Under development
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
1 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« ....... » ................................. 2023 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Պետական գույքի էլեկտրոնային հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը հաստատելու մասին» N 562-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 2-րդ կետում «համակարգի մարմինների» բառերից հետո լրացնել՝ «ու Վարչապետի աշխատակազմի» բառերով, իսկ «տրանսպորտային միջոցների» բառերից հետո լրացնել՝ «(այդ թվում` տարբերանշանով սպասարկման, գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների)» բառերով.
2) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի» բառերը հանել, «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով, «հեռուստառադիոընկերության» բառը փոխարինել «հեռարձակողի» բառով, «ռադիոյի» բառից հետո հանել՝ «ազգային» բառը, «մարդու իրավունքների պաշտպանի» բառերից հետո «աշխատակազմի» բառը փոխարինել «գրասենյակի» բառով, «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի» բառերը և «Մրցակցության» բառից հետո հանել «պաշտպանության» բառը.
3) որոշման 6-րդ կետում և 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:»։
4) որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝
ա. 3-րդ կետում «տրանսպորտային միջոցները» բառերից հետո լրացնել «(այդ թվում` տարբերանշանով սպասարկման, գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների)» բառերով».
բ. 6-րդ կետի 4-րդ ենթակետի «ե» պարբերությունում «արժեք» բառից առաջ լրացնել «հաշվեկշռային» բառը, «զ» պարբերությունում՝ «տարեթիվը» բառից հետո լրացնել «և թողարկման տարեթիվը» բառերը և 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը» պարբերությունով.
«ը. տեսակը՝ տարբերանշանով սպասարկման, գործառնական, հատուկ նշանակության ավտոմեքենաներ և այլ տեսակի տրանսպորտային միջոցներ» բառերով,
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
06.11.2023 - 23.11.2023
-
Type
Decision
-
Area
State property accounting
-
Ministry
State Property Management Committee
Views 2181
Print