Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  նոյեմբերի 2023 թվականի N ———-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 381-Ն որոշման հավելվածի՝
  • 1-ին կետում «18 տարին լրանալու օրվա դրությամբ» բառերից հետո լրացնել «տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական պարտադիր կրթության իրավունքը իրացրած չլինելու պարագայում՝ մինչև 19 տարին լրանալը կամ» բառերը։
  • 1.2.–րդ կետի առաջին ենթակետի «մինչև 6 տարեկան» բառերը փոխարինել «մինչև 18 տարեկան» բառերով։
  • 5.1.-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

             «5.1. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, որն օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծառայություններ է տրամադրում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին՝ ցերեկային և շուրջօրյա (ճգնաժամային) խնամքի բաղադրիչների միջոցով։ Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի շուրջօրյա (ճգնաժամային) խնամքի բաղադրիչում  ընդգրկվում են 0-18 կամ 3-18 տարեկան երեխաները՝ մինչև 6 ամիս (իսկ լիազոր պետական մարմնի թույլտվությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել ևս 6 ամսով), իսկ ցերեկային բաղադրիչում՝ 2-18 տարեկան երեխաները։ Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի շուրջօրյա (ճգնաժամային) խնամքի բաղադրիչում մինչև 1 ամիս ժամկետով կարող են ընդգրկվել և սահմանված սոցիալական ծառայություններ ստանալ նաև երեխաների օրինական ներկայացուցիչը (ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն), եթե նման դրույթ նախատեսված է համապատասխան կազմակերպության ստեղծման մասին որոշմամբ, իսկ ցերեկային բաղադրիչում կարող են ընգդրկվել և անհրաժեշտ սոցիալական ծառայություններ ստանալ նաև երեխայի ընտանիքի այլ անդամները։».

  • 13.1.-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

             «13.1. Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում կարող են տեղավորվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաները և օրենսդրությամբ սահմանված կարգով ու դեպքերում՝ երեխայի ընտանիքի անդամները։»։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 37-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2․ Սահմանել, որ՝

1) կազմակերպությունը սոցիալական սպասարկում իրականացնող և Կառավարության 2005 թվականի մարտի  24-ի N 381-Ն որոշմամբ սահմանված երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն հանդիսացող կազմակերպություն է.

ա. կազմակերպության գործունեության նպատակն է նպաստել Կառավարության 2005 թվականի մարտի  24-ի N 381-Ն որոշման հավելվածի 5.1.-ին և 13.1.-ին կետերում նշված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի և ընտանիքի սոցիալական կարիքների բավարարմանը, խթանել նրանց ներուժի և կարողությունների բացահայտմանը, ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, ստեղծել պայմաններ` վերոնշյալ անձանց սոցիալական ներառման համար, օժանդակել նրանց սոցիալական և առողջական խնդիրների լուծմանը, կանխարգելել կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը և սոցիալական մեկուսացումը, մշակել երեխային և ընտանիքին տրամադրվող աջակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված ուսումնամեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ, աշխատանքային նյութեր, տրամադրել մեթոդական աջակցություն, իրականացնել վերապատրաստումներ.

բ. կազմակերպության գործունեության առարկան է` Կառավարության 2005 թվականի մարտի  24-ի N 381-Ն որոշման հավելվածի 5․1-ին և 13․1-ին կետերում նշված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխային և նրա ընտանիքին ցերեկային ծառայությունների տրամադրումը, երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, նյութական և կենցաղային պահանջների բավարարմանն աջակցելը, կրթական գործընթացներին աջակցելը, բժշկական օգնության տրամադրումը, ռիսկի գոտում հայտնված 0-18 տարեկան երեխայի և նրա օրինական ներկայացուցչի (ծնողի կամ խնամակալի կամ հոգաբարձուի) օրենսդրությամբ սահմանված ժամկետում շուրջօրյա խնամքի ապահովումը՝ մինչև երեխայի՝ կենսաբանական ընտանիք վերադարձը կամ երեխայի նկատմամբ խնամակալ կամ հոգաբարձու կամ խնամատար նշանակելը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հետագա խնամքը համապատասխան հաստատությունում կազմակերպելը, երեխայի և նրա ընտանիքի անդամների սոցիալական կարիքների գնահատումը, անհատական սոցիալական ծրագրի կազմումը և դրան համապատասխան ծառայությունների տրամադրումը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված երեխայի, երեխայի ծնողների (խնամակալի (հոգաբարձուի) հետ) անհապաղ տեղավորումը՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով.

2) կազմակերպության` որպես սոցիալական սպասարկում իրականացնող հաստատության կողմից երեխաների ընդունելության, կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի ներքո գտնված երեխայի շուրջօրյա խնամքի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն և 2005 թվականի մարտի  24-ի N 381-Ն որոշումներով.

3) կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա. տիկնիկների արտադրություն.

բ. բացիկների արտադրություն:»։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի ««Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1878-Ն որոշման
  • 2-րդ կետի 2-4-րդ ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ և լրացնել նոր 5-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝

« 2) «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  սոցիալական սպասարկում իրականացնող և Կառավարության 2005 թվականի մարտի  24-ի N 381-Ն որոշմամբ սահմանված երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն հանդիսացող կազմակերպություն է.

  • «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակն է նպաստել Կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշման հավելվածի 5․1-ին և 13․1-ին կետերում նշված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի և ընտանիքի սոցիալական կարիքների բավարարմանը, նպաստել նրանց ներուժի և կարողությունների բացահայտմանը, ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, ստեղծել պայմաններ` վերոնշյալ անձանց սոցիալական ներառման համար, օժանդակել նրանց սոցիալական և առողջական խնդիրների լուծմանը, կանխարգելել կյանքի դժվարին իրավիճակը և սոցիալական մեկուսացումը, մշակել երեխային և ընտանիքին տրամադրվող աջակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված ուսումնամեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ և աշխատանքային նյութեր, տրամադրել մեթոդական աջակցություն, իրականացնել վերապատրաստումներ.
  • «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է` Կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշման հավելվածի 5․1-ին և 13․1-ին կետերում նշված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխային և նրա ընտանիքին ցերեկային կանխարգելիչ ծառայությունների տրամադրումը, երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, նյութական և կենցաղային պահանջների բավարարմանն աջակցելը, կրթական գործընթացներին աջակցելը, բժշկական օգնության տրամադրումը, ռիսկի գոտում հայտնված 0-18 տարեկան երեխայի և նրա օրինական ներկայացուցչի (ծնողի կամ խնամակալի կամ հոգաբարձուի) օրենսդրությամբ սահմանված ժամկետում շուրջօրյա խնամքի ապահովումը՝ մինչև երեխայի՝ կենսաբանական ընտանիք վերադարձը կամ երեխայի նկատմամբ խնամակալ կամ հոգաբարձու կամ խնամատար նշանակելը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հետագա խնամքը համապատասխան հաստատությունում կազմակերպելը, երեխայի և նրա ընտանիքի անդամների սոցիալական կարիքների գնահատումը, անհատական սոցիալական ծրագրի կազմումը և դրան համապատասխան ծառայությունների տրամադրումը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված երեխայի, երեխայի ծնողների (խնամակալի (հոգաբարձուի) հետ) անհապաղ տեղավորումը՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով.
  • «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` որպես սոցիալական սպասարկում իրականացնող հաստատության կողմից երեխաների ընդունելության, կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի ներքո գտնված երեխայի շուրջօրյա խնամքի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն և 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշումներով։».
  • 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

  • տիկնիկների արտադրություն.
  • բացիկների արտադրություն։»։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության«Երևանի «Զատիկ»երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 209-Ն որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Սահմանել, որ՝

  • Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սոցիալական սպասարկում իրականացնող և Կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշմամբ սահմանված երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն հանդիսացող կազմակերպություն է․
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել Կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշման հավելվածի 5.1.-ին և 13.1.-ին կետերում նշված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի և ընտանիքի սոցիալական կարիքների բավարարմանը, խթանել նրանց ներուժի և կարողությունների բացահայտմանը, ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, ստեղծել պայմաններ` վերոնշյալ անձանց սոցիալական ներառման համար, օժանդակել նրանց սոցիալական և առողջական խնդիրների լուծմանը, կանխարգելել կյանքի դժվարին իրավիճակը և սոցիալական մեկուսացումը․
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է` Կառավարության 2005 թվականի մարտի  24-ի N 381-Ն որոշման հավելվածի 5.1.-ին և 13.1.-ին կետերում նշված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխային և նրա ընտանիքին ցերեկային կանխարգելիչ ծառայությունների տրամադրումը, երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, նյութական և կենցաղային պահանջների բավարարմանն աջակցելը, կրթական գործընթացներին աջակցելը, բժշկական օգնության տրամադրումը, ռիսկի գոտում հայտնված 3-18 տարեկան երեխայի շուրջօրյա խնամքի ապահովումը մինչև երեխայի՝ կենսաբանական ընտանիք վերադարձը կամ երեխայի նկատմամբ խնամակալ կամ հոգաբարձու կամ խնամատար նշանակելը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հետագա խնամքը համապատասխան հաստատությունում կազմակերպելը, երեխայի և նրա ընտանիքի անդամների սոցիալական կարիքների գնահատումը, անհատական սոցիալական ծրագրի կազմումը և դրան համապատասխան ծառայությունների տրամադրումը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված երեխայի, երեխայի ծնողների (խնամակալի (հոգաբարձուի) հետ) անհապաղ տեղավորումը՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով.
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` որպես սոցիալական սպասարկում իրականացնող հաստատության կողմից երեխաների ընդունելության, կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի ներքո գտնված երեխայի շուրջօրյա խնամքի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն և 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշումներով․
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա․ տիկնիկների արտադրություն.

բ․ բացիկների արտադրություն:»։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Երեխաների խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշման N 1 հավելվածի
  • 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

     «1. Սույն կարգով կարգավորվում են բնակչության սոցիալական պաշտպանության՝ ընդհանուր տիպի, հատուկ (մասնագիտացված) հաստատություններում, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններում (այսուհետ՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ)  ու երեխայի խնամքի ցերեկային հաստատություններում երեխաների խնամքի տրամադրման հետ կապված հարաբերությունները:» .

  • 5-րդ կետի «Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի, հատուկ (մասնագիտացված), խնամքի գիշերօթիկ հաստատություններում և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում» բառերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում և երեխայի խնամքի ցերեկային հաստատություններում» բառերով.
  • 7-րդ կետի «արատներ» բառը փոխարինել «առողջության խնդիրներ» բառերով.
  • լրացնել նոր 7.1.-ին և 7.2.-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ՝
  • 8-9-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած․
  • ամբողջ տեքստում «սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ» բառերը՝ իրենց հոլովաձևերով, փոխարինել «երեխայի խնամքի ցերեկային հաստատություններ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով․
  • 13-րդ կետի «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության ոստիկանությունից» բառերով․
  • ամբողջ տեքստում «մարզպետարանին (Երևանում` Երևանի քաղաքապետարանին)» բառերը՝ իրենց հոլովաձևերով, փոխարինել «մարզպետի (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմին» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով․
  • 14-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերության «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ՝ ոստիկանություն)» բառերը փոխարինել «ոստիկանությանը» բառով․
  • ամբողջ տեքստում «ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին» բառերը՝ իրենց հոլովաձևերով, փոխարինել «համապատասխան ստորաբաժանում» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով․
  • 24-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

« 4) աջակցող միջոցներով ապահովումը.

   5) ֆունկցիոնալության գնահատումը.».

  • 25-րդ կետի 1-ին ենթակետում «հիվանդ» բառը փոխարինել «հիվանդություն ունեցող» բառերով․
  • 60-րդ կետում «տեղավորելու հիմքերի վերացումից հետո երեխային ընտանիք վերադարձնելուց խուսափելու դեպքում երեխան» բառերը փոխարինել «խնամքի կազմակերպումը չի բխում երեխայի շահերից և երեխան» բառերով․
  • լրացնել նոր 63.1.-ին 63.2.-րդ և 63.3.-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ՝

          «63.1. Երեխայի կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորվելուց հետո 6 ամիս երեխայի գտնվելու վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը կատարում է մոնիթորինգ՝ տունայցերի, հեռախոսազանգերի, հարցազրույցների միջոցով։

     63.2. Երեխայի կենսաբանական ընտանիքը մշտական բնակության վայրը փոխելու դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է իր նոր բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ տրամադրելով նաև իր նոր բնակության վայրի հասցեն։

     63.3. Խնամակալության և հոգաբարձության մարմինը երեխայի և նրա ընտանիքի վերաբերյալ տվյալները փոխանցում է տվյալ տարածքը սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին՝ մոնիթորիգը շարունակելու նպատակով։

  • 6-րդ գլուխն ամբողջությամբ ճանաչել ուժը կորցրած․
  • լրացնել նոր VI.1-րդ գլխով հետևյալ բովանդակությամբ․

«VI. 1. ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵԽԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

81.1. Սույն հավելվածի 7․1-ին կետով նախատեսված երևույթներից որևէ մեկին առնչվող երեխայի մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո, երեխայի շուրջօրյա խնամքը կազմակերպելու նպատակով, երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը կազմակերպում է երեխայի տեղավորումը  երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում (այսուհետ՝ կենտրոն)՝ ապահովելով երեխայի  իրավունքների ու շահերի պաշտպանությունը, ստեղծելով նրանց կյանքի ու առողջության համար լիարժեք անվտագ պայմաններ։

81.2. Կենտրոնին կարող է դիմել երեխան անձամբ՝ պաշտպանություն որոնելու պարագայում։

81.3. Դեպքի առանձնահատկությունից ելնելով՝ խնամակալության և հոգաբարձության մարմնին ուղեկցում է ոստիկանության ներկայացուցիչը։

81.4. Կենտրոնում երեխային տեղավորումից անմիջապես հետո կենտրոնը տեղեկացնում է երեխայի կենսաբանական ընտանիքի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին, երեխայի կենսաբանական ընտանիքի բնակության վայրի մարզպետի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմին, եթե երեխայի ուղղորդումը տեղի չի ունեցել նշյալ մարմինների կողմից։

81.5.Կենտրոնի սոցիալական աշխատողը երեխայի ընդունումից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում 

  • կատարում է երեխայի կյանքի պայմանների ուսումնասիրություն․
  • խորքային գնահատում․
  • երեխայի անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմում, ըստ անհրաժեշտության հարցումներ կատարելով պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին՝ երեխայի և նրա ընտանիքի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն ձեռք բերելու համար։

81.6. Ստացված տեղեկատվության, կյանքի պայմանների ուսումնասիրության, խորքային գնահատման արդյունքների հիման վրա կենտրոնի սոցիալական աշխատողը՝ բազմամասնագիտական թիմի հետ համագործակցությամբ, երեխայի ընդունվելուց ոչ ուշ քան տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է անհատական սոցիալական ծրագիր։

81.7. Կենտրոնը պատասխանատու է երեխայի հետ տարվող աշխատանքների համար։

81.8. Կենտրոնը պարբերաբար նախաձեռնում է քննարկումներ՝ երեխայի կենսաբանական ընտանիքի գտնվելու վայրի մարզպետի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի և Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի, այլ պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

81.9. Երեխայի՝ կենտրոնում գտնվելու օրվանից հաշված առնվազն 2-րդ ամսից սկսած կենտրոնի սոցիալական աշխատողը՝ բազմամասնագիտական թիմի հետ համագործակցությամբ, միջոցներ է ձեռնարկում երեխայի կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման, ընտանիքին աջակցելու ուղիների ուսումնասիրության ուղղությամբ՝ համապատասխան միջոցառումներ ամրագրելով երեխայի անհատական սոցիալական ծրագրում։

81.10. Կենտրոնը, սոցիալական աշխատողի և բազմամասնագիտական թիմի ուսումնասիրության, իրականացված քննարկումների հիման վրա, երեխայի կենտրոնում գտնվելու օրվանից հաշված առնվազն 4–րդ ամսում դիմում է երեխայի ընտանիքի գտնվելու վայրի

  • Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ երեխայի կենսաբանական ընտանիքի հետ հնարավոր վերամիավորման վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու և եզրակացություն տրամադրելու նպատակով և
  • խնամակալության և հոգաբարձության մարմին՝ երեխայի կենսաբանական ընտանիքի հետ հնարավոր վերամիավորման վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու և նախնական դիրքորոշում տրամադրելու նպատակով։

81.11. Իրականացված գնահատման արդյունքում՝ 81․10-րդ  կետով նախատեսված փաստաթղթերը Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը և երեխայի ընտանիքի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ գրությունը ստանալուց առնվազն տասն օր հետո ներկայացնում են երեխայի ընտանիքի գտնվելու վայրի մարզպետի (իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմ։

81.12․ Երեխայի ընտանիքի հետ վերամիավորման հավանականության կամ երեխայի այլընտրանքային խնամքի կազմակերպման վերաբերյալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնից, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմնից ստացված  փաստաթղթերի հիման վրա երեխայի կենսաբանական ընտանիքի գտնվելու վայրի մարզպետի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմը եռօրյա ժամկետում ըստ անհրաժեշտության հրավիրում է քննարկում, արձանագրում և ոչ ուշ քան փաստաթղթերը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում կազմում է եզրակացություն և արձանագրություն (առկայության  դեպքում), որոնք ներկայացնում է պետական լիազոր մարմնին և կենտրոն։

81.13. Եզրակացության մեջ մարզպետի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմը անդրադարձ է կատարում երեխայի և ընտանիքի վերամիավորման հարցին՝ արտահայտելով հստակ դիրքորոշում, իսկ վերամիավորման անհնարինության դեպքում՝ նշումներ կատարելով երեխայի շահից բխող խնամքի հնարավոր եղանակների վերաբերյալ։

81.14. Երեխայի կենսաբանական ընտանիքի գտնվելու վայրի մարզպետի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի եզրակացությունը հիմք է կենտրոնից երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու համար։

81.15. Երեխայի կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորվելուց հետո 6 ամիս երեխայի գտնվելու վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը կատարում է մոնիթորինգ՝ տունայցերի, հեռախոսազանգերի, հարցազրույցների միջոցով։

  81.16. Երեխայի կենսաբանական ընտանիքը մշտական բնակության վայրը փոխելու դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է իր նոր բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ տրամադրելով նաև իր նոր բնակության վայրի հասցեն։

   81.17.   Խնամակալության և հոգաբարձության մարմինը երեխայի և նրա ընտանիքի վերաբերյալ տվյալները փոխանցում է տվյալ տարածքը սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին՝ մոնիթորիգը շարունակելու նպատակով։

81.18. Այն դեպքում երբ, երեխայի կենսաբանական ընտանիքի գտնվելու վայրի մարզպետի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմը շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում համարում է, որ երեխայի կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորումը չի բխում երեխայի լավագույն շահից, ապա կենտրոնը համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո ոչ ուշ քան երեք աշխատանքային օրվա ընթացքում երեխայի փաստաթղթերի ամբողջական փաթեթն ուղարկում է երեխայի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին, որից հետո խնամակալության և հոգաբարձության մարմինը իրականացնում է օրենսդրությամբ սահմանված գործողություններ։

81.19. Երեխայի ընտանիքի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը, մարզպետի (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմը երեխայի՝ ընտանիքից բաժանման առաջին իսկ օրվանից աշխատում են ընտանիքի հետ՝ իրենց լիազորությունների շրջանակներում ընտանիքին աջակցելու և երեխայի վերամիավորման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով։

81.20. Կենտրոնում երեխայի ցերեկային խնամքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հավելվածի 82-107-րդ կետերով սահմանված կարգով։»․

  • 85-րդ կետի «ծնողական խնամքից զրկված» բառերից հետո լրացնել «, վարքային խնդիրներ ունեցող և այլ» բառերով․
  • 96-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) մշակութային միջոցառումներին մասնակցությունը.»․

  • 108-րդ և 109-րդ կետերում «Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի, հատուկ (մասնագիտացված), խնամքի գիշերօթիկ հաստատությունները և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններն» բառերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները և երեխայի խնամքի ցերեկային հաստատությունները» բառերով։

 

  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ հաստատել սույն որոշմամբ նշված կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունները և ապահովել կանոնադրության փոփոխությունների սահմանված կարգով պետական գրանցումը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

  • Discussed

    16.10.2023 - 01.11.2023

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1985

Print