ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
10 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՕՐԵՆՔ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքը 50-րդ հոդվածից հետո լրացնել նոր՝ 12-րդ գլխով՝ հետևյալ բովանդակությամբ․
«ԳԼՈՒԽ 12․ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 51․ Անցումային դրույթներ
1․ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով ավագ և միջին բուժաշխատողների համար սույն օրենքով նախատեսված ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջը չի տարածվում 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին և ավագ բուժաշխատողների վրա՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։
2․ Առողջապահության բնագավառի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բուժաշխատողների ՇՄԶ հավասագիր չունենալու փաստը հիմք չընդունել վերջիններիս նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և ուժը կորցնում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ին:»։
-
Discussed
03.10.2023 - 18.10.2023
-
Type
Law
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 3251
Print