշեմ, որ ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.06.2022թ. հ. 40-Ն հրամանով հաստատված լաբորատոր հետազոտությունների ծավալն ամբողջությամբ իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ենթակա ԱԱՊ բուժհաստատություններում: Իսկ հատուկ և դժվարամատչելի հետազոտությունները, որոնց ցանկը հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի՝ 20.09.2013թ. հ.53-Ն հրամանով, անվճար հիմունքներով իրականացվում է ՀՀ Կառավարության՝ 04.03.2004թ. հ.318-Ն որոշման հ.1 հավելվածով հաստատված սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերի ցանկում ընդգրկված շահառուների համար, կամ տեղում, կամ այլ բուժհաստատություն ուղեգրումով: ԱԱՊ բուժհաստատություններում բնակիչների հերթերը կառավարելու և առավել արդյունավետ բուժսպասարկում իրականացնելու նպատակով գործում է հերթագրման համակարգը, ինչը թույլ է տալիս քաղաքացիներին նախապես հերթագրվել ինչպես տեղում, այնպես էլ հեռախոսազանգի միջոցով Արմեդ էլեկտրոնային գրանցման եղանակով: Նախագծում փոփոխություն չի կատարվել
4 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:50:51 7. Համաձայնվելով մայրաքաղաքում բնապահպանությանության ոլորտում ներկայացված հիմնախնդիրների հետ, այդուհանդերձ կարծում ենք, որ Ծրագրի «Բնապահպանություն» բաժնում նշված 6-րդ հիմնախնդրի, այն է՝ «Կենցաղային աղբի տեսակավորման կետերի ընդլայնում, թափոնների վերամշակման ապահովման մշակույթի ձևավորում», հետ հարկ ենք համարում նշել հետևյալը: Չնայած այն բանին, որ Երեւան քաղաքում բարելավվել են սանիտարական մաքրման աշխատանքները, այդուհանդերձ չի կատարվում աղբի հավաքման համակարգված աշխատանք և առայժմ չի նախաձեռնվել դրա վերամշակման լուրջ գործընթաց: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Երևան քաղաքի բոլոր բակերում տեղադրել աղբի հավաքման տեսակավոր աղբարկղներ տարբեր գույներով, որպեսզի հեշտանա հետագայում դրանց վերամշակումը: Շտապ կարգով մշակել և իրականացնել աղբի վերամշակման այնպիսի ծրագիր, ինչը կնպաստի ինչպես ջերմային էներգիայի արտադրությանը, այնպես էլ աղբի թափոններից ժողովրդական սպառման տարբեր առարկաների արտադրության կազմակերպմանը, որի արդյունքում Երևան քաղաքում կստեղծվեն նոր աշխատատեղեր: Հետևաբար առաջարկում ենք Ծրագրի «Բնապահպանություն» բաժնում լրացնել վերոհիշյալ հիմնախնդիրները և դրանց համապատասխան Ծրագրում նախատեսել միջոցառումներ, իսկ բյուջեում՝ ծախսեր: "Ընդհանուր առմամբ համաձայն ենք այդ դիրքորոշման հետ, որ վերամշակման համար ավելի նախընտրելի է իրականացնել թափոնների տեսակավորված հավաք, որը նաև Երևանի քաղաքապետարանի ռազմավարական մոտեցումն է։ Սակայն հաշվի առնելով առկա ռեսուրսները դա իրականացվում է աստիճանաբար, փուլային տարբերակով։ 930 թափոնամանները և դրանց սպասարկման համար համար նախատեսված 2 բեռնատարները ձեռք են բերվել ԵՄ «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակներում։ Հետագա տարիներին ևս Երևանի քաղաքի բյուջեով, միջազգային դոնորների աջակցությամբ կիրականացվեն թափոնամանների համալրումներ՝ վերջնարդյունքում աղբի ամբողջական տեսակավորված հավաք իրականացնելու նպատակով։" Նախագծում փոփոխություն չի կատարվել
5 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:51:50 8. Համամիտ լինելով մայրաքաղաքում կարիքավոր, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց, աղքատ, բազմազավակ ընտանիքներին, պատերազմի վետերաններին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, տարեցներին և հաշմանդա-մություն ունեցող անձանց, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և անօթևան անձանց համար սոցիալական աջակցությունների տրամադրման ծրագրերի իրագործման ընթացքում առաջացած հիմնախնդիրների հետ, այդուհանդերձ կարծում ենք, որ Ծրագրի «Երեխաների և սոցիալական պաշտպանություն» բաժնում նշված հիմնախնդիրներն ամբող-ջական չեն, իսկ դրանցով նախատեսված միջոցառումները հասցեական եւ արդյունավետ չեն: Այսպես, ի տարբերություն նախորդ տարիների, Ծրագրում որպես հիմնախնդիր չեն ներակայցված պալեատիվ (ամոքիչ) բժշկության և համապատասխան ծառայությունների մատուցման խնդիրները: Դրանք պարզապես բացակայում են ինչպես այս, այնպես էլ՝ «Առողջապահություն» բաժններից, մինչդեռ նախորդ տարիների ծրագրերում նախատեսված էին շարունակել տարեցների սոցիալական սպասարկման, աջակցությանն ուղղված փորձարարական ծրագրերի իրագործումը՝ ինչպես տնային պայմաններում, այնպես էլ պետության ամբողջական խնամքի ներքո՝ տուն-ինտերնատների միջոցով, նաև՝ պետություն-ՀԿ-համայնք համագործակցությամբ կազմակերպված ցերեկային խնամքի կենտրոններում։ Փոխանակ ամփոփվեին այդ ծրագրերի արդյունքները և ընդլայնվեին դրանք, մոռացության են մատնված այդ ծրագրերի շահառուները՝ ծանր հիվանդություններով տառապող և մշտական հոգածության կարիք ունեցող հազարավոր անձինք, այդ թվում՝ հատկապես Այցհայմերի հիվանդությամբ տառապող բուժառուները: Հետևաբար առաջարկում ենք Ծրագրի «Երեխաների և սոցիալական պաշտպանություն» բաժնում լրացնել պալեատիվ օգնություն հայցող միայնակ, անժառանգ հաշմանդամ ծերերին այդ ծառայությունների մեջ ընդգրկելու, նրանց նկատմամբ շուրջօրյա խնամք ապահովելու ուղղությամբ հիմնախնդիրը և դրան համապատասխան Ծրագրում նախատեսել միջոցառումներ, իսկ բյուջեում՝ ծախսեր: Չնայած այն բանի, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները հիմնականում արձագանքում են սոցիալապես խոցելի խավերի ներկայացուցիչ երևանցիների դիմումներին ու իրենց հնարավորությունների սահմաններում աջակցում են նրանց, այդուհանդերձ այդ ուղղությամբ աշխատանքները խստորեն համակարգված չեն: Չկա ռազմավարական մոտեցում, այլ իրականացվում են մարտավարական, ընթացիկ քայլեր: Սակայն այդ պարագայում չբավարարված են մնում առանձին քաղաքացիներին տրած խոստումները: Այսպես Երևանի քաղաքապետի 2024 թ. ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրաշավի ժամանակ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի կողմից տրված խոստումը Երևան քաղաքի բնակիչ միայնակ թոշակառու, հաշմանդամություն ունեցող և ուռուցքային հիվանդությամբ տառապող մեր կազմակերպության շահառու Ալիտա Սարդարյանին առայժմ լուծում չեն ստացել, մինչդեռ նա բազմիցս այդ խոստումից հետո ահազանգել է պատկան մարմիններին: Հետևաբար առաջարկում ենք.  ՀՀ առողջապահության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների համապետական ծագրերից դուրս, շտապ կարգով մշակել ու իրականացնել Ալիտա Սարդարյանի նման երևանցիների առողջապահական ու սոցիալական աջակցության ծրագրեր,  կազմակերպել Ալիտա Սարդարյանի ընդունելությունը՝ նրա հիմնախնդիրներն արմատապես լուծելու նպատակով: Պալեատիվ /ամոքիչ/ բժշկության և վերջինիս հետ կապված ծառայությունների մատուցումը չի կարող ընդգրկվել վարչության ծրագրերում, քանի որ այն իրենից ենթադրում է առողջապահական բաղադրիչ: Ինչ վերաբերում է միայնակ, անժառանգ, հաշմանդամություն ունեցող տարեցներին ուղղված ծառայություններին, ապա վարչությունը սերտ համագործակցում և աջակցում է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ին, որի միջոցով էլ մատուցվում են ծառայություններ /տնային խնամքի սպասարկում, սոցիալական տան ծառայություններ, ճաշարան, ցերեկային խնամքի ծառայություններ/, որոնք համաձայնեցվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Բացի այդ սոցիալական աջակցության կարիք ունեցող տարեցներն ընդգրկվում են նաև համայնքի կողմից իրականացվող այլ սոցիալական աջակցության ծրագրերում:Հարկե ենք համարում նշել, որ տարեցների և այլ խոցելի խմբերի համար շուրջօրյա խնամքի ծառայությունները գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ և համայնքը նման ծառայություններ իրականացնելու լիազորություն չունի: Կարևորում ենք նշել, որ վարչություն ուղղված բոլոր քաղաքացիների դիմումները մանրամասն քննարկվում և ուսումնասիրվում են, յուրաքանչյուր դիմումի հետ կապված վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժինների սոցիալական աշխատողների կողմից իրականացվում է կարիքի գնահատում, որի արդյունքում ըստ կարիքի ընտանիքն ընդգրկվում է համապատասխան սոցիալական աջակցության ծրագրերում, հետևաբար անհրաժեշտ է ընդգծել, որ աշխատանքները խստորեն համակարգված են և իրականացվում են հատկապես «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 24-րդ, 42-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 63-րդ, 99-րդ հոդվածների դրույթների, ինչպես նաև Վարչության կանոնադրության պահանջներին համապատասխան և բխում են սոցիալական աշխատանք մասնագիտության մասնագիտական պարտականություններից:Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ համայնքի լիազորությունների շրջանակում վարչությունն ունի հստակ ամրագրված ռազմավարական ուղղություններ, որոնք մանրամասն նկարագրված են զարգացման ծրագրում:Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված քաղաքացի Ալիտա Սարդարյանի խնդրին՝ հայտնում ենք, որ քաղաքացու սոցիալական կարիքները գնահատելու և համապատասխան սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել տունայց, որի համար խնդրում ենք քաղաքացու համաձայնությունը ստանալուց հետո վարչություն ներկայացնել վերջինիս բնակվելու հասցեն և հեռախոսահամարը: Նախագծում փոփոխություն չի կատարվել
6 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:51:50 9. Համաձայնվելով մայրաքաղաքում զբոսաշրջության ոլորտում ներկայացված հիմնախնդիրների հետ, այդուհանդերձ կարծում ենք, որ Ծրագրի ինչպես «Զբոսաշրջություն», այնպես էլ «առևտուր և ծառայություններ» բաժիններում պատշաճ ուշադրություն չի դարձված արևային քաղաք համարվող Երևանի արևային օրերի մեծաքանակության առավելությանը: Առաջարկում ենք, որ նշված բաժիններից մեկում լրացնել նոր հիմնախնդիր և հետևյալ միջոցառումները (առաջարկությունը հավանության արժանանալու դեպքում մեր պատրաստակամությունն ենք հայտնում համագործակցել միջոցառումների ձևակերպման և իրագործման ուղղությամբ).  Երևանում էկոտուրիզմի զարգացում,  արեւային սրճարանների ցանցի կառուցում: Վերոհիշյալի մասին նշել էինք նաև նախորդ տարվա հանրային քննարկման ժամանակ, սակայն այդպես էլ չարժանացանք համապատասխան ստորաբաժանման հետ մանրակրիտ քննարկման: "Զարգացման 2024-2028 թվականների ծրագրում Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժինը նախատեսել է էկոտուրիզմի զարգացման ծրագրերը՝ դրանցում գործնականորեն առավելություն տալով արևային էներգիայի կայանների հյուրանոցային տնտեսություններում տեղադրման խթանմանը, ինչպես նաև տեղական էկոպիտակների մշակման և հյուրանոցային ու ռեստորանային տնտեսությունների տրամադրմանը ոլորտի շահառուներին: 2023 թվականին Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի աշխատակիցները քննարկումներ են կազմակերպել Ֆրանսիայի Իլ դե Ֆրանս շրջանի փորձագետների հետ, որոնց ընթացքում տեղի է ունեցել փորձի փոխանակում Էկոտուրիզմին առնչվող ծրագրերի ներդրման շրջանակներում: Վերոնշյալ քննարկումների շարքում ներառված է նաև արևային էներգիայի կայանների տեղադրման ծրագրերի քննարկումը հյուրանոցային տնտեսությունների հետ, թափոնների կառավարման համակարգի ներդրումը հոռեկա ոլորտում, ինչպես նաև թափոնների վերամշակման ծրագրերը: " Նախագծում փոփոխություն չի կատարվել
7 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:52:50 10. Ծրագրի գերակայություններ են համարվել.  Փողոցային լուսավորության համակարգի արդիականացումը, էներգախնայող համակարգերի ներդրումը, վերգետնյա մալուխային ցանցի ստորգետնյա անցկացումը, համակարգի անվտանգության նկատմամբ դրանց իրավունքների և պարտականությունների իրազեկվածության բարձրացումը,  Շենքերի և բակային տարածքների բարեկարգում և բնակչության անվտանգ տեղաշարժի ապահովումը,  Բնակելի ֆոնդի վերանորոգումը և պահպանումը, հարթ և թեք տանիքների, ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցի, վթարային պատշգամբների վերանորոգման շարունակականության ապահովումը և ըստ այդմ Ծրագրի «Կոմունալ տնտեսություն» բաժնում սահմանվել են համապատասխան հիմնախնդիրներ և միջոցառումներ: Սակայն դրանց, ինչպես նաև 2024 թ. Բյուջեի նախագծի ու Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախատեսված միւոցառումների ծրագրի մեջ չհայտնաբերեցինք սույն փաստաթղթի 1-ին մասում ներկայացված 1 և 3 կետերում ներկայացված խնդիրների լուծումը: Ըստ այդմ կրկին առաջարկում ենք Ծրագրի և Բյուջեի նախագծի մեջ մտցնել միջոցառումներ ուղղված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի. 1. Ա.Բաբաջանյան փողոցի NN 91, 93 և 95 շենքերի կոյուղատարների նախագծման ու մոնտաժման տեխնիկական սխալի վերացման աշխատանքների ընդգրկումը Ծրագրում, քանզի դա հանգեցրել է NN 91, 93 և 95 շենքերի վթարայնության վիճակի մեծացմանը և վերահաս վտանգին (ահա արդեն շուրջ 10 տարի նշելով այս մասին, ակնկալում էինք խնդրի շուտափույթ լուծում: Հակառակ դեպքում այդ շենքերը կարող են հայտնվել վթարայնության 3-րդ, հետագայում՝ 4-րդ աստիճանի վիճակում, ինչը լուրջ հիմնախնդրի առջև կկանգնեցնի այդ շենքերի սեփականտերերին՝ բնակարանային ապահովություն ունենալու իրենց սահմանադրական իրավունքի ապահովման գործում), 2. Բ-2 թաղամասը մատակարարող բարձրավոլտ մալուխի փոխարինումը նորով, ինչի պատճառով ահա երկար տարիներ մեծ հաճախականությամբ ըդհատվում են թաղամասի շենքերի էներգամատակարարումը՝ լուրջ նյութական վնասներ հասցնելով թաղամասի բնակիչներին ու տնտեսվարող սուբյեկտներին, 3. վերանորոգել Ա.Բաբաջանյան փողոցի 91, 93, 95, 99 շենքերի մուտքերը, որոնք 1983 թ. շահագործումից հետո առ այսօր չեն եթարկվել վերանորոգման և լուրջ վտանգ են ներկայացնում քաղաքացիներին կյանքին ու առողջությանը, 4. քննարկել Ա.Բաբաջանյան փողոցի 89-99 շենքերի ընդհանուր վերանորոգման խնդիրը՝ էներգախնայող համակարգերի ներդրմամբ, կամ դրանց էլեկտրամատակարարման խնդրի լուծումը՝ դրանց տանիքներին արևային ֆոտովոլտային սարքավորումների տեղադրման ու շենքերի ջերմամեկուսացման միջոցով, 5. վերանորոգել Ա.Բաբաջանյան փողոցի 89-99 շենքերի միջակայքում համայնքի սեփականությունը համարվող մարզադաշտը և դրա շրջակայքը՝ դրա շրջապատում բարեկարգելով բակի տարածքը և տեղադրելով նոր մանկական ատրակցիոններ ու մարզական գույք, 6. ապահովել Ա.Բաբաջանյան փողոցի 89-99 շենքերի շրջակայքի և հատկապես՝ դեպի այդ շենքերը մուտք գործող ավտոճանապարհի շուրջօրյա լուսավորությունը: Վերոհիշյալի մասին նշել էինք նաև նախորդ տարվա հանրային քննարկման ժամանակ, սակայն այդպես էլ չարժանացանք համապատասխան ստորաբաժանման հետ մանրակրիտ քննարկման: Ըստ այդմ առաջարկում ենք Ծրագրում նախատեսել միջոցառումներ և Բյուջեի նախագծում նախատեսել միջոցներ վերոհիշյալ ապօրինությունները 2024 թ. ընթացքում վերացնելու ուղղությամբ: "Երևան քաղաքի փողոցների արտաքին լուսավորության ցանցը գործում է միասնական համակարգով, իսկ միացում-անջատումն «Երքաղլույս» ՓԲԸ-ն իրականացնում է կենտրոնացված ղեկավարման մեկ կետից՝ համաձայն Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված ռեժիմի, ուստի տեխնիկապես հնարավոր չէ միասնական համակարգից դուրս իրականացնել Ա.Բաբաջանյան փողոցի 89-99 շենքերի շրջակայքի և դեպի այդ շենքերը մուտք գործող ավտոճանապարհի լուսավորության անհատական միացում-անջատումը, հետևաբար առաջարկը ընդունելի չէ: Առկա է Բաբաջանյան փող, հ.հ. 89-99 շենքերի բակի ֆուտբոլի դաշտի վերակառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, որը հնարավորության դեպքում կներառվի 2024թ. բարեկարգման ծրագրերում, իսկ մանկական խաղերը, նստարանները, մարզական սարքերը և զրուցատաղավարը կներառվի գույքի վերանորոգման ծրագրերում: Ներկա պահին ընթացքում են լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, մասնավորապես հին լուսատուները փոխարինվում են նոր լեդ լուսատուներով: Բազմաբնակարան շենքերի տանիքների, շքամուտքերի, ներքին ցանցերի հետ կապված խնդիրները ըստ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների մասին օրենքի, պետք է լուծվեն բազմաբնակարան շենքը կառավարող մարմինների՝ համատիրությունների կամ լիազոր կառավարիչների միջոցով: Այնուամենայնիվ տեղեկացնենք, որ ընթացիկ տարվա ընթացքում կառավարող մարմիններին է տրամադրվել թիթեղ փայտի հետ միասին՝ տանիքների վերանորոգման համար: Վերանորոգվել են 49 շենքերի հարթ տանիք՝ 10570 քմ, լանջավոր տանիք՝ 1486քմ, ինչպես նաև վերանորոգվել է 10 շենքի 12 մուտք: " Նախագծում փոփոխություն չի կատարվել
8 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:52:50 11. Համաձայնվելով մայրաքաղաքում շինարարության և բարեկարգման ոլորտում ներկայացված հիմնախնդիրների հետ, այդուհանդերձ կարծում ենք, որ Ծրագրի «Շինարարություն և բարեկարգում» բաժնի հիմնախնդիրների շարքը պետք է լրացվի նաև նոր հիմնախնդիր՝ ապօրինի կառույցներից քաղաքի տարածքը ազատելու միջոցով քաղաքացիների ազատ տեղաշարժի և քաղաքաշինական նորմերի պահպանում: Այդ տեսակտեից խնդրահարույց ենք համարում նախկինում կառուցված ապօրինի շենքերի շինությունների, գազա-բենզալցակայանների և այլ օբյեկտների գոյությունը մայրաքաղաքում, որոնք ոչ միայն տգեղացնում ե քաղաքի ճարտարապետական տեսքը, այլև խոչընդոտում են քաղաքացիների ազատ տեղաշարժը, ավտոմեքենաների անվտանգ երթևեկը՝ սպառնալով ՀՀ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Վերոհիշյալի տեսանկյունից մեզ խիստ անհանգստացնում է, թե ինչ միջոցներ են նախատեսվում ձեռնարկել Երեւան քաղաքի մայթերին կառուցված ապօրինի կառույցների վերացման ուղղությամբ (դիցուք՝ Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի 112 շենքի, Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմաց հենց այս տարի կառուցված «Էտալոն» սուպերմարկետի նոր կցակառույցի, Ա.Բաբաջանյան փողոցի 77/7 հասցեում կառուցած ապօրինի կառույցի, Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմաց, Ա.Բաբաջանյան-Անդրանիկ փողոցների խաչմերուկին հարակից տարածքում գտնվող ապօրինի բենզալցակայանների ապամոնտաժման ուղղությամբ, որոնք կառուցված են «Մանկան մոլորակ» մանկական սրաճարանին կից՝ չպահպանելով 50 մետր հեռավորությունը և զբաղեցրել են հետիոտների համար նախատեսված մայթը՝ խոչընդոտելով նրանց ազատ ու անվտանգ երթևեկությունը): Ընդ որում, Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմաց հենց այս տարի կառուցված «Էտալոն» սուպերմարկետի նոր կցակառույցը, Ա.Բաբաջանյան փողոցի 77/7 հասցեում կառուցած ապօրինի կառույցը և Ա.Բաբաջանյան փողոցի 59 շենքի դիմացի բենզալցակայնը կառուցված են Հյուսի-Հարավ մայրուղային ճանապարհի Ա.Բաբաջանյան փողոցի հատվածին հարակից պահեստային ավտոմոբիլային ճանապարհի և հետիոտների համար նախատեսված մայթերի վրա, որոնք էապես արդեն և ակնհայտորեն մոտակա ժամանակաշրջանում՝ մայրուղու շահագործումից հետո լուրջ խոչընդոտ կհանդիսանան ավտոմեքենաների ու հետիոտների ազատ տեղաշարժի ու երթևեկի համար: Իսկ ահա Ա.Բաբաջանյան-Անդրանիկ փողոցների խաչմերուկին հարակից տարածքում այսօր գործող բենզալցակայանն ուղղակիորեն կառուցված է հետիոտների համար նախատեսված մայթի հաշվին և հանրային տրանսպորտի կանգառին կից, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում հետիոտների համար: Վերոհիշյալի մասին նշել էինք նաև նախորդ տարվա հանրային քննարկման ժամանակ, սակայն այդպես էլ չարժանացանք համապատասխան ստորաբաժանման հետ մանրակրիտ քննարկման: Ըստ այդմ առաջարկում ենք Ծրագրում նախատեսել միջոցառումներ և Բյուջեի նախագծում նախատեսել միջոցներ վերոհիշյալ ապօրինությունները 2024 թ. ընթացքում վերացնելու և դրանցում մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրերով ապօրինի կառույցներից քաղաքի տարածքը ազատելու, ինչպես նաև դպրոցաշինական աշխատանքներ նախատեսված չեն: Նախագծում փոփոխություն չի կատարվել
9 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:53:44 12. Ծրագրի «Շինարարություն և բարեկարգում» բաժնում նախատեսված են աշխատանքներ կատարել մայրաքաղաքի հեղեղատների հիմնանորոգման ուղղությամբ: Սակայն ցավոք դրանց մասին մանրամասն տեղեկատվություն չկա, թե որտեղ և երբ են կատարվելու այդ աշխատանքները և Երեւան քաղաքի բյուջեում նախատեսված են արդյոք ծախսեր քաղաքի տարածքում հեղեղատարների մաքրման, վերանորոգման եւ կապիտալ շինարարության համար: Եթե ոչ, ապա ով է պատասխանատու դրանց, հատկապես դրանց համակարգերի աշխատանքի համար, որոնց մասին ահա 4-5 տարի է բարձրաձայնում ենք ինչպես Երևանի քաղաքապետարանում, այնպես էլ՝ «ՎեոլիաՋուր» ՓԲԸ-ում, որի անմիջական պարտականությունն է այդ լուրջ հիմնախնդրի լուծումը: Ցավոք նա տարիներ շարունակ չի զբաղվում այդ խնդրով՝ չկատարելով ՀՀ կառավարության հետ կնքած վարձակալության պայմանագրի պարտավորությունները՝ փոխարենը ամեն տարի դիմում է ջրամատակարարման և շրահեռացման սակագների բարձրացման պահանջով: Նշված խնդիրը լուրջ է հատկապես Երեւան քաղաքի Հարավ-արեւմտյան Բ-2 թաղամասի 89-99 շենոերի բակում, ՀԱ Բ-2 թաղամասի 148 շենքի դիմաց, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել ենք, սակայն ձայն բարբառո անապատի: Վերոհիշյալի մասին նշել էինք նաև նախորդ տարվա հանրային քննարկման ժամանակ, սակայն այդպես էլ չարժանացանք համապատասխան ստորաբաժանման հետ մանրակրիտ քննարկման: Ըստ այդմ առաջարկում ենք Ծրագրում նախատեսել միջոցառումներ և Բյուջեի նախագծում նախատեսել միջոցներ վերոհիշյալ հիմնախնդիրը 2024 թ. ընթացքում լուծելու ուղղությամբ: "2017 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծառայությունների մատուցման Վարձակալության նոր պայմանագիր, որի կողմերն են հանդիսանում Ջրային կոմիտեն՝ որպես Վարձատու և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն՝ որպես Վարձակալ: Ներկայացված խնդրի կարգավորումը գտնվում է Ջրային կոմիտեի և/կամ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սեփականատերերի պատասխանատվության ներքո: Ինչ վերաբերում է հեղեղատարերի կառուցման աշխատաննքերին, ապա հատկանշական է, որ Գ.Հովսեփյան փողոցից դեպի Սարալանջ տանող հատվածում նոր ճանապարհի կառուցմանը զուգընթաց կառուցվելու է նոր հեղեղատար համակարգ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հեղեղատար համակարգերի կառուցում/վերակառուցում իրականացվում է ըստ առաջնահերթության՝ համապատասխան վարչական շրջանի ղեկավարի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հասցեներում:" Նախագծում փոփոխություն չի կատարվել
10 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:53:44 13. Ծրագրի «Հանրակրթություն» բաժնի իրավիճակի նկարագրության մասում հստակորեն նշվել է կարևորագույն հիմնախնդիր, այն է՝ 2019թ.-ից Երևանի բոլոր դպրոցներում իրականացվող ներառական կրթության համատեքստում կարևորվում է դպրոցների ֆիզիկական պայմանների բարելավումը՝ հիմնանորոգման, վերանորոգման ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև մասնակի նորոգումների միջոցով հաշմանդամություն ունեցող սովորողների կարիքների հարմարեցմանը միտված աշխատանքները՝ թեքահարթակների կառուցում, սանհանգույցների, դասասենյակների հարմարեցում և այլն։ Ըստ այդմ այդ բաժնում նախատեսված է հիմնախնդիր. կրթական բարենպաստ ֆիզիկական միջավայրի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցված պայմանների ձևավորման անհրաժեշտություն: Սակայն այդ հիմնախնդրի լուծման ուղղությամբ 2023 թ. նախատեսվող ծրագրերում ոչ մի միջոցառում նախատեսված չէ, բացառությամբ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ անվտանգության բարելավման և/կամ քաղաքաշինության ծրագրերի շրջանակում Երևանի մի քանի պետական հանրակրթական դպրոցների հիմնանորոգման աշխատանքների: Ըստ մեր դիտարկումների և հարցախույզների այդ հիմնախնդիրը շատ սուր է Երևանի քաղաքի այն դպրոցներում, որոնք կառուցված են 50-60 տարի առաջ և չեն ենթարկվել հիմանորոգման (դրանց թվում է մեր կազմակերպության շահառու կազմակերպությունը՝ Երևանի Չարենցի անվան թիվ 67 դպրոցը): Դրա հետևանքով նշված դպրոցների սանհանգույցները գտնվում են անմխիթար վիճակում (շատերը խցանված են և չեն գործում՝ փակ են), ինչի հետևանքով դպրոցներում վտանգված է մնում սանիտարա-հիգիենիկ իրավիճակը, անմատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչի արդյունքում էլ ոչ միայն այդ անձինք, այլև աշակերտներն ու ուսուցչական անձնակազմը առողջական խնդիրների բարդացման վտանգի առջև են կանգնած: Բացի դրանից, այդ հին շենքերում միջհարկային ծածկերը-հատակները բաղդադից են, որոնք տարիների ընթացքում մաշվածության պատճառով ճոճվում ու ճռռում են՝ վտանգելով աշակերտների ու ուսուցչական անձնակազմի կյանքն ու առողջությունը: Լուրջ խնդիր է այդ դպրոցների շենքերում սպորտդահլիճների բացակայությունը կամ անհամապատասխանությունը սահմանված չափորոշիչներին: Արդյունքում ֆիզիկական կուլտուրայի դասաժամերը շատ հաճախ անց են կացվում դասասենյակներում: Այդ դպրոցներից շատերում բացակայում են բնական գիտությունների (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) գծով նորագույն սարքերով համալրված լաբորատորիաները, որոնք նպաստելով սովորողների կրթադաստիարակչական աշխատանքներին, ինչպես նաև՝ բնագիտական առարկաների նկատմամբ սեր և հետաքրքրություն առաջացնելով այդ առարկաների նկատմամբ՝ հետագայում կնպաստեն երկրում բարձրագույն կրթությամբ այդպիսի մասնագետների պատրաստմանը, ինչի կարիքն ունի երկրի տնտեսությունը: Հետևապես առաջարկում ենք. 1) Ծրագրի «Հանրակրթություն» բաժնի «Դպրոցական ոլորտի հիմնախնդիր» մասում Լրացներ հետևյալ հիմնախնդիրները և ըստ այդմ նախատեսել միջոցառումներ Ծրագրում և համապատասխան ծախսեր Բյուջեում. Լրացներ հետևյալ հիմնախնդիրները և ըստ այդմ նախատեսել միջոցառումներ Ծրագրում և համապատասխան ծախսեր Բյուջեում.  50-60 տարի առաջ կառուցված Երևանի քաղաքի դպրոցներում, որոնք չեն ենթարկվել հիմանորոգման, սանհանգույցների վերանորոգում, դրանց հարմարեցում հաշմանդամություն ունեցող անձանց,  50-60 տարի առաջ կառուցված Երևանի քաղաքի դպրոցներում, որոնք չեն ենթարկվել հիմանորոգման, միջհարկային բաղդադե ծածկեր-հատակների փոխարինում ժամանակակից տեխնոլոգիաներով և շինարարկան նորմերով միջհարկային ծածկերի,  50-60 տարի առաջ կառուցված Երևանի քաղաքի դպրոցներում, որոնք չեն ենթարկվել հիմանորոգման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան բնական գիտությունների (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) գծով նորագույն սարքերով համալրված լաբորատորիաների ստեղծում և/կամ գործողների համալրում: 2) Ծրագրի «Կենտրոն վարչական շրջանի հիմնախնդիրներ» բաժնում չկա նախատեսված ոչ մի հիմնախնդիր և ծրագիր վերոհիշյալ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Հետևապես առաջարկում ենք այդ բաժնում ի լրումն 15 հիմնախնդիրների լրացնել նոր հիմնախնդիր՝ հետևայալ բովանդակությամբ. «16. 50-60 տարուց առաջ կառուցված և չհիմնանորոգված դպրոցների շենքերի հիմնանորոգում, դրանց համարեցում հաշմանդամություն ունեցող անձանց և մարզադահլիճների, սանհանգույցների, միջհարկային ծածկերի համապատասխանեցում ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին»: Այդ հիմնախնդրի շրջանակներում 2023 թ. Բյուջեում նախատեսել ծախսեր 1954 թ. կառուցված, հիմնանորոգման չենթարկված և վերհիշյալ հիմնախնդիրների լուծման սուր և հրատապ կարիք ունեցող Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 դպրոցի հիմնանորոգումը, որի շրջանակներում իրականացնել.  Դպրոցի սանհանգույցների համակարգի հիմնանորոգում,  Դպրոցի միջհարկային ծածկերի-հատակների փոխարինում ժամանակակից տեխնոլոգիաներով ծածկերի,  Նոր սպորտդահլիճի կառուցում, ինչի համար դպրոցի շենքի հարակից տարածքում կա համապատասխան տարածություն,  Դպրոցի համալրում բնագիտական առարկաների նորագույն լաբորատորիաներով և/կամ առկա լաբորատորիաների համալրում նորագույն սարքավորումներով: "Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ հաստատություններ)՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործընթացը և ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները սահմանվում են ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 1481-Ն որոշման և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի N 79-Ն հրամանի դրույթներով: Նշյալ իրավական ակտերում նախատեսված է համադպրոցական ծախս (ՀԴԾ), որը ներառում է նաև հաստատության պահպանման ծախսերը: Դպրոցների ընթացիկ նորոգման, պահպանման, լաբորատորիաների ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերի պլանավորումը և իրականացումը պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման համաձայն ՊՈԱԿ-ի տնօրենի, իսկ կառավարման նոր համակարգի անցած դպրոցներում՝ վարչատնտեսական համակարգողի լիազորությունն է: Աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրերով ապօրինի կառույցներից քաղաքի տարածքը ազատելու, ինչպես նաև դպրոցաշինական աշխատանքներ նախատեսված չեն:" Նախագծում փոփոխություն չի կատարվել
11 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:55:06 14. Լուրջ հիմնախնդիրներ են սահմանվել Ծրագրի «Տրանսպորտ բաժնում»: Սակայն դրանք սպառիչ չեն և ամբողջապես չեն կարող լուծել մայրաքաղաքում այդ ոլորտում առկա լուրջ բացթողումները: Այդ բացթողումները հատկապես վերաբերում են հետևյալ հիմնախնդիրներին, որոնք առաջացնում են նաև հետևյալ հարցերը. 1) Առ այսօր լուծված չէ Երևան քաղաքում վճարովի կայանատեղի անվանվող այսպես կոչված «կարմիր գծերի» համար վճարվող ապօրինի պարտադիր վճարների հիմնախնդիրը: Թեև մեր բազմաթիվ ահազանգերի ու առաջարկությունների հիման վրա դրանց կիրառումը սահմանափակվեց միայն Երևան քաղաքի 2 վարչական շրջանի տարածքով՝ Արաբկիր և կենտրոն, սակայն դա խնդրի լուծում չէ: Բյուջեի նախագծով նախատեսված է, որ այդ նպատակի համար հավաքագրվելու է 1.2 մլրդ դրամ, ինչը կազմում է տեղական վճարների 20.1 տոկոսը: Ընդ որում, անհասկանալի է, թե այդ գումարը ավելացե՞լ է արդյոք 2020, 2021, 2022, 2023 թթ. համեմատությամբ, թե՝ ոչ: Նախատեսված է, որ վարչական իրավախախտումների համար տեղական իրնքնակառավարման մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտները 2024 թ. կկազմեն 582.9 մլն դրամ կամ տեղական վճարների 9.6 տոկոսը: Իսկ այդ եկամուտների առյուծի բաժինը՝ մոտ 98 տոկոսը, եկամուտների կազմելու են ապօրինի «կարմիր գծերի» նախատեսված իրավախախտումների համար գանձվող ապօրինի տուգանքները: Երևան քաղաքի բյուջեի վերոհիշյալ 2 խումբ եկամուտները կազմում են 1.786 մլրդ դրամ կամ տեղական վճարների մոտ 30.0 տոկոսը կամ էլ երևանի բյուջետային ողջ մուտքերի 1.9 տոկոսը: Հետևապես կարծում ենք, որ ապօրինի «կարմիր գծերի» համար գանձվող գումարների ու դրանց խախտման համար գանձվող ապօրինի տուգանքների վերացումը մեծ վնաս չի լինի Երևան քաղաքի բյուջեի համար: Մանավանդ որ այդ հսկայական գումարների սոսկ մի մասն է՝ 412.8 մլն դրամը կամ էլ ապօրինի կայանտեղիների համար գանձվող գումարների սոսկ 34.1 տոկոսը, օգտագործվում այդ ապօրինի կարգավորման համար ՀՀ կառավարության 01.12.2016 թ. թիվ 1214-Ա և Երևան քաղաքի ավագանու 21.12.2016 թ. թիվ 655-Ա որոշումներով «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից ծառայությունների մատուցման և Ազատության հրապարակի ստորգետնյա կայանտեղիի պահպանման համար: Ընդ որում, այդ ծախսերի մեջ նախատեսված են նոր լուսանկարահանող սարքերի ձեռք բերում, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ օրենքով սահմանափակվել է այդ ծառայության մատուցումը Երևան քաղաքում ընդամենը 2 վարչական շրջանների տարածքներով: 2) Մարվե՞լ են արդյոք Երեւանի բյուջեի պարտավորությունները «Փարքինգ սերվիս» ՍՊԸ-ին վարկային պարտավորությունների համար, 3) Ա՞նց է կացվել արդյոք անկախ աուդիտ «Փարքինգ սերվիս» ՍՊԸ-ի նախընթաց գործունեության վերաբերյալ եւ պատրաստվե՞լ է արդյոք հանցագործության մասին հաղորդում դատախազությանը, 4) Վերացվելու ե՞ն արդյոք ապօրինի «կարմիր գծերը»: Փաստորեն Երեւան քաղաքում վճարովի ավտոկայանտեղիին բնորոշ ինժեներական կառույցները մի քանիսն են՝ 4-5-ը եւ դրանց պետք է վերաբերի օրենսդրական կարգավորումները: Այսպես կոչված «կարմիր գծերն» իրենց բնույթով վճարովի կայանտեղի չեն, պարզապես ապօրինաբար զբաղեցրել են երթեւեկելի մասի 1-ին գծերը, ինչի համար էլ գանձվում են ապօրինի տեղական վճարները: Հետևապես առաջարկվում է, որպեսզի խնդիրը կարգավորելու նպատակով ընդունվեն նոր օրինագծեր, որոնք ուղղված կլինեն Երեւան քաղաքապետի ու ավագանու խնդրո առարկա ապօրինի որոշումները չեղյալ համարելուն, 5) Վերացվելու ե՞ն արդյոք ապօրինի «կարմիր գծերում» կայանելու համար իբր իրավախախտումների մասին ապօրինի, հակասահմանադրական որոշումների կայացումն ու ըստ այդմ քաղաքացիներին ապօրինաբար տուգանելու արատավոր գործընթացը, 6) թեև Ծրագրով նախատեսված է, որ Երևան քաղաքում վճարովի ավտո-կայանատեղերի արդիականացման աշխատանքների և բարեփոխումների շրջանակներում պլանավորվում է նոր 2 ստորգետնյա վճարովի ավտոկայանտեղերի կառուցում, սակայն մեզ նահայտ է, թե Երեւանի բյուջեում որքա՞ն են կազմելու իրապես վճարովի կայանատեղիներ կառուցելու ուղղությամբ ծախսերը եւ ո՞րտեղ են նախատեսվելու դրանք կառուցել: Մեր կարծիքով դրանք պետք է կառուցել Երևանի քաղաքապետարանի դիմացի, Ստ.Շահումյանի անվան հրապարակների, ՀՀ կառավարության 3-րդ շենքի դիմացի այգու տարածքներում և այլն, որոնք թույլ կտան թեթևացնելու Երևան քաղաքի փողոցների ու հրապարակների ծանրաբեռնվածությունը ավտոմեքենաներով, ինչպես նաև՝ երևեկության խցանումները: Այդ նպատակով անհրաժեշտ է, որպեսզի հիմնովին վերանյավեն կառուցապատման նորմաները, որոնցում պետք է պարտադիր կերպով նախատեսվեն բոլոր հանրային շենքերում ավտակայանտեղիների կառուցում, 7) Երեւան քաղաքում խնդրահարույց է մնում հաշմանդամ վարորդների համար ավտոկայանտեղիներում անվճար տարածքներ ամրագրելու հրամայականը: Այդպիսիք պարզապես չկան: Այդ հանգամանքը հակասում է ՀՀ միջազգային պարտավորություններին՝ հաշմանդամների նկատմամբ իրկանացվող քաղաքականության առումով: Ի՞նչպիսի ծրագրեր կան այդ ուղղությամբ, 8) թեև Ծրագրով նախատեսված է Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցում` «Սասունցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանների միջև՝ (Քրիստափորի փողոցի մոտակայքում), սակայն մեզ թվում է, որ այդ կայարանի կառուցումը էապես չի թեթևացնի Երևան քաղաքի տրանսպորտային երթևեկության խցանումները: Հարց է առաջանում, թե ինչու դրա փոխարեն Ծրագրում չի նախատեսված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մետրոպոլիտենի կայարանի կառուցումը, ինչը նախատեսված էր Երևանի զարգացման 2018-2022 թթ ծրագրում: Դրա կառուցումը էապես կնպաստեր Երևանի բազմահազար վարչական շրջանի բնակիչների տրանսպորտայինհոգսը՝ դեպի Երևաի կենտրոն և մոյւս վարչական շրջաններ հասնելու ուղղությամբ, կնպաստեր Երևան քաղաքի Իսակովի պողոտայի, Հրազդան կամրջի, Սեբաստիա փողոցի խցանումներ վերացմանը, դրանով կնպաստեր մայրաքաղաքի օդի աղտոտվածության մակարդակի նվազեցմանը, կթեթևացներ ուղևորաշրջանառությունն ու բեռնաշրջանառությունը: Ավելին, այդ շինարությունը կլիներ ավելի հեշտ՝ տեղանքի հարմարության առումով և կարելի էր զուգակցել Հյուսիս-Հարավ մայրուղու Շիրակի փողոց-Բաբաջանյան փողոց հատվածի վերջերերս իրականացված շինարարույթան հետ, օգտագործելով նաև Երևանի նորակառույց 5-րդ կամրջի հնարավորություները: Այստեղից էլ առաջարկում ենք Ծրագրով Քրիստափորի փողոցի մոտակայքում նախատեսված Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի նախագծման ու կառուցման աշխատանքները փոխարինել Մալաթիա-Սեբաստիա համայնքում նոր կայարանի նախագծման ու կառուցման աշխատանքնեով, 9) Թեև Ծրագրով նախատեսված են Երևան քաղաքում ճանապարհային երթևեկության կարգավորման և անվտանգության ապահովման նպատակով մի շարք միջոցառումներ, այդուհանդերձ դրանք բավարար չեն: Երևան քաղաքում այդ հիմնախնդրի լուծումը բախվում է երկու գերատեսչությունների՝ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության գերատեսչական շահերի պայքարին, ինչ արդյունքում չիրացված են մնում ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները՝ կյանքի ու առողջության պահպանման, անվտանգ երթևեկության ապահովման ուղղությամբ, և դրա հետևանքով նրանք կրում են լուրջ նյութական և որ նյութական՝ բարոյական, վնասներ: Այդ մասին փաստերից մեկի մասին նշել եմ սույն փաստաթղթի 1-ին մասի 7-րդ կետի վերջին պարբերությունում: Դրա հետ մեկտեղ չլուծված են մնում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հետևյալ իրավակարգավորումների պատշաճ իրագործումը, ինչը պատճառ է դառնում մայրաքաղաքում բազմաթիվ ճանապարհա-տրանսպորտային վթարների,  առ այսօր Երևանի քաղաքապետը չի հաստատել մայրաքաղաքում վարորդի թեկնածուների կողմից գործնական պարապմունքներ անցկացնելու համար արգելված կամ էլ թույլատրելի փողոցների ցանկը, ինչը պահանջվում է ՀՀ օրենսդրությամբ: Արդյունքում վարորդի թեկնածուները ՀՀ ոստիկանության կողմից ենթարկվում են ապօրինի տուգանքների,  մայրաքաղաքի մի շարք բանուկ մասերում չկան կառուցված անվտանգ անցումներ, որոնք թույլ կտային քաղաքացիների անվտանգ հատել այդ ճանապարհները,  մայրաքաղաքի շատ մայթեր զբաղված են տարաբնույթ ապօրինի առևտրային կետերով և կառույցներով, որոնք խոչընդոտում են հետիոտներ անարգել երթևեկը,  առ այսօր գործուն պատասխանատվության միջոցներ չեն մշակած և չեն կիրառվում իրաախախտ հետիոտների նկատմամբ, ովքեր խախտելով ճանապարհային անվտանգության կանոնները՝ ակամա վարորդներին դարձնում են իրավախախտներ և հանցագործներ, ինչում նրաք շատ հաճախ մեղավոր չեն  և այլն: Վերոհիշյալի մասին նշել էինք նաև նախորդ տարվա հանրային քննարկման ժամանակ, սակայն այդպես էլ չարժանացանք համապատասխան ստորաբաժանման հետ մանրակրիտ քննարկման: Ըստ այդմ առաջարկում ենք ինչպես Ծրագրում, այնպես էլ ՀՀ օրենսդրության մեջ նախատեսել համապատասխան փոփոխություններ, իսկ 2024 թ. Բյուջեի նախագծում՝ համապատասխան միջոցներ՝ վերոնշյալ միջոցառումները կենասագործելու նպատակով: Երեւանի բյուջեն երբևէ պարտավորություններ չի ունեցել Փարկինգ Սիթի Սերվիս ՓԲԸ վարկային պարտավորության համար։ Փարկինգ Սիթի Սերվիս ՓԲԸ մասով հարցուցված գործի քննությունը ավարտվել է և առկա է գործի կարճման որոշում։ Նոր ավտոկայանատեղերի կառուցման հարցում դիտարվում է մասնավոր համայք համագործակցություն, որի մասով հստակ նախագծի պարակայում հանրությանը կտեղեկացվի։ Ներկայումս իրականացվում են աշխատանքներ մետրոի նոր կայանարանի (Փեթակ ԱԿ հարևանությամբ) նախագծման աշխտանանքների մասով, ինչպես նաև Աջափնյակ կայարանի շինարության մրցույթ կազմակերպելու մասով։Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում առկա է հաշմանդամների համար նախատեսված կայանատեղեր, որոնք կահավորված են համապատասխան ճանապարհային նշաններով, իսկ հաշմանդամների համար ավտոկայանատեղի վճարի արտոնությունը սահմանված է ավագանու որոշմամբ։ Ձեր կողմից բարձրացված առաջարկները ինդունվել է ի գիտություն հետագա որոշումների ընդունման համար։ Նախագծում փոփոխություն չի կատարվել
12 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:55:06 15. Ծրագրով որպես գերակայություն է նախատեսված Երևանի քաղաքաշինական նոր ռազմավարության (City Development Strategy) մշակման անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ դրա կարևորագույն բաղադրիչներից պետք է լինեն. 1) Երևան քաղաքում շինարարական կարմիր գծերի խախտման արգելումը, 2) կառուցապատվող շենքերում ստորգետնյա ավտոկայանտեղիների պարտադիր նախատեսումը, 3) կառուցապատվող շենքերի միջև պատշաճ տարածություն ապահովելու քաղաքաշինական նորմեի պահպանումը, 4) կառուցապատվող շենքերին հարակից անհրաժեշտ ենթակառուցվածքների պարտադիր նախատեսումը, 5) շինարարության ժամանակ էներգախնայողության նոր տեխնոլոգիաների ներդրումը, 6) խնայողական ջեռուցման համակարգերի ներդրումը, 7) և այլն: Վերոհիշյալի կապակցությամբ առաջարկում ենք Ծրագրում նախատեսել միջոցառումներ հետևյալ ուղղություններով, որոնց մասին առաջարկությունները կարող ենք ներկայացնել Երևանի քաղաքապետարանին՝ դրանք ընդունվելու դեպքում.  Երևանի 33-րդ թաղամասի վերակառուցման ծրագրի շրջանակներում խնայողական ջեռուցման համակարգերի ներդրում,  ֆիննական FARTO ֆիրմայի կողմից առաջարկվող լուծումները էներգախնայող ջերմային համակարգերի, հատկապես հիբրիդ համակարգերի ներդրումը Երևանում իրականացվող շինարարության ժամանակ: Դրանք կարելի է օգտագործել ինչպես դպրոցների ու մանկապարտեզների էներգախնայող ջերմապահովման ժամանակ (համակարգն ապահովում է տաք ջրամատակարարում, ջեռուցում եւ հովացում),  «Արեւի քաղաք» անվանմանը համապատասխան այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման եւ կանաչ տնտեսության գաղափարն իրացնելու ուղղությամբ ռազմավարական ծրագրերի իրականացում,  Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի չմշակված հատվածի տարածքի գոտիավորման նախագծերի իրականացման, տասնամյակներ առաջ սեփականաշնորհված, սակայն առայժմ սսեփականության վկայական չունեցող անձանց արդարացի խնդիրները օրենքի շրջանակներում լուծելու, այդ բանգավառում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարելու ուղղությամբ միջոցառումների իրականցում: Վերոհիշյալի մասին նշել էինք նաև նախորդ տարվա հանրային քննարկման ժամանակ, սակայն այդպես էլ չարժանացանք համապատասխան ստորաբաժանման հետ մանրակրիտ քննարկման: Ըստ այդմ առաջարկում ենք ինչպես Ծրագրում, այնպես էլ ՀՀ օրենսդրության մեջ նախատեսել համապատասխան փոփոխություններ, իսկ 2024 թ. Բյուջեի նախագծում՝ համապատասխան միջոցներ՝ վերոնշյալ միջոցառումները կենասագործելու նպատակով: Աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից ընդունվել է ի գիտություն: Նախագծում փոփոխություն չի կատարվել
13 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:55:52 16. Նախագծում այդպես էլ չկարողացանք գտնել ՔՀԿ-ների հետ համագործակցության և կառուցողական երկխոսության հստակ ծրագրեր։ Այդ կապակցությամբ զարմանք են առաջացնում բյուջեի նախագծով նախատեսված հետևյալ ծախսային ուղղություները.  Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին, որով նախատեսվել է ավելի քան 500.0 մլն դրամի ծախս՝ կրթական, մշակութային, սոցիալ-հոգեբանական, բնապահպանական, հանրային խնդիրներով զբաղվող հասարակական և այլ կազմակերպությունների Երևան քաղաքին վերաբերող ծրագրերին աջակցելու նպատակով: Սակայն անհայտ է մնում, թե ինչ մեխանիզմներով են այդ միջոցները հատկացվելու և ում՝ չկա հստակություն,  Աջակցություն հասարակական կազմակերպություններին ծրագրով նախատեսվել է շուրջ 77.5 մլն դրամի ծախս՝ տարբեր սոցիալական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպություններին անդամակցելու նպատակով: Հարց է առաջանում, թե ո՞ր օրենքների համապատասխան և թե ի՞նչու Երևանի քաղաքապետարանը պետք է մասնակցի տարբեր հասարակական կազմակերպություններին: Այդ մասին ոչինչ չի ասված ինչպես Ծրագրում, այնպես էլ բյուջետային ուղերձում: Հետևապես մեզ մոտ լուրջ կասկածներ են հարուցում ավելի քան 0.5 մլրդ դրամի ծախսերը, որոնք իբր ուղղված են լինելու հասարակական կազմակերպությունների աջակցությանը: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Երևանի քաղաքապետարանի և քաղաքացիական հասարակության միջև կառուցողական երկխոսություն հաստատելու նպատակով այդ ֆինանսական միջոցներն ուղղել հատկապես Երևան քաղաքի ծրագրերի և բյուջեի մոնիթորինգին ու վերահսկմանը՝ ՔՀԿ-ների ուժերով: Այդ կապակցությամբ մեր կազմակերպությունը կարող է տրամադրել իր փորձառությունը: Վերոհիշյալի մասին նշել էինք նաև նախորդ տարվա հանրային քննարկման ժամանակ, սակայն այդպես էլ չարժանացանք համապատասխան ստորաբաժանման հետ մանրակրիտ քննարկման: Ըստ այդմ առաջարկում ենք ինչպես Ծրագրում, այնպես էլ ՀՀ օրենսդրության մեջ նախատեսել համապատասխան փոփոխություններ, իսկ 2024 թ. Բյուջեի նախագծում՝ համապատասխան միջոցներ՝ վերոնշյալ միջոցառումները կենասագործելու նպատակով: Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեով «Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագիրը իրականացվում է ոլորտային մասնագետների կողմից՝ ըստ առաջարկվող ծրագրերի գնահատման և եզրակացության տրամադրման, իսկ ֆինանսական միջոցների հատկացումը՝ յուրաքանչյուր ծրագրի մասով, իրականացվում է Երևանի քաղաքապետի համապատասխան կարգադրության հիմքով, որոնք թափանցիկ են և հրապարակվում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջում: Նախագծում փոփոխություն չի կատարվել
14 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:55:52 17. Ծրագրում նշված է, որ մթնոլորտային օդի աղտոտման մշտադիտարկման նպատակով 2022 թվականին Երևանի Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում տեղադրվել են 5 փոշու աղտոտման չափման սենսորներ՝ Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ նոր կառուցվող ճանապարհների վրա (16-րդ էջ): Նշված է նաև, որ տեղադրված սարքերը թույլ են տալիս իրականացնել փոշու կախված մասնիկների՝ PM1, PM2.5 և PM10, ազոտի երկօքսիդի NO2, ջերմաստիճանի և խոնավության անընդհատ, առցանց դիտարկվող չափումներ: Համաձայն Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի հունիսի 27-ի հ Առաջարկությունը և/կամ դիտողությունը լիարժեք շարադրված չէ:
15 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:56:42 18. Ծրագրում նշված է, որ 2023թ. Երևանի քաղաքապետարանի ծրագրերով կառուցվել են Աջափնյակ վարչական շրջանի հ. 111 դպրոցից մինչև Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհատվածի (մոտ 363 գծմ), Շենգավիթ վարչական շրջանի Բայդուկովի փողոցի (մոտ 172 գծմ) կոյուղագծերը (32-րդ էջ): Ողջունելով կատարված աշխատանքը, հարց է առաջանում ինչու համանման ծրագիր չի իրականացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա.Բաբաջանյան փողոցի 89-99 շենքերի հատվածում, ինչի մասին բազմիցս ահազանգել ենք Երևանի քաղաքապետարանին և «ՎեոլիաՋուր» ՓԲԸ-ին, և Հյուսիս-Հարավ մայրուղու Ա.Բաբաջանյան փողոցով կառուցապատվող տարածքում: Հետևապես առաջարկում ենք վերոհիշյալ հիմնախնդիրների լուծումը նախատեսել 2024 թ. Ծրագրում: Կոյուղատար համակարգերի կառուցում/վերակառուցում իրականացվում է ըստ առաջնահերթության՝ համապատասխան վարչական շրջանի ղեկավարի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հասցեներում: Նախագծում փոփոխություն չի կատարվել
16 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:56:42 19. Ծրագրում կա «2024թ. նախատեսվող ծրագրեր» բաժինը, որտեղ նշված են բազմաթիվ հետաքրքրիր միջոցառումներ: Դրանց թվում 68-րդ էջում նախատեսված է «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի չմշակված հատվածների գոտևորման և կառուցապատման նախագծի մշակում» միջոցառումը, ինչը ողջունում ենք: Այդ կապակցությամբ առաջարկում ենք այդ միջոցառման շրջանակներում վերջնական լուծում տալ այդ վարջական շրջանի մի քանի հատվածներում և հատկապես նախկին Հաղթանակ գյուղում, ՀՀ քաղաքացիներին հատկացված հողատարածքների սեփականության իրավունքի հիմնախնդրին, ինչի մասին մեր կազմակերպությունը նախորդիվ բազմիցս ահազանգել է և համապատասխան դիմումներ է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին: Ներկայումս իրականացվում են ինչպես Հաղթանակ թաղամասի, այնպես էլ մյուս վարչական շրջաններում տրամադրված սեփականաշնորհման ակտերի հիման վրա հողամասերի սահմանների ճշտման և հատակագծերի թողարկման աշխատանքներ: Նախագծում փոփոխություն չի կատարվել
17 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:57:27 20. Ծրագրի «2024թ. նախատեսվող ծրագրեր» բաժնի 70-րդ էջում նախատեսված է «Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցում` «Սասուցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանների միջև՝ (Քրիստափորի փողոցի մոտակայքում)» միջոցառումը, ինչը մենք բոլորովին չենք ողջունում: Այդ միջոցառման հիմնավորման նպատակով նշված է, որ. «Երևանում էլեկտրական հասարակական տրանսպորտի, էկոլոգիապես մաքուր, անվտանգ տրանսպորտային միջոցի՝ մետրոպոլիտենի գոյություն ունեցող ցանցի զարգացման հնարավորություն։ Էսքիզային նախագիծը ենթադրում է «Սասունցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» կանգառների միջև հեռավորության նվազեցում, տրանսպորտային խնդիրների թեթևացում, ավտոմեքենաների կրճատում, ուղևորահոսքերի կառավարում, վերգետյա հատվածներում երթևեկության նվազում, հասանելիության հեշտացում, շրջակա միջավայրի բարելավում, տնտեսական էֆեկտ և շահութաբերություն։ Առկա է ներկայացված էսքիզային առաջարկ:»: Այս հիմնավորումները մենք գնահատում ենք որպես չհիմնավորված, քանզի ակնհայտ է, որ «Սասունցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» կանգառների միջև հեռավորությունը այնքան կարճ է, որ նշված էֆֆեկտներ ստանալն անհնարին ու մտացածին են: Ըստ մեզ այդպիսի հիմնավորում կատարվել է որոշակի իշխանամերձ տնտեսվարողների բիզնեսների համար տնտեսական էֆեկտ և շահութաբերություն ապահովելու նպատակով և ոչ թե երևանցիների մասին հոգալու նպատակով: Այդ առումով հետաքրքիր է հիշել նաև նախորդիվ անձնական սեփականություն համարվող Երևանի ալրաղացի 1 բլոկի փլուզումը և դրա վերականգնման համար ՀՀ կառավարությունից տրված հսկայակն վարկը, ինչպես նաև Սուրմալու տոնավաճառի հրդեհումը: Մեր եզրակացությունները հիմնավորվում են նաև այն փաստերով, որ այդ միջոցառման իրականացման համար Երևան քաղաքի 2024 թ. բյուջեում ծախսեր չեն նախատեսված և րապարակային հայտարարություններն այն մասին, որ դրա շինարարությունը պետք է իրականանա ամսնավորի մասնակցությամբ: Ըստ մեզ ռազմավարական նշանակության այնպիսի օբյեկտի, ինչպիսին Մետրոպոլիտենն է, շինարարությունը չի կարելի իրականացնել մասնավորի աջակցությամբ, ինչը հղի է անվատնգային լուրջ խնդիրներով: Հետևապես առաջարկում ենք վերոհիշյալ միջոցառումը հանել 2024 թ. Ծրագրից և դրա փոխարեն Երևանի բյուջեի միջոցներով սկսել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում, մասնավորապես Անդրանիկի արձանի Սուրբ Երրոդության եկեղեցու միաջակայքում նախատեսել մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը, ինչը կլին Մետրոպոլիտենի «Չարբախ» և կառուցվող «Աջափնյակ» կայարանների միջև միջանկյալ կայարան և էապես կնպաստի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից դեպի Երևանի կենտրոն երթևեկության ծանրաբեռնվածության էապես նվազեցման, այդ վարչական շրջանի բնակիչների տրանսպորտային խնդիրների լուծմաը, Երևանի կենտրոնում ավտոմեքենաներով ծանրաբեռնվածության մեղմացմանը, օդի աղտոտության մակարդակի նվազեցմանը և այլ սոցիալակն խնդիրների լուծմանը: Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Զորավոր Անդրանիկ» մետրոյի կայարանների միջև /Քրիստափորի փողոցի մոտակայքում/ իրականացվող կայարանի կառուցման հետ կապված տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով նշված հատվածի երթևեկության ծանրաբեռնվածութունը, ուստի հարցի կարգավորումը ներառվել է 2024-2028թթ․ ծրագրում, որը հնարավոր է քննարկել նաև 2024 թվականի ծրագրում։ Նախագծում փոփոխություն չի կատարվել
18 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:57:27 21. Ծրագրի «2024թ. նախատեսվող ծրագրեր» բաժնի 71-րդ էջում նախատեսված է «Երևանի արևմտյան օղակաձև կապի՝ Բաբաջանյան-Աշտարակի խճուղու ճանապարհահատվածի կառուցում և Ա.Բաբաջանյան փողոցի 1 կմ ճանապարհի շինարարության ավարտ», միջոցառումը, ինչը մենք ողջունում ենք: Այս առնչությամբ մեզ խիստ հետաքրքրում է, թե ինչու է այդ հատվածի շինարարությունը 2 տարուց ավել երկարաձգվում այն դեպքում, երբ դրա հսկայական հատվածի շինարարությունը վաղուղ ավարատվել է: Ըստ մեզ հասած տեղեկությունների դրա պատճառը այդ հատվածում ապօրինաբար կառուցապատում իականացրած կազմակերպության համառությունն է, ով իր՝ Երևանի քաղաքապետի կողմից տրված ոչ օրինական շինարարական թույլտվությամբ իրականացրել է շինարարությունև այդ շինության փոխհատուցման համար պահանջում է հասկայական փոխհատուցում Երևանի պետական բյուջեից: Հետևապես առաջարկում ենք այդ խնդիրը լուծել իրավապահ մարմինների ակտիվ մասնակցությամբ, ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվության ենթարկել դրանում մեղավոր անձանց և ավարտել այդ հատվածի շինարարությունը, ինչի անավարտության պատճառով խիստ դժվարացել է Ա.Բաբաջանյան-Րաֆֆի փողոցների երթևեկությունը և լուրջ հիմնախնդիրներ է առաջացնում համայնքի բնակիչներին: Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները նախատեսվում է ամբողջապես ավարտել 2023 թվականին, բացառությամբ Գ․ Շերամ փողոցի հարակից հատվածի, որտեղ այս պահին հնարավոր չէ իրականացնել շինարարական աշխատանքներ Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի որոշմամբ շինարարական աշխատանքների կասեցման պատճառով։ Նշված հատավածում իրականացված չէ որևէ ապօրինի կառուցապատում, որը կարող էր խոչընդոտ հանդիսանալ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման համար։ Ինչ վերաբերվում է Ա․ Բաբաջանյան - Րաֆֆի փողոցներ ուղղությանը, ապա այն ներկայումս մասնակի գործում է, իսկ ամբողջապես կգործի 2023 թվականի դեկտեմբեր ամսին, որտեղ շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Նախագծում փոփոխություն չի կատարվել
19 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:57:55 22. Ծրագրի «2024թ. նախատեսվող ծրագրեր» բաժնի 75-րդ էջում նախատեսված է «Երևան քաղաքը Զվարթնոց միջազգային օդանավակայանին կապող այլընտրանքային ճանապարհի կառուցում», միջոցառումը, ինչը մենք ողջունում ենք: Այս առնչությամբ առաջարկում ենք միջոցառման նախագծման ու իրականացման շրջանակներում նախատեսել և իրականացնել նաև Երևանի Մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանից դեպպի Զվարթնոց օդանավակայն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի արձանի մերձակայք վերգետնյա երթուղու և կայարանների կառուցման աշխատանքները, ինչը ամբողջությամբ համարժեք է միջոցառման նպատակադրումներին և կլրացնի դրանք: Առաջարկը կքննարկվի դրա իրականացման անհրաժեշտությունը գնահատելու և համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում: Նախագծում փոփոխություն չի կատարվել
20 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:57:55 23. Ծրագրի «2024թ. նախատեսվող ծրագրեր» բաժնի 77-րդ էջում նախատեսված է «Երևան քաղաքում գոյություն ունեցող խարխուլ բնակելի ֆոնդի խնդիրների լուծման և Պատմական թաղամասերի վերակառուցման ուղղությամբ ծրագրային աշխատանքներ «Հին Երևան Պատմաճարտարապետական միջավայր», «Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) վերակառուցում», «Կոնդ թաղամասի վերակենդանացման ծրագիր»» միջոցառումը, ինչը մենք ողջունում ենք: Այս առնչությամբ առաջարկում ենք դիտարկել սույն փաստաթղթղում 33-րդ թաղամասին վերաբերող մեր առաջարկությունները և մեր փորձագետներին մասնակից դարձնել այդ ծրագրերիմշակման ու իրականացման աշխատանքներին՝ մեր առաջարկությունները հիմնավորելու և առաջ մղելու նպատակով: " Երևանի 33-րդ թաղամասում քաղաքաշինական ծրագրի իրականացումն ամբողջականացնելու և ամբողջ ծավալով ավարտին հասցնելու համար տարածքում առկա են դեռևս չօտարված գույքեր, որոնք մոտ 72-ն են, նշեմ որ ընդհանուր առմամբ արդեն իսկ օտարվել են մոտ 300 միավոր գույքեր: Թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը արդեն իսկ հաստատված է, ինչը ևս անցել է որոշ քննարկումներ: Գլխավոր պողոտայում քաղաքաշինական ծրագիրը ավարտելու համար կան դեռևս չօտարված մոտ 46 միավոր գույքեր: Գլխավոր պողոտայի ճարտարապետական հայեցակարգի հեղինակն է ճարտարապետ Լևոն վարդանյանը: Կոնդ թաղամասի կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտե կողից հայտարարվել էր «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթ, որի առաջին փուլի արդյունքները ամփոփվել են: Ճարտարապետական մրցույթի երկրորդ փուլի մեկնարկի կապակցությամբ հայտնում եմ, որ առաջին փուլի հայեցակարգային մոտեցմանբ մրցույթից հետո առանձնացված 7 աշխատանքները արդեն կմասնակցեն երկրորդ փուլով կայանալիք մրցույթին, որի իրականացման համար ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել է 2-րդ փուլի առաջադրանքը, շրջանառվել է ժյուրիի անդամների և գերատեսչությունների շրջանականերում, ստացվել են առաջարկություններ, որոնց հիման վրա առաջադրանքը լրամշակվել է, թարգմանվել է եռալեզու, քանի որ մրցույթը միջազգային էր, աշխատանքը պատրաստ է երկրորդ փուլի մեկնարկին, որը կտրվի կոմիտեի կողմից դեկտեմբեր ամսին: Այնուամենայնիվ պատրաստ ենք քննարկելու ցանկացած առողջ առաջարկ, որը կնպաստի վերը նշված ծրագրերի իրականացումն գեթ մեկ օրով առաջ մղելուն:" Նախագծում փոփոխություն չի կատարվել:
21 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:58:30 24. Ծրագրի «2024թ. նախատեսվող ծրագրեր» բաժնի 78-րդ էջում նախատեսված են «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից 2024 թ. իրականացման միջոցառումներ՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում: Ողջունելով այդ ծրագրերի իրականացումը մանկապարտեզներում, առաջարկում ենք համանման ծրագրեր նախատեսել նաև Երևան քաղաքի բնակելի շենքերում՝ դրանց սեփականատերերի մասնակցությամբ, ինչը էապես կբարելավվի այդ շենքերի բնակարանների էներգախնայողությունը, կնպաստի դրանց շահագործման տևողության երկարացման, լրջորեն կնպաստի այդ սեփականատերերի կոմունալ-կենցաղային ընթացիկ ծախսերի նվազմանը: Մասնավորապես առաջարկում ենք Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում՝ ՄԱԶԾ և այլ դոնորների աջակցությամբ, այդպիսի փորձարարական ծրագրի նախատեսում և իրականացում Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան փողոցի 93 շենքում, ինչը գտնվում է Հյուսիս-Հարավ մայրուղու եզրին և օրինակելի կարող է լինել Երևան քաղաքի 40-50 տարի առաջ կառուցված մյուս նմանատիպ շենքների համար: Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագրի շրջանակը բացառապես ներառում է համայնքապատկան մանկապարտեզների և պոլիկլինիկաների շենքերը։ Նմանատիպ ծրագրերի իրականացման հնարավորությունը պետք է դիտարկվի այլ ծրագրերի շրջանակներում։ Նախագծում փոփոխություն չի կատարվել
22 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 29.11.2023 20:58:30 25. Ծրագրի «2024թ. նախատեսվող ծրագրեր» բաժնի 89-րդ էջում նախատեսված է «Էներգետիկ կառավարման բաժնի ներդնում» միիջոցառումը՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում: Ողջունելով այդ ծրագրերի իրականացումը, մեր աջակցությունն ենք հայտնում այդ բաժնի հիմադրման և ծրագրերի մշակման հետագա գործընթացում, որի ժամանակ կարող ենք ներկայացնել մեր կազմակերպության կողմից էներգախնայողության, էներգարդյունավետության, բնապահպանական և այլ համանման ծրագրեր, որնցից 2-ի մասին մասնակիորեն նշել ենք սույն փաստաթղթղում՝ մեր նախորդիվ առաջարկությունների մեջ: Երևան քաղաքում էներգետիկ կառավարման համակարգի ներդնումն արդեն իսկ ընթացքի մեջ է: Բաժնի ստեղծման շրջանակում աջակցության անհրաժեշտության դեպքում կդիմենք "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպությանը: Նախագծում փոփոխություն չի կատարվել