Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

   Տպագրված դասագրքերում առկա խնդիրները բացառելու, հաջորդ ուսումնական տարվա համար տպագրվող դասագրքերը հնարավորինս պատշաճ ընթացակարգով իրականացնելու նպատակով սույն նախագծով առաջարկվում է ուսումնական նյութը յուրաքանչյուր փուլով անցկացնելու հստակ գործընթաց: Սահմանվել են հանձնաժողովների կազմին, գործառույթներին վերաբերող դրույթներ: Տարբեր նպատակներով ձևավորված և տարանջատված գործառույթներով հանձնաժողովներն իրենց գործունեությունն իրականացնելու են հստակ ժամկետներում և եղանակով:

   Գործընթացը բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից փորձաքննվելու արդյունքում, ինչպես նաև նախորդ տարվա փորձառության արդյունքում հնարավորինս խնդիրներից զերծ մնալու ակնկալիքով հնարավոր կլինի հաստատություններն ապահովել ավելի որակյալ դասագրքերով:

  • Discussed

    02.11.2023 - 17.11.2023

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2311

Print

Suggestions

Վերոնիկա Հակոբյան

05.11.2023

Կարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ կերպ. 12. Դասագիրքը կարող է ունենալ օգտագործման մեթոդական ուղեցույց և բովանդակությունը լրացնող կամ հարստացնող այլ ուսումնական նյութեր, որոնք կարող են լինել թղթային և էլեկտրոնային։

Վերոնիկա Հակոբյան

05.11.2023

Կարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ. 5) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է լինեն մատչելի՝ համապատասխանելով տվյալ դասարանի սովորողի լեզվամտածողության, ուսումնառության տարբեր ոճեր, ինչպես նաև տեսողության խնդիրներ ունեցող երեխաների առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ, ներառեն պարզ օրինակներ, բազմաբնույթ վարժություններ,

Վերոնիկա Հակոբյան

05.11.2023

Կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ. 4) դասագիրքը և ուսումնաօժանդակ գրականությունը պետք է հնարավորություն ընձեռեն բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստեն սովորողի մոտ քննադատական մտածողության, վերլուծական հմտությունների զարգացմանը, նյութի կամ թեմայի վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը,

See more