Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1264-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերը և պայմանները վերանայելու, հստակեցնելու, 2024թվականից այդ ծառայությունը անխոչընդոտ ներդնելու  անհրաժեշտությունից։

 

  • Discussed

    17.10.2023 - 02.11.2023

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3811

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

02.11.2023

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն հանրային քննարկման ժամանակահատվածում անցկացրել է խորհրդակցություն հաշմանդամություն ունեցող անձանց, ընտանիքի անդամների և մասնագետների հետ։ Այդ հանդիպման ժամանակ ծառայություն մատուցող կազմակերպության ներկայացուցչի կողմից հնչել են մտահոգություններ, որ այժմ էլ անձը կարողանում է միաժամանակ օգտվել նախարարության պատվիրակված տարբեր ծառայություններից միայն մեկից։ Հաշվի առնելով գործնականում հնարավոր թյուրըմբռնումներն՝ անհրաժեշտ է ամրագրել, որ անձի անձնական օգնականի ծառայություն ստանալը չի խոչընդոտում մյուս սոցիալական ծառայություններից օգտվելուն, հակառակը՝ խրախուսելի է, այդ թվում՝ երբ խոսքը խնամքի կամ մարդկային աջակցության այլ ծառայությունների մասին է։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

02.11.2023

Անհրաժեշտ է սահմանել ծառայություն տրամադրել-չսահմանելու որոշման բողոքարկման ընթացակարգ, որը պետք է երաշխավորի բողոքների մանրամասն քննարկումը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

02.11.2023

Դրական է, որ նախագծով վերջ է դրվում այն քննարկումներին, որոնց համաձայն անձնական օգնականները չեն կարող կամ չպետք է գտնվեն ուսումնական հաստատություններում և աջակցեն հաշմանդամություն ուենցող անձանց (երեխաներին), այդ թվում՝ երբ անհրաժեշտ է հընթացս ապահովել կրթության բովանդակության մատչելիությունը տարբեր եղանակներով։ Մեր համոզմամբ՝ անձնական օգնականը կարող է և պետք է լինի բոլոր տեղերում, որտեղ որոշում է հաշմանդամություն ունեցող անձը (երեխան)։

See more