«ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
2 - Agree
-
3 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՒ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջից, որով կառավարությանը լիազորվել է հաստատել վերոհիշյալ իրավական ակտը։
Առաջարկվող կարգավորման բնույթը
Որոշման նախագծով սահմանվել են ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների՝ շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկման ենթակա բնութագրերը։
Նախագծով հստակեցվել են գործող և նոր օբյեկտների կենսացիկլի որ փուլերում են իրականացվում շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցության գնահատումն և փորձաքննությունը։
Սահմանվել են շրջակա միջավայրի վրա օբյեկտի ճառագայթային ազդեցության գնահատման սկզբունքները և գործոնները
Նախագծի 3-րդ կետում տրվել են նաև փաստաթղթում կիրառվող հիմնական հասկացությունները, մասնավորապես՝ ներկայացուցչական անձի, ռադիոիզոտոպային կազմի, ռադիոիզոտոպների միգրացիայի և այլ անհրաժեշտ հասկացությունների սահմանումները։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից:
Ակնկալվող արդյունքը.
Կառավարության վերոհիշյալ որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու ՀՀ բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությունը իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից, միջազգային պայմանագրերով ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան։
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:
Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Discussed
31.10.2023 - 16.11.2023
-
Type
Decision
-
Area
Nuclear safety
-
Ministry
Nuclear Safety Regulatory Committee
Views 2024
Print