Under development
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենք
-
2 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Հաշվի առնելով, որ թերմալ ջրերը տաք ջրեր են, որոնք կարող են լինել և՛ հանքային և՛ քաղցրահամ, և այն հանգամանքը, որ ՀՀ ջրային օրենսգրքով և ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով թերմալ ջրերին վերաբերյալ առանձին կարգավորումներ սահմանված չեն, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ հարկային օրենսգրքում՝ հանելով թերմալ ջրին վերաբերող կարգավորումները՝ առաջնորդվելով ՀՀ ջրային և ՀՀ ընդերքի մասին օրենսգրքերով սահմանված քաղցրահամ և հանքային ջրերին վերաբերող կարգավորումներով։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝
- օրենսգրքի համապատասխան հոդվածներից հանվել են «թերմալ ջուր» բառերը։
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կհանվեն թերմալ ջրին վերաբերող կարգավորումները՝ առաջնորդվելով ՀՀ ջրային և ՀՀ ընդերքի մասին օրենսգրքերով սահմանված քաղցրահամ և հանքային ջրերին վերաբերող կարգավորումներով։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի մշակումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
-
Discussed
01.11.2023 - 17.11.2023
-
Type
Law
-
Area
State revenue, Nature protection, Water economy
-
Ministry
Ministry of Environment
Views 2977
Print