«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՕՐԵՆՔ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետև Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 68-րդ և 69-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ․
«68) վարակիչ հիվանդություն՝ մարդու վարակիչ հիվանդություններ, որոնց առաջացումը և տարածումը պայմանավորված է մարդու վրա միջավայրի կենսաբանական գործոնների ազդեցությամբ (վարակիչ հիվանդությունների հարուցիչների) և հիվանդության փոխանցմամբ մարդուց և կենդանիներից առողջ մարդուն․
69) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդություն՝ մարդու վարակիչ հիվանդություններ, որոնք բնութագրվում են ծանր ընթացքով, մահացության և հաշմանդամության բարձ մակարդակով, բնակչության շրջանում արագ տարածվելու հատկությամբ»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասում «սահմանում է» բառերից առաջ լրացնել «, հիվանդանոցային պայմաններում մանկաբարձագինեկոլոգիական և մանկաբուժական, ներառյալ` մանկական վիրաբուժական, ծառայություններին ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 17-րդ կետում «շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով» բառերը փոխարինել «հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդություններով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 19. Վարակիչ հիվանդություն ունեցող մարդու իրավունքը
1. Վարակիչ հիվանդություն ունեցող մարդն իրավունք ունի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման՝ համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում:
2. Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ենթակա վարակիչ հիվանդությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 41-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ» բառերը փոխարինել «հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդություններ» բառերով՝ համապատասխան հոլավաձևերով։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՕՐԵՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «181․ Հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությամբ վարակելը»․
2) 1-ին մասում «շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ» բառերը փոխարինել «հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությամբ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՕՐԵՆՔ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի թիվ ՀՕ-177 օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ հիվանդություններով» բառերը փոխարինել «հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդություններով» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՕՐԵՆՔ
«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի թիվ ՀՕ-305 օրենքի՝
1) 15-րդ հոդվածի 13-րդ պարբերությունում «Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով» բառերը փոխարինել «Հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդություններով» բառերով․
2) 31-րդ հոդվածի 6-րդ կետում «շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով» բառերը փոխարինել «հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդություններով» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
-
Discussed
06.10.2023 - 21.10.2023
-
Type
Law
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 3312
Print