Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 354-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ  16-Ի N 354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

         Ներկայումս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության  համակարգում ներդրվել է էլեկտրոնային հսկողության համակարգ, որն արդեն գործնականում կիրառվում է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում  և նախատեսվում է նման համակարգ ներդնել մյուս բոլոր քրեակատարողական հիմնարկներում: Միաժամանակ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ևս կահավորվել է օպերատիվ կառավարման կենտրոնական կայան՝  կենտրոնացված էլեկտրոնային հսկողություն ապահովելու համար։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 354-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման (այսուհետ՝ Որոշում) նախագծի ընդունմամբ առավել կհստակեցվի Որոշման գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած չկարգավորված կամ թերի կարգավորված հարաբերությունները:

  • Մասնավորապես, առաջին հերթին կհստակեցվի, էլեկտրոնային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց ցանկը։ Որոշման Հավելված 1-ի գործող տարբերակում այդ ցանկերը թերի են։ Օրինակ՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ կառավարման կենտրոնական կայանում կամ քրեակատարողական հիմնարկի օպերատիվ կառավարման կենտրոնում ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից էլեկտրոնային հսկողության արդյունքում իրավախախտման փաստ հայտնաբերելիս և դրանք արձանագրելիս, այդպիսիք չեն կարող պատշաճ օգտագործվել համապատասխան վարույթների ընթացքում, քանի որ տվյալ աշխատակիցները ներառված չեն էլեկտրոնային հսկողություն իրականացնող անձանց ցանկում, այսինքն՝ փաստացի կատարում են էլեկտրոնային հսկողության գործառույթ, սակայն այդպիսի գործառույթ իրականացնելու սուբյեկտ չեն հանդիսանում։ Նախագծի ընդունմամբ այդ հարցը կկարգավորվի, քանի որ առաջարկվող նախագծով նախատեսվել է էլեկտրոնային հսկողություն իրականացնող անձանց ցանկում ներառել նաև քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետին, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ ստորաբաժանման պետին, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ կառավարման կենտրոնական կայանում ծառայության նշանակված աշխատակիցներին, քրեակատարողական հիմնարկի օպերատիվ կառավարման կենտրոնում ծառայության նշանակված աշխատակիցներին։
  • Նախագծով առաջարկվում է լրացնել նաև Որոշման Հավելված 3-ի վերնագիրը և Հավելվածը՝ նախատեսելով էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալներին ոչ միայն ծանոթանալու, այլև դրանք ստանալու իրավունքը։

 Միաժամանակ Հավելված 3-ում լրացվել է այդպիսի իրավունք ունեցող անձանց ցանկը։ Մասնավորապես, այդ ցանկը լրացվել է քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարի հրամանի հիման վրա ուսումնասիրություն կամ ծառայողական քննություն իրականացնող աշխատակիցներով, քրեակատարողական հիմնարկի իրավաբանով, քանի որ վերջիններս իրականացնում են համապատասխան վարույթներ, որոնց ընթացքում փաստացի անհրաժեշտություն է առաջանում ծանոթանալ և ստանալ էլեկտրոնային հսկողության արդյունքում ամրագրված տեսանյութեր՝ համապատասխան վարույթների ընթացքում որպես փաստական հանգամանքներ օգտագործելու համար։

Բացի այդ, համապատասխան լրացմամբ քրեակատարողական ծառայության համակարգում համապատասխան պաշտոնատար անձանց հնարավորություն կընձեռնվի էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալները օգտագործել ոչ միայն ծառայողական քննության շրջանակներում, այլև՝ ուսումնասիրությունների և վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների շրջանակներում։

  • Ինչ վերաբերում է Որոշման Հավելված 2-ում, Հավելված 4-ում և Հավելված 5-ում առաջարկվող փոփոխություններին, ապա նախ հարկ է նշել, որ այդ Հավելվածների գործող տարբերակներում դրանց վերնագրերը մասնակի չեն համապատասխանում բովանդակություններին։ Առաջարկվող փոփոխություններով Հավելվածների բովանդակությունները համապատասխանեցվել են վերնագրերին՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի պահանջները։
  • Բացի այդ, հարկ է նշել, որ Որոշման գործող տարբերակում տեխնիկական միջոցների ցանկերը և դրանց բնութագրերը (պարամետրերը) նախատեսված են Հավելված 4-ում և Հավելված 5-ում (թեև Հավելված 5-ի վերնագրին դրանք վերաբերելի չեն)։

 Դրանք նախատեսվել են մի քանի տարի առաջ և  արդեն հնացած են, ուստի այդպիսի պարամետրերով (չափորոշիչներով) սարքավորումներ ներկայումս շուկայում գործնականում անհնար է գտնել և ձեռք բերել։

Նախագծով Որոշման Հավելված 4-ը նոր խմբագրությամբ շարադրելով՝ դրանում նախատեսվել են էլեկտրոնային հսկողության համար տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ամբողջական ցանկը և դրանց համար տեխնիկական նոր և չսահմանափակվող (ճկուն) պարամետրեր (նախկինում սահմանված հստակ և սահմանափակ պարամետրերի փոխարեն)՝ հաշվի առնելով նաև տեխնիկական միջոցների հետագա արագ զարգացումը։

  1. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.

 Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի մյուս քրեակատարողական հիմնարկները ևս կահավորել էլեկտրոնային հսկողության համակարգերով՝ նոր սահմանված պարամետրերի (չափորոշիչների) հիման վրա, այդ թվում, առավել նորացված և մեծ հզորություն ունեցող սարքավորումների ներառմամբ՝ յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանների և տարածքի առանձնահատկությունների հաշվառմամբ։

  1. 3. Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 354-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական  բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Սույն նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Discussed

    12.10.2023 - 27.10.2023

  • Type

    Decision

  • Area

    Justice, Penitentiary, Information technologies

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2331

Print