««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
2 - Agree
-
2 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 65-րդ հոդվածի 1-ին մասը 1-ին նախադասության «պայմանագրային զինծառայողները», 3-րդ նախադասության «պայմանագրային զինծառայողներին» և 4-րդ նախադասության «պայմանագրային զինծառայողին» բառերից առաջ լրացնել «պաշտպանության նախարարության» բառերով:
Հոդված 2. Օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ կետը «65-րդ հոդվածի 1-ին մասի» բառերից հետո լրացնել «(չի տարածվում Ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող և Ոստիկանության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց վրա)» բառերով:
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության ծառայության և պետական պահպանության մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող զինծառայողների՝ Օրենքի 65-րդ հոդվածի հիման վրա մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ձեռքբերված՝ Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքը դադարում է:
-
Discussed
12.10.2023 - 27.10.2023
-
Type
Law
-
Area
Social welfare, Public service, Civil service
-
Ministry
Ministry of Justice
Views 2423
Print