Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԹԻՎ 52-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի ԹԻՎ 52-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` 

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   ԵՄ` 

 

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մայիսի 12-ի «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 52-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը․
  • Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզառազմական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգերը հաստատելու մասին»,

  • Հրամանի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Հաստատել․

1) հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգը` համաձայն հավելված 1-ի։

2) մարզառազմական ուսումնական հաստատությունների սովորողներին  անվանական կրթաթոշակի տրամադրման կարգը` համաձայն հավելված 2-ի։»,

3) Հրամանը լրացնել նոր Հավելված 2-ով՝ հետևյալ բովանդակությամբ․

«Հավելված 2

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2023 թվականի մայիսի 12-ի N 52-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՄԱՐԶԱՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

  1. Սույն Կարգով սահմանվում են մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները և կարգավորվում է դրա հետ կապված հարաբերությունները:
  2. Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ տրվում է․
  • կրթության հիմնական մակարդակում․

ա․ տվյալ  մարզառազմական պետական ուսումնական հաստատություններ նոր ընդունված (վերականգնված կամ տեղափոխված) սովորողներին ուսումնառության առաջին կիսամյակում, ինչպես նաև սույն ենթակետի «բ» և «գ»  պարբերություններով սահմանված դրույթներին չբավարարող սովորողներին՝ ամսական 10000 (տասը հազար) դրամի չափով,

բ․ նախորդ կիսամյակի արդյունքում միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունեցող սովորողներին՝ ամսական 20000 (քսան հազար) դրամի չափով,

գ․ նախորդ կիսամյակի արդյունքում միայն «գերազանց» գնահատականներ ունեցող սովորողներին՝ ամսական 30000 (երեսուն հազար) դրամի չափով,

  • կրթության ավագ մակարդակում․

ա․ տվյալ  մարզառազմական պետական ուսումնական հաստատություններ նոր ընդունված (վերականգնված կամ տեղափոխված) սովորողներին ուսումնառության առաջին կիսամյակում, ինչպես նաև սույն ենթակետի «բ» և «գ»  պարբերություններով սահմանված դրույթներին չբավարարող սովորողներին՝ ամսական 15000 (տասնհինգ հազար) դրամի չափով,

բ․ նախորդ կիսամյակի արդյունքում միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունեցող սովորողներին՝ ամսական 30000 (երեսուն հազար) դրամի չափով,

գ․ նախորդ կիսամյակի արդյունքում միայն «գերազանց» գնահատականներ ունեցող սովորողներին՝ ամսական 45000 (քառասունհինգ հազար) դրամի չափով,

  1. Սույն Կարգով սահմանված կրթաթոշակները մարզառազմական պետական ուսումնական հաստատություններին հատկացնելու նպատակով յուրաքանչյուր տարվա սկզբին բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական մարմնի և մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների միջև կնքվում են կրթաթոշակի տրամադրման մասին պայմանագրեր՝ կրթաթոշակ ստացող սովորողների տարեսկզբի (հունվար ամսվա երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտի դրությամբ) թվի հիման վրա։ Տվյալ տարում ընդունելության արդյունքների ամփոփումից հետո պետական մարմնի և ուսումնական հաստատությունների միջև կնքված պայմանագրերում կատարվում են փոփոխություններ՝ հաշվի առնելով պետական կրթաթոշակ ստացող սովորողների ճշգրտված տարեկան թիվը։
  2. Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունում սովորողի կրթաթոշակի տրամադրման պայմանագիրը վերանայվում է հաջորդ ուսումնական կիսամյակը սկսելուն հաջորդող երկու շաբաթվա ընթացքում։

5․ Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված պայմանագրի կնքման (դրա ճշգրտման) համար հիմք է հանդիսանում մարզառազմական պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (խորհրդի) նիստի որոշմամբ հաստատված կրթաթոշակներ ստացող սովորողների անվանական կազմը: Մարզառազմական պետական ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ խորհուրդը քննարկում է նախորդ ուսումնական կիսամյակի արդյունքները և հաստատում է կրթաթոշակներ ստացող սովորողներիի անվանական կազմը, որը խորհրդի կողմից հավանության արժանանալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է ուսումնական հաստատությունում՝ սովորողների համար տեսանելի վայրում և պատշաճ կերպով տեղեկացվում է սովորողներին, ինչպես նաև խորհրդի նիստի արձանագրության հետ միասին տրամադրվում է բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական մարմնին:

  1. Կրթաթոշակների ձևակերպման և վճարման գործընթացն իրականացնում է մարզառազմական պետական ուսումնական հաստատությունը: Կրթաթոշակների վճարումը սովորողներին իրականացվում է անկանխիկ եղանակով, նկատի ունենալով հետևյալը․

1) կրթաթոշակ ստացող սովորողներն իրավունք ունեն իրենց վճարված կրթաթոշակների մինչև 50 տոկոսն օգտագործել միայն արձակուրդային օրերին,

2) մինչև տվյալ մարզառազմական պետական ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը սովորողներն իրավունք չունեն օգտագործել իրենց վճարված կրթաթոշակների առնվազն 50 տոկոսը,

  1. Ուսումնական հաստատությունը կարող է սեփական միջոցների հաշվին սահմանել կրթաթոշակներ՝ ուսումնական հաստատության կողմից սահմանված կարգով»։
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՆԱԽԱՐԱՐ՝                                       Ժ․ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

  • Discussed

    24.10.2023 - 08.11.2023

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2006

Print