Add to favourites

Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված գործողությունների նախնական ծրագիր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Անկախ Վերլուծական Կենտրոն 29.12.2017 19:47:49 Առաջարկվում է Ծրագրի 9-րդ կետը համալրել հետևյալ բովանդակությամբ. Որոշ դեպքերում երթևեկության նշանների կամ գծանշումների անհարկի կամ ոչ ճիշտ տեղադրումը, որոշ նշանների կամ ցուցանակների կամ լուսարձակների բացակայությունը կամ ոչ տեսանելի տեղադրումը կարող են առաջացնել ոչ միայն անհարմարություն և ծուղակ երթևեկության մասնակիցների համար, այլ որոշ դեպերում կարող են ստեղծել վթարային վիճակ: Նման դեպքերի օպերատիվ բացահայտման և անհրաժեշտ միջոցառումների իրականացման նպատակով առաջարկվում է ստեղծել ինտերնետային հարթակ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է տեղադրել իր առաջարկությունը կամ դիտողությունը վերը նշված հարցերի վերաբերյալ: Չի ընդունվել Առաջարկությունը չի համապատասխանում նախագծի բովանդակությանը, իր մեջ չի ներառում կոռուպցիոն ռիսկ պարունակող միջոցառում: Ինչ վերաբերվում է ինտերնետային առանձին հարթակի ստեղծմանը, ապա քաղաքացիները կարող են իրենց առաջարկությունը կամ դիտողությունը նշված հարցերի վերաբերյալ ուղարկել ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի միջոցով:
2 Անկախ Վերլուծական Կենտրոն 29.12.2017 19:47:49 Ծրագիրը համալրել նոր 21-րդ կետով հետևյալ բովանդակությամբ. Հաշվի առնելով, որ ՃՈ-ը հանդիսանում է ոչ թե պատժող, վարչական տույժի միջոցներ կիրառող, բյուջեն համալրող մարմին, այլ ճանապարհային երթևեկության մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու ուղղությամբ կանխարգելող, խախտումները ծնող պատճառները բացահայտող, վերլուծող և այդ պատճառները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ մշակող և իրականացնող մարմին, առաջարկվում է. 1. Ոստիկանության կամ այլ կայքում պարբերաբար տեղադրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և պատահարները երթևեկության մասնակիցների կողմից, այդ թվում նաև հետիոտների` նշելով տեղը, հոդվածը, նույն տեղում խախտումների հաճախականությունն ու քանակը, վերլուծության արդյունքում` խախտումները պատահարներ առաջացնող կամ նպաստող կամ չկանխարգելող պատճառները, խախտումների և պատահարների քանակը նվազեցնելու ուղղությամբ ծրագրված միջոցառումների բովանդակությունը, արդյունքները: 2. Նույն վայրում խախտումների կամ պատահարների հաճախականության և քանակի չնվազող դինամիկայի դեպքում իրականացնել ադմինիստրատիվ պատասխանատվության միջոցներ պատասխանատու պաշտոբատար անձանց նկատմամբ: Չի ընդունվել Առաջարկությունը չի համապատասխանում նախագծի բովանդակությանը, իր մեջ չի ներառում կոռուպցիոն ռիսկ պարունակող միջոցառում: Բացի այդ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության կողմից մշտապես իրականացվում է խախտումներ, պատահարներ առաջացնող կամ նպաստող կամ չկանխարգելող պատճառների վերլուծություն, որի հիման վրա մշակվում և իրականացվում են դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումներ: 2016 թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականի համաձայն՝ ընդունվել է Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Միջոցառումներն ուղղված են ճանապարհային երթևեկության ոլորտում անվտանգության մակարդակի, երթևեկության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, պատահարների և խախտումների նվազեցմանը: 2018 թվականին ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները. - Իրական ժամանակում ճանապարհային երթևեկության իրավիճակի մասին հասարակության իրազեկվածության ապահովման նպատակով ՃՏՊ-ների գրանցման էլեկտրոնային քարտեզի մշակում և ներդրում, լրատվամիջոցներին (հիմնականում՝ ռադիոկայաններին) ավտոմատ եղանակով տեղեկատվության տրամադրում, - Լուսացույցների առավել լավ տեսանելիության ապահովման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մակարդակի բարձրացման նպատակով Երևան քաղաքում տեղադրված լրացուցիչ սեկցիա ունեցող լուսացույցների փոխարինում ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշմամբ նախատեսված Տ.2 տիպի լուսացույցներով, ինչպես նաև Երևան քաղաքի խաչմերուկներում միևնույն ուղղության 3 և ավելի գոտի ունեցող ճանապարհներին տեղադրված լուսացույցների տեղափոխում և տեղադրում երթևեկելի մասի վերևում, - Չկարգավորվող հետիոտնային անցումների անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով Երևան քաղաքում վեց և ավելի գոտի և մեծ ինտեսիվությամբ երթևեկություն ունեցող ճանապարհների վրա առկա չկարգավորվող հետիոտնային անցումների ապամոնտաժում, իսկ մյուս չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածում երթևեկելի մասի բարձրացում մինչև 10 սմ-ով՝ կահավորելով անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, - Ճանապարհային երթևեկության կազմակերպման վիճակի բարելավման նպատակով Ճանապարհային երթևեկության ներկայիս փաստացի կազմակերպման հիման վրա ՀՀ քաղաքային բնակավայրերի երթևեկության կազմակերպման սխեմաների կազմում և սահմանված կարգով հաստատում, - Երևան քաղաքի որոշ չկարգավորվող հետիոտնային անցումներ կահավորել արևային էներգիայով աշխատող լուսատուներով, ինչը հնարավորություն կտա գիշերային ժամերին, հատկապես փողոցային լուսավորությունն անջատվելուց հետո, ապահովել հետիոտների անվտանգությունը, - Երևանի քաղաքապետարանի համաձայնությունն ստանալու դեպքում՝ Երևան քաղաքի որոշ մեծ խաչմերուկների տարածքներ, Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկի օրինակով, կառուցվածքային տարրերի կիրառմամբ փոքրացնել, ինչը հնարավորություն կտա մեծացնել խաչմերուկի թողունակությունը, ինչպես նաև ապահովել առանց կանգառի աջ շրջադարձ կատարելը և այլն: