«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N432, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N1024-Ն, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N1337- Ն, 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N1402-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N1329-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - Agree
-
4 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____» ___________ 2023 թվականի N___- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N432, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N1024-Ն, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N1337-Ն, 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N1402-Ն,
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N1329-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 3-րդ մասը, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N432 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման վերնագրից հանել «քաղաքացիներին» բառը,
2) որոշման նախաբանը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը՝» բառերով,
3) որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝
ա. վերնագրից հանել «քաղաքացիներին» բառը,
բ. 13-րդ կետում «քաղաքաշինության նախարարը» բառերը փոխարինել «քաղաքաշինության կոմիտեի նախագահն՝» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների վերահաշվառման վերջնաժամկետ սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N432 որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N1024-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
1) որոշման նախաբանը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը՝» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» N1337-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) որոշման նախաբանը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը՝» բառերով,
2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «քաղաքաշինության նախարարը» բառերը փոխարինել «քաղաքաշինության կոմիտեի նախագահն`» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N432 և 2008 թվականի նոյեմբերի 13-ի N1337-Ն որոշումներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N1402-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման նախաբանը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը՝» բառերով,
2) որոշման 2-րդ կետի 6.2-րդ ենթակետում «քաղաքաշինության նախարարի» բառերը փոխարինել «քաղաքաշինության կոմիտեի նախագահի» բառերով,
3) որոշման 3-րդ կետում «քաղաքաշինության նախարարին» բառերը փոխարինել «քաղաքաշինության կոմիտեի նախագահին» բառերով,
4) որոշման 4-րդ կետում «կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին» բառերը փոխարինել «կադաստրի կոմիտեի ղեկավարին» բառերով, իսկ «քաղաքաշինության նախարարի» բառերը փոխարինել «քաղաքաշինության կոմիտեի նախագահի» բառերով,
5) որոշման 4.1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետում «քաղաքաշինական պետական տեսչության» բառերը փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի» բառերով,
բ. 2-րդ ենթակետում «քաղաքաշինական նախարարություն» բառերը փոխարինել «քաղաքաշինության կոմիտե» բառերով,
6) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝
ա. 1-ին կետում «քաղաքաշինության նախարարը» բառերը փոխարինել «քաղաքաշինության կոմիտեի նախագահը» բառերով,
բ. 2-րդ կետում «քաղաքաշինության նախարարության» բառերը փոխարինել «քաղաքաշինության կոմիտեի» բառերով, «տարածքային կառավարման» բառերից հետո լրացնել «և ենթակառուցվածքների» բառերով, «կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» բառերը փոխարինել «կադաստրի կոմիտեի» բառերով,
գ. 3-րդ կետում «քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության» բառերը փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի» բառերով,
դ. 6-րդ կետի 2-րդ ենթակետում «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության» բառերով, «կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» բառերը փոխարինել «կադաստրի կոմիտեի» բառերով,
ե. 6-րդ կետի 4-րդ ենթակետում «քաղաքաշինության նախարարի» բառերը փոխարինել «քաղաքաշինության կոմիտեի նախագահի» բառերով,
զ. 15-րդ կետում «քաղաքաշինության նախարարության» բառերը փոխարինել «քաղաքաշինության կոմիտեի» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում բնակարան ստանալուն հավակնող ընտանիքների կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ սահմանելու մասին» N1329-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
1) որոշման նախաբանը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը՝» բառերով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
09.10.2023 - 24.10.2023
-
Type
Decision
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 2048
Print