ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1448-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1448-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացման նախադրյալների ստեղծման շրջանակներում նախատեսվում է հնարավորություններ ստեղծել՝ ուղղված մասնավոր առևտրային փոխադրումների կազմակերպմանը, ինչպես նաև ուսումնական գործընթացներին, մասնավորապես օդաչուների պատրաստման և վերապատրաստման ծրագրերի իրականացմանը: Միաժամանակ, նշված գործառույթներն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում օդանավերի տեխնիկական սպասարկման գծային (բազային) կենտրոնի ստեղծման մեջ:
ՀՀ Զինված ուժերի ավիացիայի վարչության և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից անցկացված համատեղ քննարկումների արդյունքում վերոգրյալ նպատակներով նպատակահարմար է համարվել օգտագործել ՀՀ պաշտպանության նախարարության «Արզնի» օդանավակայանի աերոդրոմը:
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով և 12-րդ հոդվածի 9-րդ մասով՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պաշտպանության նախարարության «Արզնի» օդանավակայանի աերոդրոմի կարգավիճակը սահմանել որպես համատեղ բազավորման աերոդրոմ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության նախարարության «Արզնի» օդանավակայանի աերոդրոմն ընդգրկել քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմերի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի ՀՀ պաշտպանության նախարարության «Արզնի» օդանավակայանի աերոդրոմն օգտագործել նաև ընդհանուր նշանակության ավիացիայի կարիքների համար:
Նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացման նախադրյալիների ձևավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և ներդրումների ներգրավմանը:
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյան
-
Discussed
27.12.2017 - 11.01.2018
-
Type
Decision
-
Area
Aviation
-
Ministry
Civil Aviation Committee
Views 10436
Print