Add to favourites

Under development

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Տիգրան Ստեփանյան 14.11.2023 10:33:37 Նախագծի նպատակը պարզ է՝ վարչարարության սուբյեկտների իրավունքների ոտնահարման հաշվին հնարավորինս դյուրինացնել վարչական մարմինների գործողությունները։ Նման գործելաոճը տպավորություն է ստեղծում, որ գործ ունենք ոչ թե հայրենի, այլ օկուպանտ պետության հետ։ Չի ընդունվել Չի ներկայացվել նախագծի ընդունման վերաբերյալ առաջարկ:
2 Տիգրան Ստեփանյան 14.11.2023 10:33:52 Նախագծով <<Պատշաճ ծանուցում>> հասկացությունը խեղաթյուրվում է, ներմուծվում է դրա կեղծ պատրանք՝ այսպես կոչված <<ինտերնետով ծանուցում>>, որի արդյունքում ըստ ամենայնի ակնկալվում է, որ անհատ ձեռներեցները և իրավաբանական անձինք փաստացի չծանուցվեու կամ ուշ ծանուցվելու արդյունքում բաց կթողնեն իրենց իրավունքները պաշտպանելուն ուղղված գործողություններ ձեռնարկելու օրենքով սահմանված ժամկետները։ Չի ընդունվել: Նշված սուբյեկտները չեն զրկվում իրենց իրավունքների պաշտպանությունից, ավելին նման միջոցներով փորձ է կատարվում դյուրացնել անձի ծանուցված լինելու իրավունքը՝ ավելի արագ համապատասխան գործընթացներին անցնելու համար:
3 Տիգրան Ստեփանյան 14.11.2023 10:41:20 Այսինքն ինչ է՝ անհատ ձեռներեցները և իրավաբանական անձինք բան ու գործ չունեն՝ օրը երկու անգամ պետք է պարտադիր մտնեն ձեր կայք, որպեսի հանկարծ բաց չթողներն հերթական վարչական մարմնի կողմից իրենց գլխին հերթական գույժ բերելը։ Չի ընդունվել: Չի ներկայացվել նախագծի ընդունման վերաբերյալ առաջարկ:
4 Տիգրան Ստեփանյան 14.11.2023 10:41:20 Բացի այդ, կան նաև բազմաթիվ անհատ ձեռներեցներ և իրավաբանական անձինք, որոնք իրենց գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցրել են, որի մասին համապատախսան հայտ են ներկայացրել, փաստացի չեն գործում և ՊԵԿ-ի կայք այդ ընթացքում առհասարակ չեն մտնում։ Չի ընդունվել: Նշված սուբյեկտները նույնպես ունեն անձնական էջ, որի միջոցով կարող են ծանուցվել:
5 Տիգրան Ստեփանյան 14.11.2023 10:41:20 Առաջարկվում է սահմանել առնվազն մեկ անգամ պատվիրված նամակով ծանուցումն ապահովելու պայման, հակառակ դեպքում ստացվում է, որ պետությունը վարչարարության սուբյեկտին ծանուցելու իր պարտականությունը պատշաճ չի կատարում և թոթափելով այդ պարտականությունն իր վրայից՝ ոտնահարում է վարչարարության սուբյեկտների իրավունքները։ Չի ընդունվել: Նորագույն տեխնոլոգիաների զարգացման արդյունքում անհրաժեշտ և արդիական է դարձել ծանուցումների համակարգում էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառումը, որին ուղղված են սույն նախագծի շրջանակներում առաջարկվող կարգավորումները: Միևնույն ժամանակ, ըտրված է ծանուցումների այնպիսի եղանակ, որը ողջամտորեն պետք է ապահովի անձի ծանուցված լինելու փաստի իրականացումը: Ընդ որում, ծանուցման հանձնումը պետք է կատարվի այնպիսի եղանակով, որը թույլ կտա հաստատել հասցեատիրոջ կողմից ակտն ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը, որը արդյունավետ կառուցակարգ է պատշաճ ծանուցման իրականացման համար, այսինքն՝ էական նշանակություն ունի ծանուցումն ստանալու հանգամանքը, այլ ոչ միայն այն ուղարկելու փաստի առկայությունը։ Ընդ որում, անձը պետք է հնարավորություն ունենա «բացելու և ծանոթանալու» ծանուցման բովանդակությանը, և որևէ նշանակություն չունի, թե վերջինս օգտվե՞լ է այդ հնարավորությունից, թե ոչ (ՍԴՈ-1529, 12.05.2020թ.):
6 Տիգրան Ստեփանյան 14.11.2023 11:04:03 Առաջարկվում է <<ինտերնետով ծանուցում>>-ը պատշաճ ծանուցում համարելու դեպքում վարչական մարմինների կողմից կայացված բոլոր տեսակի վարչական ակտերի և գործողությունների բողոքարկման ժամկետները սահմանել ոչ պակաս քան 1 տարի Չի ընդունվել: Առաջարկը դուրս է նախագծի կարգավորման առարկայից:
7 Andranik Ghazaryan 19.11.2023 21:19:27 Ծանուցումների թվայնացումը բնական, անհրաժեշտ և օրինաչափ գործընթաց է, որը պետք է հետագայում տարածվի նաև ֆիզիակական անձանց հետ հարաբերություններում։ Սակայն կարևորվում է նաև որոշակիությունը և պատշաճությունը այս գործընթացում՝ որպես սուբյեկտի իրավունքների և օրինական շահերի արդյունավետ ապահովման նախապայման։ Ուստի այս առումով բացառապես հարկային մարմնի անձնական էջը որպես միակ տարբերակ սահմանելու դեպքում խաթարվում են այն իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի շահերը, ովքեր երկար ժամանակ գործունեություն չեն ծավալում և չեն հաշվառված հարկային մարմնի հարթակում։ Արդյունքում, բացակայելու է նման սուբյեկտներին ծանուցելու տարբերակը սահմանող իրավական հիմքը և ցանկացած ծանուցում կարող է հեշտությամբ համարվել ոչ պատշաճ՝ այդպիսով նաև ստեղծելով իրավական բաց, որը հատկապես վարչաիրավական հարաբերություններում մեկնաբանվելու է հօգուտ մասնավոր սուբյեկտի։ Հետևաբար, անհրաժեշտ է առավել գործուն և համակողմանի մեխանիզմ, որի առնչությամբ առաջարկում եմ Հարկային օրենսգրքում կամ փոփոխություն նախատեսող օրենքում որպես անցումային դրույթներ սահմանել տնտեսվարողների հարկային մարմնում անձնական էջ ունենալու իմպերատիվ պահանջը և հետևանքները այդ պահանջի խախտման համար՝ հարկային օրենսգրքով կամ ՎիՎՕ-ով՝ կախված հետագա օրենսդրական քաղաքականությունից, ինչպես նաև սահմանել Հարկային մարմնի պարտավորությունը անձնական էջում հաշվառված էլեկտրոնային փոստի հասցեն պետ․ռեգիստրին փոխանցելու և այն ռեգիստրի հրապարակային և հասանելի տեղեկությունների մեջ ներառելու իրավական հիմքեր։ Այդպիսով՝ իրավաբանկան անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հետ ցանկացած տեսակի հարաբերություններում գտնվող անձինք և մարմինները լայն հնարավորություններ կունենան սեղմ ժամկետներում վերջիններիս ծանուցումները ուղարկելու, վարչական և դատական վարույթները ողջամիտ ժամկետներում անցակացնելու, քանի որ համընդհանուր պարտադիր պայմանի, այն է՝ անձնական էջի և էլեկտրոնային փոստի առկայության պայմաններում նման ծանուցումը կահամարվի պատշաճ, արգելք չի հանդիսանա վարույթային և դատավարական, ինչպես նաև քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող սուբյեկտի պայմանագրային իրավունքների և լիազորությունների իրականացման համար, որի միջոցով միմիայն կխթանվի քաղաքացիական շրջանառության ակտիվությունը և արդյունավետությունը։ Չի ընդունվել Տնտեսվարող սուբյեկտները այսպես թե այնպես հարկային մարմնում ունեն «Անձնական էջ» բաժինը: Նախագծիը տարածվում է բոլոր տնտեսվարող սուբյեկտների վրա, որով պայմանավորված անկախ այն հանգամանքից, թե տնտեսվարող սուբյեկտը կասեցրել է իր գործունեությունը թե ոչ, համարվում է պատշաճ ծանուցված: Նախագծերով խոսքը գնում է հարկային մարմնի անձնական էջի միջոցով ծանուցումն իրականացնելու մասին, իսկ էլեկտրոնային հասցեով տեղեկացումը դիտարկված է որպես լրացուցիչ գործիք: