Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
16 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Քրիստինե Դարբինյան 06.10.2023 17:01:38 | Առաջարկում եմ տվյալ նախագծով սահմանվող նախնական զինվորական պատրաստության և /կամ/ անվտանգ կենսագործունեության առարկա դասավանդող ուսուցչի դրույքի քանակից բացի վերանայել նաև հաշվարկման կարգը: Տրված կարգի համաձայն նախնական զինվորական պատրաստության և /կամ/ անվտանգ կենսագործունեության առարկա դասավանդող ուսուցչի աշխատավարձի չափը ինչպես 5 /հինգ/ դասարան, այնպես էլ 22 /քսաներկու/ դասարան դասավանդելու դեպքում նույնն է, որը կարծում եմ այդքան էլ իրատեսական չէ: Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022թ դեկտեմբերի 7-ի թիվ 79-Ն Հրամանի նախնական զինվորական պատրաստության և /կամ/ անվտանգ կենսագործունեության առարկա դասավանդող ուսուցչի աշխատավարձի չափը կազմում է 119 808 /մեկ հարյուր տասնինը հազար ութ հարյուր ութ/ դրամ հինգից քսաներկու ժամի դեպքում, որը նախկին կարգի համաձայն 59 904 /հիսունինը հազար ինը հարյուր չորս/ դրամով պակաս է: | Շնորհակալություն առաջարկի համար, լրացուցիչ կքննարկվի և անհրաժեշտության դեպքում կկատարվի փոփոխություն | |
2 | Gayane Kostandyan 09.10.2023 23:35:39 | Շնորհակալություն նման հնարավորության համար։ Առաջարկում եմ վերանայել «Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ»-ի հաստիքը և 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում հաստատել նախկին 1 հաստիքային միավորը՝ հաշվի առնելով նրանց խիստ ծանրաբեռնվածությունը։ Ըստ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի դպրոցներին ուղարկած N 02/09.2/27141-2023 շրջաբերականի առաջարկվում է Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ դրույքաչափի հնարավոր փոփոխություն կատարել, սակայն որոշ տնօրեններ դա չեն անում։ Իմ կարծիքով ճիշտ կլինի միանգամից «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» հրամանումմ այն դարձնել 1 հաստիքային միավոր։ Շնորհակալություն։ | Շնորհակալություն առաջարկության համար: «Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ»-ի հաստիքի դրույքաչափի նվազմանը զուգահեռ բարձրացել է միջին ամսական աշխատավարձը, դրույքի համալրման համար կարող եք առաջնորդվել 79-Ն հրամանի 3-րդ կետի 2-րդ ենթակետով: | |
3 | Gayane Kostandyan 09.10.2023 23:42:18 | Առաջարկում եմ 1) ՈՒՆա-ն (ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը (այսուհետև՝ դրույքաչափ)) հաշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի (որի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները) նկատմամբ կիրառելով 1,152 գործակիցը նախադասության մեջ 1,152 գործակիցը փոխարինել գոնե 1,5 գործակցով։ Շնորհակալություն։ | Շնորհակալություն առաջարկության համար: Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջերի միջոցների սուղ լինելը, առաջարկությունը չի կարող ընդունվել: | |
4 | Անուշ Ավետիսյան 10.10.2023 00:48:25 | Առաջարկում եմ վերանայել «Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ»-ի հաստիքը և 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում հաստատել նախկին 1 հաստիքային միավորը՝ հաշվի առնելով նրանց խիստ ծանրաբեռնվածությունը։ Ըստ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի դպրոցներին ուղարկած N 02/09.2/27141-2023 շրջաբերականի առաջարկվում է Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ դրույքաչափի հնարավոր փոփոխություն կատարել, սակայն այդ որոշումը ոչ բոլոր դպրոցներում է հնարավոր իրագործել։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» հրամանում այն դարձնել 1 հաստիքային միավոր։ Շնորհակալություն նման հնարավորություն ընձեռելու համար։ Կարծում եմ մեր խնդրանքը անպատասխան չի մնա։ | Շնորհակալություն առաջարկության համար: «Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ»-ի հաստիքի դրույքաչափի նվազմանը զուգահեռ բարձրացել է միջին ամսական աշխատավարձը, դրույքի համալրման համար կարող եք առաջնորդվել 79-Ն հրամանի 3-րդ կետի 2-րդ ենթակետով: | |
5 | Նելլի Սարգսյան 10.10.2023 09:05:06 | Առաջարկում եմ վերանայել «Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ»-ի հաստիքը և 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում հաստատել նախկին 1 հաստիքային միավորը՝ հաշվի առնելով նրանց խիստ ծանրաբեռնվածությունը։ Ընդ որում ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել այդ հաստիքի կրճատման մասին, բայց չգիտես ինչու արդեն ուստարին սկսված՝ սեպտեմբերի 4-ով ընդունվում է նոր հրաման: Ըստ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի դպրոցներին ուղարկած N 02/09.2/27141-2023 շրջաբերականի առաջարկվում է Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ դրույքաչափի հնարավոր փոփոխություն կատարել, սակայն թող սկզբնականը լինի 1 դրույք, իսկ փոփոխություններն արդեն կարող են դրանից հետո կատարվել, քանի որ ինչպես նշեցի աշխատանքը ծավալուն է և պատասխանատու։ Այսինքն ճիշտ կլինի միանգամից «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» հրամանում այն դարձնել 1 հաստիքային միավոր։ Շնորհակալություն։ | Շնորհակալություն առաջարկության համար: «Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ»-ի հաստիքի դրույքաչափի նվազմանը զուգահեռ բարձրացել է միջին ամսական աշխատավարձը, դրույքի համալրման համար կարող եք առաջնորդվել 79-Ն հրամանի 3-րդ կետի 2-րդ ենթակետով: | |
6 | Մելանյա Անդրեասյան 10.10.2023 09:50:41 | Առաջարկում եմ վերանայել «Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ»-ի հաստիքը և 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում հաստատել նախկին 1 հաստիքային միավորը՝ հաշվի առնելով նրանց խիստ ծանրաբեռնվածությունը, հատկապես, երբ դպրոցը ունի 16 դասարան /360 սովորող/ և աշխատում է երկհերթ։ Ըստ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի դպրոցներին ուղարկած N 02/09.2/27141-2023 շրջաբերականի առաջարկվում է Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ դրույքաչափի հնարավոր փոփոխություն կատարել, սակայն որոշ տնօրեններ դա չեն անում։ Իմ կարծիքով ճիշտ կլինի միանգամից «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» հրամանում այն դարձնել 1 հաստիքային միավոր։ Շնորհակալություն։ | Շնորհակալություն առաջարկության համար: «Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ»-ի հաստիքի դրույքաչափի նվազմանը զուգահեռ բարձրացել է միջին ամսական աշխատավարձը, դրույքի համալրման համար կարող եք առաջնորդվել 79-Ն հրամանի 3-րդ կետի 2-րդ ենթակետով: | |
7 | Շողակաթ Բաբայան 10.10.2023 12:04:18 | Առաջարկում եմ արդարության պահպանման նպատակով ուսուցչի մեկ դրույքի համար 1,152 գործակիցը փոխարինել 2,0 գրոծակցով։ Հիմնավորում․ Ուսուցիչը 20 դասաժամը ստեղծելու և կայացնելու համար պարտավոր է առնվազն նույնքան էլ տանը և իր ազատ ժամանակի հաշվին աշխատել։ Շնորհակալություն։ | Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջերի միջոցների սուղ լինելը, առաջարկությունը չի կարող ընդունվել: | |
8 | Айдинян Арменуи 10.10.2023 12:29:41 | Առաջարկում եմ ուսուցչի 1,152 գործակիցը փոխարինել 2,0 գործակցով։ | Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջերի միջոցների սուղ լինելը, առաջարկությունը չի կարող ընդունվել: | |
9 | Վանուհի Մելիքսեթյան 10.10.2023 12:30:06 | Առաջարկում եմ ուսուցչի 1,152 գործակիցը փոխարինել 2,0 գործակցով։ | Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջերի միջոցների սուղ լինելը, առաջարկությունը չի կարող ընդունվել: | |
10 | Tatev Bagratyan 10.10.2023 12:40:43 | Առաջարկում եմ ուսուցչի 1,152 գործակիցը փոխարինել 2,0 գործակցով։ | Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջերի միջոցների սուղ լինելը, առաջարկությունը չի կարող ընդունվել: | |
11 | Լիլիթ Գրիգորյան 10.10.2023 15:18:56 | Առաջարկում եմ ւսուցչի դրույքաչափը 1,5 -ից դարձնել 2 | Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջերի միջոցների սուղ լինելը, առաջարկությունը չի կարող ընդունվել: | |
12 | Մարիամ Արտեմյան 10.10.2023 16:01:19 | Ուսուցչի 1,152 գործակիցը փոխարինել 2,0 գործակցով։ | Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջերի միջոցների սուղ լինելը, առաջարկությունը չի կարող ընդունվել: | |
13 | Կարինե Զաքոյան 10.10.2023 16:29:38 | Առաջարկում եմ վերանայել «Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ»-ի հաստիքը և 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում հաստատել նախկին 1 հաստիքային միավորը՝ հաշվի առնելով նրանց խիստ ծանրաբեռնվածությունը։ Ըստ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի դպրոցներին ուղարկած N 02/09.2/27141-2023 շրջաբերականի առաջարկվում է Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ դրույքաչափի հնարավոր փոփոխություն կատարել, սակայն ոչ բոլոր դպրոցներն ունեն այդ հնարավորությունը։ Կցանկանայի «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» հրամանում այն դարձնել 1 հաստիքային միավոր։ Նշեմ, որ մարզերի դպրոցների մեծ մասը 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի սահմաններում է։ Նշեմ, որ մարզերի դպրոցների մեծ մասը 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի սահմաններում է: Շնորհակալություն նման հնարավորության համար։ | Շնորհակալություն առաջարկության համար: «Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ»-ի հաստիքի դրույքաչափի նվազմանը զուգահեռ բարձրացել է միջին ամսական աշխատավարձը, դրույքի համալրման համար կարող եք առաջնորդվել 79-Ն հրամանի 3-րդ կետի 2-րդ ենթակետով: | |
14 | Արմինե Հովհաննիսյան 10.10.2023 17:26:04 | Առաջարկում եմ հարգել ուսուցչին... Գոնե 1,152գործակիցը փոխարինել 2.0 գործակցով | Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջերի միջոցների սուղ լինելը, առաջարկությունը չի կարող ընդունվել: | |
15 | Լուսինե Մուրադյան 10.10.2023 17:49:16 | Առաջարկում եմ ուսուցչի աշխատավարձի 1,152 գործակիցը փոխարինել 2,0 գործակցով։ | Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջերի միջոցների սուղ լինելը, առաջարկությունը չի կարող ընդունվել: | |
16 | Լուսիկ Դովլաթյան 10.10.2023 21:29:55 | Առաջարկում եմ ուսուցչի 1,152 գործակիցը փոխարինել 2,0 գործակցով։ Համակարգչային օպերատորի 1 դրույքը այս տարի նվազել է դարձել 0,75, ինչու՞, երբ գործառույթները ավելացել են։Խնդրում եմ վերանայել։ Շնորհակալություն։ | Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջերի միջոցների սուղ լինելը, ուսուցչի 1,152 գործկցի փոփոխության վերաբերվող առաջարկությունը չի կարող ընդունվել: Համակարգչային օպերատորի դրույքաչափի նվազմանը զուգահեռ բարձրացել է միջին ամսական աշխատավարձը, դրույքի համալրման համար կարող եք առաջնորդվել 79-Ն հրամանի 3-րդ կետի 2-րդ ենթակետով: | |
17 | Նելլի Ղուշունց 10.10.2023 22:39:55 | Առաջարկում եմ ուսուցչի 1,152 գործակիցը փոխարինել 2,0 գործակցով։ | Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջերի միջոցների սուղ լինելը, առաջարկությունը չի կարող ընդունվել: | |
18 | Մարիամ Այդինյան 10.10.2023 23:57:40 | ուսուցչի 1,152 գործակիցը փոխարինել 2,0 գործակցով։ | Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջերի միջոցների սուղ լինելը, առաջարկությունը չի կարող ընդունվել: | |
19 | Gayane Mkhitaryan 11.10.2023 00:11:46 | Առաջարկում եմ ուսուցչին տրվող աշխատավարձի համար գործակիցը սահմանել 1.152- փոխարեն 2.0: Հուսով ենք ուսուցչի աշխատանքը կգնահատեք։ | Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջերի միջոցների սուղ լինելը, առաջարկությունը չի կարող ընդունվել: | |
20 | Gayane Mkhitaryan 11.10.2023 00:11:50 | Առաջարկում եմ ուսուցչին տրվող աշխատավարձի համար գործակիցը սահմանել 1.152- փոխարեն 2.0: Հուսով ենք ուսուցչի աշխատանքը կգնահատեք։ | Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջերի միջոցների սուղ լինելը, առաջարկությունը չի կարող ընդունվել: | |
21 | Անահիտ Մալյան 11.10.2023 01:25:11 | Առաջարկում եմ` հաստիքները սահմանելիս հաշվի առնել ոչ միայն դասարանների քանակը,այլ նաև սովորողների խտությունը։Քանի որ, սովորողների թվի հետ է կապված աշխատանքների ծավալը ։ Առանձին դասղեկ հաստիքի սահմանմանը կողմ եմ,քանի որ այն կնպաստի դաստիարակչական աշխատանքների արդյունավետության մեծացմանը։ Առիթից օգտվելով,ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ արտադասարանական խմբակներին և պարապմունքներին,քանի որ դրանք ևս,հաճախ, դաստիարակչական նշանակություն ունեն։ Առաջարկում եմ տարածաշրջանային լեզուների խմբակավարի որակավորման նվազագույն պահանջները սահմանել որոշակի վերապահումներով,քանի որ համապատասխան մասնագիտական որակավորում ունեն ԵՊՀ֊ի Արևելագիտության ֆակուլտետի ուսանողները,սակայն նրանց չի տրվում մանկավարժի որակավորում։Ուստի,դպրոցները չեն կարողանում բավարարել սովորողների նախասիրությունները։ | Շնորհակալություն առաջարկության համար։ Սովորողների խտությունը հաշվի է առվել դասարանների ձևավորման հարցում: Արտադասարանական խմբակների վերաբերյալ առաջարկությունը սույն նախագծով առաջարկվող լուծումների տիրույթում չէ։ | |
22 | Օվսաննա Քարամյան 11.10.2023 10:07:43 | Առաջարկում եմ տվյալ նախագծով սահմանվող նախնական զինվորական պատրաստության և /կամ/ անվտանգ կենսագործունեության առարկա դասավանդող ուսուցչի դրույքի քանակից բացի վերանայել նաև հաշվարկման կարգը, քանի որ վերոնշյալ առարկան դասավանդող ուսուցիչները և՛ հինգ, և՛ քսաներկու դասաժամի համար վարձատրվելու են հավասարաչափ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022թ դեկտեմբերի 7-ի թիվ 79-Ն հրամանի: Ուստի առաջարկում եմ նախնական զինվորական պատրաստության և /կամ/ անվտանգ կենսագործունեության առարկա դասավանդող ուսուցչի դրույքը սահմանել տասնմեկ ժամ, իսկ մնացած ժամերը վճարել որպես ժամավճար՝ ըստ նախկին գործող կարգի: | Շնորհակալություն առաջարկի համար, լրացուցիչ կքննարկվի և անհրաժեշտության դեպքում կկատարվի փոփոխություն | |
23 | Գայանե Աբրահամյան 11.10.2023 23:29:53 | Բարև ձեզ:Առաջարկում եմ ուսուցչի 1,152 գործակիցը դարձնել 2,0: Շնորհակալություն | Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջերի միջոցների սուղ լինելը, առաջարկությունը չի կարող ընդունվել: | |
24 | Աննա Հակոբյան 12.10.2023 20:21:02 | Առաջարկում և խնդրում եմ վերանայել «Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ»-ի հաստիքը և 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում հաստատել նախկին 1 հաստիքային միավորը՝ հաշվի առնելով նրանց խիստ ծանրաբեռնվածությունը։ Քանի որ երկու տարվա ընթացքում ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել այդ հաստիքի կրճատման մասին, բայց չգիտես ինչու արդեն ուստարին սկսված՝ սեպտեմբերի 4-ով ընդունվում է նոր հրաման ցածր հաստիքով: Ճիշտ է ըստ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի դպրոցներին ուղարկած N 02/09.2/27141-2023 շրջաբերականի առաջարկվում է Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ դրույքաչափի հնարավոր փոփոխություն կատարել, սակայն պատկան մարմինները հրաժարվում են այն կատարել։ Խնդրում եմ հարցը լուծեք օրենքի ուժով։ Շնորհակալություն։ | Շնորհակալություն առաջարկության համար: «Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ»-ի հաստիքի դրույքաչափի նվազմանը զուգահեռ բարձրացել է միջին ամսական աշխատավարձը, դրույքի համալրման համար կարող եք առաջնորդվել 79-Ն հրամանի 3-րդ կետի 2-րդ ենթակետով: | |
25 | Տիգրան Տիգրան 16.10.2023 17:24:26 | հրամանի առաջին տարբերակում ուսումնական հաստատություններին հնարավորություն էր տրվում ունենալ նախարարության կողմից հաստատված խմբակների խմբակավարներ,սակայն փոփոխությունից հետո տվյալ հաստիքը բացակայում է ։Խնդրում ենք վերանայել խմբակավար կարևորությունը ։ | Շնորհակալություն առաջարկի համար, լրացուցիչ կքննարկվի և անհրաժեշտության դեպքում կկատարվի փոփոխություն |