Ռաիսա Գալստյան
26.12.2017
Նախագծի 1-ին հոդվածում <<կրթություն>> բառը փոխարինել <<կրթությունը>> բառով:
6 - Agree
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1) 2017 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ է մտել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասը` «7. Հայաստանի Հանրապետությունում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ:
Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:
Պարտադիր միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթության պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի խմբերի վրա:»
Հիմք ընդունելով օրենքի պահանջը` 2017-2018 ուսումնական տարվանից նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում հիմնական կրթությամբ դիմորդները (մինչև 19 տարեկան) մրցույթային կարգով ընդունվեցին անվճար ուսուցման համակարգ:
2) «Կրթության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված ի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում սահմանված է` «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` հեռակա ուսուցմամբ»:
1) Յուրաքանչյուր տարի, հաշվի առնելով տնտեսության գերակա ոլորտները և հետագա զարգացման միտումները, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկը ՀՀ կրթության և գիտության նախարաությունը մշակում է «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Հաստատված տեղերը ուսումնական հաստատություններին ըստ մասնագիտությունների հատքացնելու ընթացքում առաջանում են խնդիրներ, մասնավորապես.
Համապատասխան մասնագիտությամբ ՀՀ աշխատաշուկայում քիչ թվով մասնագետների պահանջարկի դեպքում, խմբերի ձևավորման և միջնակարգ կրթությունը պարտադիր ու անվճար կազմակերպելու պատճառով, ուսումնական հաստատություններին հատկացվում են ավելի անվճար ուսուցմամբ տեղեր, մասնավորապես հիմնական կրթությամբ վճարովի ուսուցում իրականացնելու թույլտվության դեպքում, հաստատություններին կհատկացվեն այնքան տեղեր, որքան պահանջարկ կա, իսկ խմբերը կկոմպլեկտավորվեն վճարովի ուսուցմամբ ընդունված ուսանողներով:
ՀՀ կրթության և գիտության նախարարության 2018 թվականի պետական բյուջեի ֆինանսավորման կրճատման պատճառով էական նվազել է անվճար ուսուցման տեղերի թիվը, որի հետևանքով անվճար ուսուցման տեղերը չեն բավարարի ուսումնական հաստատություններին ըստ մասնագիտությունների խմբերի միջին կոմպլեկտավորմանը, ինչն էլ կհանգեցնի ուսումնական հաստատությանը ֆինանսական խնդիրների առաջ:
Միաժամանակ, հարկ եմ համարում նշել, որ խմբերում լինելով վճարովի և անվճար ուսուցմամբ ուսանողներ, կգործի բարձր առաջադիմությամբ ուսանողների փոխատեղումը և առավել կբարձրանա մրցակցությունը ուսանողների միջև:
Օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ պարբերությունում «կրթություն» բառից հետո «հանրակրթական» բառի լրացումը հնարավորություն կտա ուսումնական հաստատություններին կազմակերպել վճարովի ուսուցում այն մասնագիտությունների գծով, որոնք գերակա չեն ՀՀ տնտեսության համար և ՀՀ աշխատաշուկայում համեմատաբար պահանջարկված չեն, մասնավորապես` առողջապահության և տնտեսագիտական ոլորտի մասնագիտությունները, սակայն մեծ հետաքրքրություն կա դիմորդների կողմից:
2) Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում «հեռակա ուսուցմամբ» բառերից հետո «, բացառությամբ արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտի մասնագիտությունների գծով շրջանավարտների, ովքեր կարող են կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ» բառերով լրացում կատարելը պայմանավորված է այն հանգամանքով, որ արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտի մասնագիտությունների գծով բարձրագույն ուսումնական հաստատություններում գրեթե չկան մասնագիտություններ որոնք ուսուցանվում են հեռակա, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին` հետագա ուսումնառության շարունակումը բարձրագույն ուսումնական հաստատություններում:
1) Լրացումը հնարավորություն կտա առավել նպատակաուղղված և աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան հատկացնել անվճար ուսուցմամբ տեղերը, իսկ վճարովի ուսուցմամբ մատուցվող ծառայությունները հնարավորություն կտա ուսումնական հաստատություններին ձևավորել արտաբյուջե` կանոնադրական նպատակներով օգտակործելու համար:
2) Լրացումը հնարավորություն կընձեռնի միջին մասնագիտական կրթության արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտի մասնագիտությունների գծով բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Discussed
26.12.2017 - 19.01.2018
Type
Law
Area
Education and science
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 10947
Print26.12.2017
Նախագծի 1-ին հոդվածում <<կրթություն>> բառը փոխարինել <<կրթությունը>> բառով: