«ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ոսկերչական և ադամանդագործության ոլորտի զարգացման ապահովմամբ և բխում է ՀՀ կառավարության ծրագրից և «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքից։
Փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը կապված է Կառավարության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրագործման, ինչպես նաև բարեփոխումների հիմնական ուղղությունների և դրանցից ակնկալվող արդյունքների սահմանման հետ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ինչպես նախորդ տասնամյակում, այնպես էլ ներկայումս մեծ կարևորություն է տրվում ոսկերչության և ադամանդագործության ոլորտի զարգացմանը, քանի որ այն ստեղծում է բարձր ավելացված արժեք, ապահովում է հումքից վերջնական արտադրանք արժեշղթան, ունի արտահանման լոգիստիկայի կազմակերպման ավելի պարզ հնարավորություն և կլանում է մեծաքանակ աշխատուժ` լուծելով զբաղվածության խնդիրներ։
Ոսկերչության և ադամանդագործության ոլորտը ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 1902-Լ որոշմամբ հաստատվել է որպես արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտներից մեկը:
Ոսկերչությունը և ադամանդագործությունը արտադրության/մշակման և արտահանման ծավալները 2022 թվականին 2021 թվականի համեմատությամբ աճել են։ Ներկայումս արտահանման ընդլայնման տեսանկյունից նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի միջոցառումների պլանը՝ ուղղված ԵԱՏՄ անդամ երկրների ոսկերչական արտադրանքի առաջմղմանը երրորդ երկրների շուկաներում։
2022 թվականին ոսկերչական զարդերի արտադրության ծավալների աճը 2012թ․-ի համեմատությամբ կազմել է 4.25 անգամ, իսկ արտահանման ծավալների աճը՝ 5.7 անգամ: 2022 թվականին ադամանդների մշակման ծավալների աճը 2012թ․-ի համեմատությամբ կազմել է 3.65 անգամ, իսկ արտահանման ծավալների աճը՝ 3.5 անգամ։
Ոսկերչության և ադամանդագործական արդյունաբերության ոլորտը Հայաստանում կարելի է որակել որպես կայուն զարգացող, սակայն Հայաստանի Հանրապետության ոսկերչական և ադամանդագործական ընկերությունները զգալի ներդրումներ պետք է իրականացնեն արտադրական տարածքները և սարքավորումները կատարելագործելու, համաշխարհային մակարդակով բրենդի ճանաչելիության բարձրացման, միջազգային զարգացումներին համընթաց քայլելու ուղղությամբ։
Ոլորտի զարգացման կարևոր նախապայման է նաև արտահանման ներուժի զարգացումը, այդ թվում արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։ Ոլորտի զարգացման հնարավորությունների շարքում կարելի է դասել նաև նորարարական լուծումներով և ստեղծագործական մտքով դիզայներների, միջազգային հարթակներով ոլորտի արտադրանքի ներկայացվածության ապահովումը։
Ոլորտի զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա նաև պետական աջակցության տրամադրումը։
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է ոսկերչական և ադամանդագործության ճյուղի զարգացման նոր ռազմավարական մոտեցումների ընդունումը և դրա իրագործումը։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է արդյունաբերության (այդ թվում՝ ոսկերչական և ադամանդագործական) մրցունակության բարելավմանը և ճյուղի զարգացմանը, արդյունաբերության ճյուղի արտադրողականության բարձրացմանը, արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացմանը, նոր ներդրումների ներգրավմանը:
Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հավանություն տալ ոսկերչական և ադամանդագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագրին՝ նշելով զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունման զարգացման նոր հնարավորություններ կստեղծվեն ոլորտի համար, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսավարողների միջազգային մրցունակությունը: Բացի այդ, կստեղծվեն պայմաններ Հայաստանի ոսկերչական և ադամանդագործության միջազգային մրցունակության աճի համար:
Այլ տեղեկություններ։ Սույն նախագծով ծրագրի հաստատման կապակցությամբ պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների և ծախսերի ավելացում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» բաժնի 2.1. «Մշակող արդյունաբերություն» կետից։ Հայաստանը, ունենալով ծավալներով փոքր տնտեսություն, միջազգային շուկաներում կարող է մրցունակ լինել՝ թողարկելով ինքնատիպ, բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ և ծառայություններ: Հայաստանի արդյունաբերության զարգացման նպատակով նախատեսվում է համալիր միջոցառումների իրականացում՝ միտված ձեռնարկությունների տեխնոլոգիական վերազինմանը, ինչպես նաև միջազգային նոր շուկաներ ներթափանցմանն ու առկա դիրքերի ամրապնդմանը: Մշակվող արդյունաբերության զարգացման համար Կառավարության նպատակն է` ապահովել Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության շարունակական աճը, քայլեր ձեռնարկել Հայաստանի արդյունաբերականացման ուղղությամբ և հնարավորինս երկարացնել արտադրական շղթան, խթանել առավել բարդ և բարձրարժեք արտադրանքի թողարկումը։
-
Discussed
24.10.2023 - 08.11.2023
-
Type
Decision
-
Area
Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
Views 2463
Print