Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»
-
7 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 23-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-րդ կետով.
«16.1) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը.»:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. --------- Երևան |
-
Discussed
09.11.2023 - 30.11.2023
-
Type
Law
-
Area
Education and science
Public discussion
09.11.2023 12:14
https://minfin.am_en
Views 2479
Print