Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել ԵԱՏՄ օրենսդրությանը, նվազեցնել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գրավչությունը, ինչը կարող է հանգեցնել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործողների թիվը և նպաստել հանրային առողջության պահպանմանը։

  • Discussed

    31.10.2023 - 15.11.2023

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2922

Print

Suggestions

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

15.11.2023

Հարգելի գործընկեր, ներկայացնում ենք Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 219-Ն որոշման մեջ փոփոխությունների ու լրացումների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի «Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշման հավելվածի լրացումների և փոփոխությունների վերաբերյալ (այսուհետ համապատասխանաբար կանվանվեն` «Թիվ 219 որոշում» և «Թիվ 155 որոշում»), որոնք հասանելի են հանրային դիտարկման համար Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում և լայն հանրային հետաքրքրություն են ներկայացնում: Ընդհանուր առմամբ, մենք աջակցում ենք կարգավորող նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում իրավական որոշակիության և կանխատեսելիության հետագա բարելավմանը: Հստակ, գործադրելի և կանխատեսելի օրենքները և դրանց պահանջների կատարման ողջամիտ ժամկետներն օգնում են ստեղծել վստահության, թափանցիկության և հաշվետվողականության միջավայր, որն անհրաժեշտ է երկարաժամկետ ներդրումների, ֆինանսական կայունության և գործարար ազնվության խթանման համար` դրանով իսկ աջակցելով ավելի ուժեղ և կայուն տնտեսական աճին: Գնահատելով, որ տվյալների և գիտության վրա հիմնված կարգավորող միջավայրի ձևավորումն իրենից ներկայացնում է որոշակի գործընթաց, մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք ուղղված են ապացույցների հիման վրա որոշումների կայացման գործընթացին: Սակայն, անդրադառնալով քննարկվող տեխնիկական կանոնակարգերին, ցանկանում ենք ներկայացնել ոլորտում գործող ՀԱԳՄ անդամ կազմակերպությունների մեկնաբանությունները, որոնք ուղղված են պիտակավորման ավելի հստակ և ճշգրիտ պահանջների սահմանմանը, չափահաս սպառողների կողմից ավելի լավ տեղեկացված որոշումների կայացման գործընթացին, ավելի ազդեցիկ առողջության վրա բացասական ազդեցության նախազգուշացմանը, ավելի հստակ անցումային ժամկետին և ավելի ճշգրիտ արտադրանքի գնահատման գործընթացին: Այդ մեկնաբանությունների մանրամասները ներառված են կից ներկայացվող աղյուսակում (Հավելված 1): Հավելված 1 Հղում Առաջարկ Հիմնավորում Թիվ 219 որոշման հավելվածի 5-րդ կետի 13-րդ ենթակետ «13) ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում՝ մարդու առողջության համար ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և/կամ երկրորդային ծխի առողջությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկություն, որը զետեղվում է ծխախոտային արտադրատեսակների սպառողական փաթեթվածքների վրա՝ գունավոր նկարների կամ ֆոտոպատկերների տեսքով՝ ներառելով տեքստը․» [ընդգծումն ավելացված է ] Թիվ 219 որոշմամբ կարգավորվող որոշակի ծխախոտային արտադրատեսակներ անծուխ են, դրանք չեն առաջացնում ծուխ` ներառյալ երկրորդային ծուխ: Ավելացնելով «կամ» շաղկապը սահմանումը կդառնա ավելի հստակ և ավելի ճշգրիտ կնկարագրի տարբեր ծխախոտային արտադրատեսակներից առաջացող վնասը: 1) Թիվ 219 որոշման հավելվածի 17-րդ կետի 9-րդ ենթակետ 2) Թիվ 219 որոշման հավելված, Ձև 3 3) Թիվ 155 որոշման հավելվածի 36.1 կետի 6-րդ ենթակետ 4) Թիվ 155 որոշման հավելված Ձև 2 1) «Այս անծուխ/չայրվող արտադրատեսակը պարունակում է նիկոտին, որը ծանր կախվածություն առաջացնող քիմիական նյութ է:» 2) «Այս անծուխ/չայրվող արտադրատեսակը պարունակում է նիկոտին, որը ծանր կախվածություն առաջացնող քիմիական նյութ է:» 3) «նախազգուշացում՝ գունավոր նկարների կամ ֆոտոպատկերների և տեքստի տեսքով՝ հետևյալ բովանդակությամբ․ «Այս անծուխ/չայրվող արտադրատեսակը պարունակում է նիկոտին, որը ծանր կախվածություն առաջացնող քիմիական նյութ է։»՝ համաձայն Ձև 2-ի․» 4) «Այս անծուխ/չայրվող արտադրատեսակը պարունակում է նիկոտին, որը ծանր կախվածություն առաջացնող քիմիական նյութ է:» Թիվ 219 և Թիվ 155 որոշումներով կարգավորվող արտադրատեսակները դասակարգված են Համաշխարհային մաքսային կազմակերպության ՆՀ 2404 ծածկագրի ներքո (Արտադրատեսակներ, որոնք պարունակում են ծխախոտ, նիկոտին կամ ծխախոտի կամ նիկոտինի փոխարինիչներ, նախատեսված ներշնչման համար առանց այրման, այլ նիկոտին պարունակող արտադրատեսակներ նախատեսված մարդու օրգանիզմ ընդունելու համար): Արտադրատեսակի կատեգորիային հատուկ առողջության վրա բացասական ազդեցության նախազգուշացման տեքստը հնարավորություն կտա չափահաս սպառողներին տարբեր կատեգորիաների միջև ընտրություն կատարելիս արտադրատեսակի վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնել: 1) Թիվ 219 որոշման հավելվածի 19-րդ կետի 1-ին ենթակետ 2) Թիվ 219 որոշման հավելվածի 19-րդ կետի 2-րդ ենթակետ 3) Թիվ 219 որոշման հավելվածի 21-րդ կետ 4) Թիվ 219 որոշման հավելվածի 22-րդ կետը 5) Թիվ 219 որոշման հավելվածի 23-րդ կետ 6) Թիվ 155 որոշման հավելվածի 36.11-րդ կետ 7) Թիվ 155 որոշման հավելվածի 36.13-րդ կետ 8) Թիվ 155 որոշման հավելվածի 36.14-րդ կետ 9) Թիվ 155 որոշման հավելվածի 36.1-րդ կետ 10) Թիվ 155 որոշման հավելվածի 51-րդ կետի 12-րդ ենթակետ 11) Թիվ 219 որոշման հավելվածի Ձև 3 12) Թիվ 155 որոշման հավելվածի Ձև 2 1) «1. տեղադրվի ծխախոտային արտադրատեսակի սպառողական փաթեթվածքի դիմային ու հակառակ հիմնական կողմերի վերին հատվածներում։ Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզների Ձև 3 տարալուծումը (այսուհետ՝ նախազգուշացումներ) կազմում է առնվազն 300 dpi: Սպառողական փաթեթվածքը պետք է պարունակի օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացում և զբաղեցնի սպառողական փաթեթվածքի հիմնական կողմերի առնվազն 50 տոկոսը: Ընդ որում՝ թույլատրվում է զետեղվող գունավոր նկարի կամ ֆոտոպատկերի (տեքստով կամ առանց տեքստի) համաչափության ոչ ավելի, քան 20 տոկոսով փոփոխություն՝ հաստատված նախազգուշացումների էսքիզների համաչափության նկատմամբ:» 2) [Ջնջել 19-րդ կետի 2-րդ ենթակետը] 3) [Ջնջել 21-րդ կետը] 4) [Ջնջել 22-րդ կետը] 5) [Ջնջել 23-րդ կետը] 6) ՆՊԱ-ի օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզների Ձև 2 տարալուծումը (այսուհետ՝ նախազգուշացումներ) կազմում է առնվազն 300 dpi: Սպառողական փաթեթվածքը պետք է պարունակի օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացում և զբաղեցնի սպառողական փաթեթվածքի հիմնական կողմերի առնվազն 50 տոկոսը: 7) [Ջնջել 36.13-րդ կետը] 8) [Ջնջել 36.14-րդ կետը] 9) [Ջնջել 36.1-րդ կետը] 10) [Ջնջել 51-րդ կետի 12-րդ ենթակետը] 11) Թիվ 219 որոշման Ձև 3 [պատկերներ] 12) Թիվ 219 որոշման Ձև 2 [պատկերներ] Թիվ 219 որոշման Ձև 3-ում և Թիվ 155 որոշման Ձև 2-ում ներառված նմուշները հորիզոնական են և չեն համարեցված ներկայումս Հայաստանի Հանրապետությունում շուկայահանված անծուխ արտադրատեսակների տուփերի ձևաչափին: Շատ դեպքերում, առաջարկվող նմուշների կիրառումը նախազգուշացման մեջ ներառված պատկերները կդարձնի անճանաչելի, իսկ տեքստային մասը՝ անընթեռնելի: Հետևաբար, եթե արտադրողը ճկունություն ունենա փաթեթի ձևաչափից ելնելով հորիզոնական կամ ուղղահայաց առողջության վրա բացասական ազդեցության նախազգուշացում զտեղելու հարցում, ապա նշվածը կբարձրացնի նախազգուշացման ընթեռնելիությունը և ազդեցությունը: Թիվ 219 որոշման հավելված 17-րդ կետի 12-րդ ենթակետ [Ջնջել 17-րդ կետի 12-րդ ենթակետը] ՀՍՏ 408-2021 Հայաստանի ազգային ստանդարտի 4.2.5-րդ կետի համաձայն` «չի թույլատրվում օգտագործել այնպիսի հավելումներ, որոնք. պատկանում են մուտագենների, քաղցկեղածինների, ռեպրոտոքսիկանտների (մարդու վերարտադրողական համակարգի վրա ազդող թունավոր նյութեր) և շնչառական սենսիբիլիզատորների դասին:»: Որպես մուտագեններ, քաղցկեղածիններ, ռեպրոտոքսիկանտներ և շնչառական սենսիբիլիզատորներ պետք է հասականալ այն նյութերը, որոնք, համաձայն Եվրասիական տնտեսական միության «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 041/2017), դասակարգված են որպես մուտագեններ, քաղցկեղածիններ, ռեպրոտոքսիկանտներ և շնչառական սենսիբիլիզատորներ: Հետևաբար, նշված հավելումների առկայության վերաբերյալ նախազգուշացումը ապակողնորոշող է և, այդիսկ պատճառով, պետք է հանվի: Թիվ 219 որոշման 3-րդ կետը «3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի: Սույն որոշման 2-րդ կետն ուժի մեջ է մտնում 2024 հունվարի 1-ին:» 2024 թվականի հունվարի 1-ից սկսած ծխախոտային արտադրատեսակները կարգավորվելու են «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 035/2014): Թիվ 219 որոշման շարունակական կիրառությունը 2024 թվականի հունվարի 1-ից հետո այդ արտադրատեսակների նկատմամբ, որոնք կարգավորվում են ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգով կարող է առաջացնել շփոթություն և իրավական անորոշություն: Հետևաբար, առաջարկում ենք հստակ նշել, որ 2024 թվականի հունվարի 1-ից սկսած Թիվ 219 որոշումը չի կիրառվելու այն արտադրատեսակների վրա, որոնք կարգավորված են ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգով: Գործող Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգի Աղյուսակ N 4 [Ավելացնել լրացուցիչ տվյալ Աղյուսակ N 4-ում] 15 ՀՍՏ 408-2021 Նիկոտին պարունակող արտադրանք Տաքացվող ծխախոտով արտադրատեսակներ Տեխնիկական պայմաններ ՀՍՏ 408-2021 արդեն իսկ ընդունված է Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգով կարգավորվող արտադրատեսակների համար: Փորձարկման մեթոդների և չափումների ճիշտ կիրառումն ապահովելու նպատակով, խորհուրդ ենք տալիս ավելացնել այդ ստանդարտը Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգի Աղյուսակ N 4-ում:

See more