Under development
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1692-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1692-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 3-ի N 1692-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հիմք է հանդիսացել Արտակարգ իրավիճակների նախարարության 2023 թվականի մարտի 9-ի N 01/06.2/1415 գրությունը և ՀՀ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքը։
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծի ընդունմամբ Կառավարության 2022 թվականի նոյեմբերի 3-ի N 1692-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկում ներառված Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված միջոցառումների կատարումը կվերապահվի ՆԳՆ-ին, որպես արտակարգ իրավիճակների բնագավառում լիազոր մարմին։
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն Օրենքի պահանջների իրականացումը, ինչպես նաև Կառավարության 2022 թվականի նոյեմբերի 3-ի N 1692-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումը:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Կառավարության որոշման նախագիծը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։
-
Discussed
24.10.2023 - 13.11.2023
-
Type
Decision
-
Area
Agriculture, Nature protection, Economy, Territorial administration and development
-
Ministry
Ministry of Environment
Views 3153
Print