,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ
10.11.2023
Նախագծին կից հավելվածի 17-րդ կետով նշված է«..... ՀՀ կառավարության սահմանված կարգում նշված ժամկետներում....», սակայն չի նշվում տվյալ որոշման անունը, համարը և տարեթիվը:
5 - Agree
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ (ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ) ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 88 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. |
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
|
«Շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2023 թվականի ապրիլի 13-ի ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-139-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից բխող պահանջից ելնելով: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված գործառույթները վերաբաշխված չեն ամբողջ կազմով: Գործող կարգում բերված են միայն բազմաբնակարան շենքերում բնակելի գործառնական նշանակության շինությունները (տարածքները) հասարակական գործառնական նշանակության և հակառակը փոփոխելու կարգը և արտացոլված չէ այլ շենքերի և շինությունների (տարածքների) կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման կարգը, որը էական խոչընդոտներ է ստեղծում սոցիալական, տնտեսական և հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն աշխատանքի համար: Ինչպես նաև առկա են հակասություններ օրենքների և մի շարք ենթաօրենսդրական ակտերի, գերատեսչական մարմինների և գործառույթների, մասով, որը դժվարություններ է ստեղծում արագ զարգացող և փոփոխվող քաղաքաշինական միջավայրի համահունչ զարգացման, ինչպես նաև ներդրումների և այլ կառուցապատողների համար: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման կարգը: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Ապահովել 2023 թվականի ապրիլի 13-ի «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-139-Ն օրենքից բխող ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի 804-Ա որոշմամբ հաստատված կիրարկումն ապահովող միջոցառումների ու ստանձնած պարտավորությունների կատարումը և կարգավորել քաղաքաշինական գործունեության՝ շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման կարգը: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման գործընթացները, դրանց ժամանակ ծագող խնդիրների լուծումներն ու կկրճատվի վարչաիրավական ժամանակատար գործընթացը: |
7. |
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
|
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում: |
8. |
Այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին |
|
Նախագծի ընդունմամբ պայմանավորված այլ իրավական ակտերում փոփոխության անհրաժեշտություն չի առաջանում: |
9. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․ |
|
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N1 հավելվածի Քաղաքաշինության կոմիտե բաժնի 3.2-րդ կետից, «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի N ՀՕ-139-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից և ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի N 804-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 13-րդ կետից։ |
10. |
Նախագծի քննարկմանը հասարակության մասնակցության մասին |
|
|
Discussed
26.10.2023 - 10.11.2023
Type
Decision
Area
Urban planning
Ministry
Urban Development Committee
Views 2398
Print10.11.2023
Նախագծին կից հավելվածի 17-րդ կետով նշված է«..... ՀՀ կառավարության սահմանված կարգում նշված ժամկետներում....», սակայն չի նշվում տվյալ որոշման անունը, համարը և տարեթիվը:
10.11.2023
Նախագծին կից հավելվածի 17-րդ կետով նախատեսվում է պահանջ, որը վերաբերում է միայն պետական սեփականություն հանդիսացող օբյեկտների գործառական նշանակության փոփոխմանը, այս դեպքում նույնպես չի պարզաբանվում ընթացակարգին վերաբերելի պահանջները և առավել այդտեղ նշվում է «...գերատեսչությունների մասնագիտական եզրակացության հիման վրա.» այսինքն, գերատեսչությունները տրամադրելու են համատեղ կազմված մասնագիտական եզրակացություն, սակայն վերջինիս կազմման ընթացակարգը նույնպես չի պարզաբանվում:
10.11.2023
Նախագծին կից հավելվածի 9-րդ կետում անհրաժեշտ է ավելացնել պայման, որի համաձայն դիմում-հայտի մերժման դեպքում իրավասու մարմինը պարտավոր է հստակ նշել այն իրավական նորմի դրույթը, որը հիմք է հանդիսացել մերժման համար: